Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Մարզական տարին ավանդաբար ամփոփվեց Հայաստանի լավագույն 10 մարզիկների մեծարումով ու պարգևատրությամբ:

Դեկտեմբերի 27-ին «Փարավոն» ռեստորանային համալիր էին ժամանել լավագույնը ճանաչված բոլոր մարզիկները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը, ինչպես նաև սպորտի ոլորտի ներկայացուցիչներ և լրագրողներ:

ՀԱՕԿ նախագահի կողմից բոլոր մարզիկները նվեր ստացան նոր Հյունդայ ավտոմեքենաներ, իսկ ՀՀ նախագահը նրանց հանձնեց պետական դրամական պարգևները:  Թե Գագիկ Ծառուկյանը, թե Սերժ Սարգսյանը իրենց ելույթներում կարևորեցին այն փաստը, որ 20 տարվա ընդմիջումից հետո մեր երկրի ներկայացուցիչը Օլիմպիական ոսկին բերեց  Հայաստան և որ տարին ամփոփում ենք 170 տարբեր հարգի մեդալներով:

Պարգևատրության արարողությունն ավարտվեց տոնական համերգային ծրագրով:

Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկներ էին ճանաչվել.

1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)
4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)
5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)
6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)
7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)
8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)
9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ