Տերիի աշխատավարձը նվազել է գրեթե եռակի

«Չելսիի» պաշտպան Ջոն Տերիի աշխատավարձը նվազել է գրեթե երեք անգամով: Անգլիացին նախկինում ստանում էր 180 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձ, իսկ ներկայումս՝65 հազար ֆունտ, հաղորդում է Daily mail-ը:

Ավելի վաղ Տերին նոր պայմանագիր ստորագրեց «Չելսիի» հետ՝ չնայաց չինական մի շարք ակումբների գրավիչ առաջարկների: Հատկանշական է, որ լոնդոնյան ակումբի ավագի նոր պայմանագրում ոչինչ չի նշվում Անտոնիո Կոնտեի ղեկավարության ներքո իրեն տրվող խաղաժամանակի մասին:

Իսկ ինքը՝ Տերին, հավատացած է, որ մեկնարկային կազմում հայտնվելու հետ որևէ խնդիրներ չեն առաջանա, սակայն եթե նա շարունակի խաղադաշտ դուրս չգալ, ապա կարող է վերադառնալ չինական ակումբների առաջարկներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ