The Mirror. Ռոնալդուն և «Ռեալը» չեն կարողանում համաձայնության գալ

Մադրիդի «Ռեալը» և հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի ժամկետի հարցում:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, Ռոնալդուի պայմանագրի երկարաձգումը ուշանում է, քանի որ կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության հասնել ժամկետի հարցում:

Պորտուգալացու ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2018թ.:  Վերջինս երազում է կարիերան ավարտել մադրիդյան գրանդում և ցանկանում է ստորագրել 5 տարվա պայմանագիր, այն դեպքում, որ «Արքայական ակումբը» առաջարկում է 4: Ֆինանսական հարցերը արդեն լուծվել են մնում է համաձայնության հասնել ժամկետի հարցում:

Ավելացնենք, որ ըստ նոր պայմանագրի Ռոնալդուն տարեկան կվաստակ 21 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ