The Independent. Գարեթ Բեյլն առավել քան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե «Արքայական» ակումբը համաձայնի բաց թողնելու նրան:

Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով իսպանական ակումբում իր աղբյուրներին, Բեյլի՝ «Կարմիր սատանաների» տեղափոխությունն ավելի հավանական է, քան երբևէ եղել է նրա՝ «Ռեալում» հանդես գալու տարիներին: Միաժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուելսցու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի ընդունել: Պորտուգալացու համար առաջնային է մնում Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին հրավիրելու տարբերակը:

Բեյլն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա վնասվածքների պատճառով բաց է թողել 27 խաղ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ