The Guardian. Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ևս մեկ պաշտպանի գնել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը մտադիր է ևս մեկ պաշտպանի գնել:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Սաութհեմփթոնի» պաշտպան Ժոզե Ֆոնտեին:

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յունայթեդ» են ժամանել Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը, Հենրիխ Մխիթարյանը և Էրիկ Բային:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ