Ճապոնիայում հեռախոսներ են հավաքագրվում Օլիմպիական մեդալներ պատրաստելու համար

Ճապոնիայում պլանավորում են Տոկիոյի 2020թ. Օլիմպիական խաղերի մեդալները պատրաստել օգտագործված էլեկտրատեխնիկայի, այդ թվում՝ սմարտֆոնների միջոցով: Ճապոնական Nikkei կայքը հաղորդում է, որ կազմակերպիչները արդեն սկսել են հավաքագրել հին սմարտֆոններ մեդալներ պատրաստելու համար: Յուրաքանչյուր ցանկացող կարող է իր տեխնիկան նվիրաբերել այս գործին:

Այս գաղափարն այնքան էլ անհավանական չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայումս մոլորակի ոսկու 16%-ը և արծաթի 22%-ը ճապոնական էլեկտրոտեխնիկայի մեջ են, ու դրանք վերամշակելով կարելի է ստանալ անհրաժեշտ քանակությամբ հումք՝ մեդալները պատրաստելու համար: Այսպես, Լոնդոնի Օլիմպիական խաղերին օգտագործվել է 9,6 կգ ոսկի, 1210 կգ արծաթ և 700 կգ պղինձ /բրոնզե մեդալի պատրաստման համար գլխավոր հումքանյութը/: Միայն 2014թ. Ճապոնիայում էլեկտրատեխնիկայի արտադրությունում օգտագործվել է 143 կգ ոսկի, 1566 կգ արծաթ և 1112 տոննա պղինձ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ