Տեր Շտեգենը շարք է վերադառնում

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ապաքինվել է «Ալավեսի» դեմ խաղից առաջ ստացած  վնասվածքից և այսօր մարզում անցկացրել ընդհանուր խմբում:

«Տեր Շտեգենը այսօր մարզում է անցկացրել հիմնական կազմում:Վաղը կտեսնենք, եթե իրեն լավ զգա, դա շատ լավ նշան կլինի:

Իսկ Սիլեսենը իրեն շատ լավ է դրսևորում, հենց այդ պատճառով մենք ձեռք ենք բերել նրան: Նա «Բարսելոնայի» մակարդակի ֆուտբոլիստ է»,-ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

Հիշեցնենք, որ վաղը «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում հանդիպում կանցկացնի «Սելթիկի» հետ:

Չեմպիոնների լիգա. Բոլոր թիմերի կորուստները առաջին տուրին ընդառաջ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ