Տեղեկությունը, թե Լևոն Արոնյանն իր կնոջ հետ կորել է Դամավանդ լեռան վրա, իրականությանը չի համապատասխանում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն իր կնոջ՝ Արիանե Կաոիլիի հետ հանգիստն է վայելում Իրանում: Արոնյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որից պարզ է դառնում, որ այն տեղեկությունը, թե Արոնյանն իր կնոջ հետ կորել է Դամավանդ լեռան վրա, իրականությանը չի համապատասխանում:

«Հիանալի ժամանակ անցկացրինք Դամավանդ լեռան վրա: Այժմ վայելում ենք Թեհրանը»,- գրել է Արոնյանը:

Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, թե եղանակի պատճառով ստեղծված վատ տեսանելիության պայմաններում Արոնյանն ու նրա կինը մոլորվել են սարերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ