Թե ինչպես Ժիրուն դարձավ Վալբուենա-Բենզեմա հակամարտության «զոհը»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն չի կարողանում հասկանալ, թե ինչու են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի երկրպագուները սուլում իրեն:

Հիշեցնենք, որ Բենզեմայի՝ հավաքականից հեռացվելուց հետո մեկնարկային կազմում տեղ է գտել հենց Օլիվյե Ժիրուն:

«Ես շատ արագ հասկացա, որ այն մարդիկ, ովքեր սուլում են ինձ, ոչ թե սուլում են խաղիս համար, այլ նրա համար, որ Բենզեմայի երկրպագուներն են:

Այդ հանգամանքը շատ է հիասթափեցնում ինձ: Ես հիանալի մրցաշրջան անցկացրի «Արսենալի» ու հավաքականիս կազմում, սակայն միաժամանակ դարձա Վալբուենա-Բենզեմա հակամարտության «զոհը»:

Ես ընդհանրապես կապ չունեմ այդ պատմության հետ և մեղավոր չեմ: Չեմ հասկանում երկրպագուների՝ իմ հասցեին սուլոցները»,- Le Parisien-ը փոխանցում է Ժիրուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ