The Independent. Լուի վան Գալը հրաժարվել էր ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդը» չէր ցանկացել ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, երբ թիմը մարզում էր Լուի վան Գալը, պնդում են բրիտանական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, Վան Գալը և իր մարզչական շտաբը մտահոգություն են ունեցել, որ վերջինս չի համապատասխանի Պրեմիեր լիգային:

Մտահոգության պատճառներից մեկն էլ Սինձի Կագավան էր, ով ժամանակին Բունդեսլիգայից տեղափոխվել էր ԱՊԼ, սակայն այդպես էլ չէր հարմարվել այդ լիգային:

Ենթադրություններ կան, որ Մխիթարյանի տրանսֆերը ցանկացել է ակումբի ղեկավարությունը, ոչ թե Մոուրինյոն, սակայն զեկույցի մեջ նշվում է, որ պորտուգալացի մարզիչն է պահանջել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է այսօրվա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը (լուսանկար)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ