Թենիս

14.02.2017

Բենուա Պերն իր ֆուտբոլային հմտություններն է ցուցադրել թենիսի գնդակով (տեսանյութ)

Ֆրանսիացի թենիսիստ Բենուա Պերն իր ֆուտբոլային հմտություններն է ցուցադրել թենիսի գնդակով:
08.02.2017

Ռաֆայել Նադալը ցանկանում է դառնալ «Ռեալի» նախագահ

Թենիսի Մեծ սաղավարտի 14-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ կցանկանար լինել Մադրիդի «Ռեալի» նախագահ, ինչքան էլ որ դա անհավանական է: Նադալը «Ռեալի» մեծ երկրպագու է չնայած այն բանին, որ նրա հորեղբայր Միգել Անխել Նադալը 90-ականներին հանդես է եկել «Բարսելոնայում»: «Մենք այս պահին շատ լավ նախագահ ունենք, ու չեմ կարծում, թե «Ռեալն» այժմ իմ կարիքն ունի: Բայց եթե հարցնում եք՝ ուզում եմ թե չէ, իհարկե, ուզում եմ, ինչու ոչ: Երբեք չես իմանա, թե ինչ տեղի կունենա ապագայում»,-ասել է թենիսիստը:
06.02.2017

Թենիսիստ Դենիս Շապովալովը որակազրկվեց այն բանից հետո, երբ բարկությունից գնդակով հուժկու հարված կատարեց մրցավարի աչքին (տեսանյութ)

Կանադացի թենինս Դևիսի Գավաթի խաղարկության Մեծ Բրիտնիայի հետ խաղի ժամանակ բարկությունից գնդակով հուժկու հարված է կատարել մրցավարի աչքին: Արդյունքում Շապովալովը որակազրկվել է:
03.02.2017

Forbes. Կրիշտիանու Ռոնալդուն ՝ աշխարհի ամենահարուստ մարզիկ

F0rbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենահարուստ մարզիկների ցուցակը: Դասակարգման մեջ հաշվի են առնվել աշխատավարձերը, բոնուսները և եկամուտները (գովազդներից): Առաջին հորիզոնականում է  Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն է ՝ 88 մլն դոլար, (56 մլն եվրո եկամուտ ակումբում + 32մլն գովազդներից): 2-րդ հորիզոնականում հայտնվել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ՝ 81,4 մլն դոլար (53,4 + 28), իսկ ահա լավագույն եռյակը եզրափակում է Լեբրոն Ջեյմսը ՝ 77,2 մլն դոլար (23,2 + 54): Թոփ 10-ը ստացել է հետևյալ տեսքը ՝ Ընդհանուր ցուցակին ծանոթանալու համար անցնել այս հղումով ՝ https://www.forbes.com/athletes/list/2/#tab:overall  
01.02.2017

Ասիացի կրքոտ գեղեցկուհին, ով զբաղվում է մեծ թենիսով (տեսանյութ, 16+)

30.01.2017

Թենիսի առաջին ռակետ Էնդի Մարեյի հաղթանակների հավանականությունը

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում գրանցվեցին մի շարք անակնկալներ: Թեպետ Ռոջեր Ֆեդերերի հաղթանակը փառահեղ իրադարձություն էր, բայց բոլոր, իհարկե, սպասում էին աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյի հաջողությանը: Բրիտանացի թենիսիստը պայքարից դուրս մնաց բավական վաղ: Չնայած դրան, Վիվառո ընկերությունը շարունակում է հավատալ, որ Մարեյը դեռ այս մրցաշրջանում ապացուցելու շատ բան ունի: Առջևում դեռ կան Մաստերս մրցաշարեր, նրա սիրելի ու հարազատ Ուիմբլդոնը և բազում այլ մրցաշարեր, որտեղ կարելի է հաստատել իր բարձր կարգը: Վիվառո բուքմեյքերական ընկերությունը սահմանել է գործակիցներ առ այն, որ աշխարհի ներկայիս առաջին ռակետը դեռևս կհասցնի հաղթել մեծ սաղավարտի որևէ մրցաշար: Նրա՝ գոնե մեկ «Մեծ Սաղավարտ» հաղթելու հավականությունը գնահատվում է 2,37 գործակցով: Երկու Մեյջորի դեպքում ձեր խաղադրույքը կբազմապատկվի 4,5, իսկ մյուս բոլոր 3 «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի դեպքում՝ 17 գործակցով: Սահմանված է նաև գործակից նրա՝ տոտալ անհաջողության վրա: Մարեյի չհաղթելու հավանականությունը Վիվարոն գնահատում է 2,37 գործակցով: Խաղադրույքների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
29.01.2017

Դրամատիկ պայքարում Ռոջեր Ֆեդերերը դարձավ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Ռոջեր Ֆեդերերն ուժերը չափեց Ռաֆայել Նադալի հետ: 5 սեթի արդյունքում շվեյցարացի թենիսիստը, որը մինչև մրցաշարի ավարտն զբաղեցնում էր վարկանիշային աղյուսակի 17-րդ հորիզոնականը, 6-4, 3-6, 6-1, 3-6, 6-3 հաշվով առավելության հասավ իսպանացու նկատմամբ՝ դառնալով Ավստրալիայի բաց առաջնության հաղթող:
28.01.2017

Australian Open 2017. Սերենա Ուիլյամսը նվաճում է Մեծ սաղավարտի 23-րդ տիտղոսը

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում հանդիպեցին Սերենա Վիլյամսը և Վենուս Վիլյամսը: Կրտսեր Ուլիյամսը կարողացավ առավելության հասնել 2 սեթերում էլ (6-4, 6-4) և նվաճել Մեծ սաղավարտի մրցաշարի 23-րդ տիտղոսը: Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ Սերենան վերադարձնում է իրեն Աշխարհի առաջին ռակետի կոչումը՝ ետևում թողնելով Անժելիկա Կերբերին:
28.01.2017

Համաշխարհային թենիսի դասականը՝ Ֆեդերերն ընդդեմ Նադալի

Կիրակի՝ հունվարի 29-ին Մելբուրնում կկայանա տղամարդկանց թենիսի մեծ սաղավարտի առաջին մրցաշարի եզրափակիչը: Այն իրենց ֆանտաստիկ ու պատմական հերթական դիմակայությամբ կզարդարեն Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը՝ ինչպես ասում են՝ ամենա-ամենադասականը: Մրցաշարի մեկնարկից առաջ շատ քչերը կարող էին հավատալ կամ առավել ևս կանխատեսել, որ այս երկուսը կհայտնվեն եզրափակիչում: Դրա մասին խոսում էին նաև Վիվառո ընկերության առաջարկած գործակիցները, որոնց համաձայն, հաղթողի գլխավոր ֆավորիտը համարվում էին Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը: Սակայն աշխարհի առաջին երկու ռակետները վաղաժամ լքեցին պայքարն ու հնարավորություն տվեցին մեծ սղավարտի մրցաշարերում վաղուց չհաղթած Ֆեդերերին ու Նադալին նորից կանգնել օլիմպոսի գագաթին: Անհատական մրցապայքարում ֆավորիտը Նադալն է: Ռաֆան Ֆեդերերին հաղթել է FedExpress-ին նաև Ավստրալական բոլոր խաղերում: 2009-ին եզրափակիչում, 2012-ին ու 2014-ին Նադալը մրցակցին դուրս է թողել կիսաեզրափակիչում: Սակայն առաջիկա խաղում չպետք է թերագնահատել 36 ամյա շվեյցարացուն, ում խաղը շատ մասնագետներ այս մրցաշարում համարում են գրեթե կատարյալ ու չկրկնվող: 2004-ից ի վեր Ֆեդերերն Ավստրալիայում նվազագույնը հասել է կիսաեզրափակիչ, չհաշված 2015 թվականը: Նադալը Ավստրալիայում հաղթել է 1, Ֆեդերերը՝ 4 անգամ: Վիվարո բուքմեյքերական գրասենյակը եզրափակիչում հաղթողի ֆավորիտ է համարում Նադալին: Իսպանացի թենիսիստի հաջողության հասնելու հավանականությունը գնահատվում է 1,75 գործակցով: Թենիսային Ժան Դյուժարդենի՝ 18-րդ մեծ սաղավարտում հաղթելու շանսերն ավելի քիչ են՝ 2,10:
27.01.2017

Australian Open 2017. Նադալը եզրափակչում է

Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը ուժերը փորձեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ: Հանդիպումը ընթանում էր հավասար և թեժ պայքարում, այնուամենայնիվ Նադալի փորձը օգնեց վերջին սեթում դիմանալ հոգեբանական ճնշմանը և հաղթել 6-3, 5-7, 7-6, 6-7, 6-4 հաշվով: Աշխարհի նախկին առաջին ռակետը կատարեց 8 էյս, իսկ Դիմիտրովի հաշվին 20 էյս է գրացնվել: Հանդիպումը տևեց մոտ 5 ժամ: Հիշեցնենք, որ եզրափակչում Նադալը մրցելու է Ռոջեր Ֆեդերերի հետ: Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 29-ին՝ 12:30-ին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: