The Guardian. Մխիթարյանն ու Իբրահիմովիչը մոտ են «Յունայթեդ» տեղափոխությանը

Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ են «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը՝ գրում է The Guardian-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մխիթարյանը, որի ծառայություններով հետաքրքրված են մի շարք այլ թիմեր, մանկունյանցիների հետ կկնքի 4-5 տարվա պայմանագիր:

Տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն ֆունտ: Ակնկալվում է, որ կողմերի միջև պայմանագիր կկնքվի առաջիկա 7 օրվա ընթացքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ