The Sun. Ագուերոն կդառնա ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից

«Մանչեսթեր Սիթիի» ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն համաձայնության է եկել թիմի հետ նոր պայմանագրի վերաբերյալ՝ հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ նոր պայմանագրով Ագուերոն շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ կստանա, որը նրան կդարձնի Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից:

Պայմանագիրը նախատեսված է 4 տարվա համար: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ