The Guardian.«Արսենալը» ցանկանում է Մխիթարյանի շնորհիվ վերակառուցել կիսապաշտպանությունը

«Արսենալը» սկաուտներ է ուղարկել՝ հետևելու Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: The Guardian-ի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստը «զինագործների» ամառային թիրախն է:

Ամռանը «Արսենալից» կարող են հեռանալ Միկել Արտետան, Մաթյո Ֆլամինին և Տոմաշ Ռոսիցկին, իսկ Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենի ապագան մշուշոտ է: Ուստի լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, որոնց միջոցով կկարողանա կազմակերպել խաղը կիսապաշտպանությունում: Հենրիխ Մխիթարյանը, ում պայմանագիրը լրանում է 2017թ., գլխավոր թեկնածուներից մեկն է:

Բացի Մխիթարյանից «Արսենալի» ուշադրության կենտրոնում են նաև Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Գրանիտ Ջական և «Լորիանի» պորտուգալացի ֆուտբոլիստ Ռաֆայել Գերեյրոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ