Տևեսի ծառայություններով հետաքրքրված են երկու եվրոպական գրանդեր

«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը հայտնել է, որ անգլիական «Չելսին» և իտալական «Նապոլին» հետաքրքրված են իր ծառայություններով:

«Ես շատ լավ եմ զգում ինձ Բոկայում: Իմ երազանքն է կարիերաս ավարտել որպես այս հիասքանչ ակումբի ֆուտբոլիստ: Եվրոպա՞: Այո, «Նապոլին» ու «Չելսին» ցանկանում են ձեռք բերել ինձ, բայց կկրկնեմ այն, ինչ ասեցի քիչ առաջ: Իմ ցանկությունն է մինչև կարիերայիս ավարտը մնալ Բոկայում»,-ասել է Տևեսը:

Նշենք, որ արգենտինացի հարձակվողը հանդես է եկել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ «Յուվենտուսում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ