«Ծերուկ» Բուֆոնն ընկել է Մբապեի հետևից, իսկ Սիմեոնեն վրեժխնդիր է լինում Ռամոսից. ՉԼ վիճակահանությունը՝ Օմար Մոմանիի աչքերով (ծաղրանկար)

Ինչպես հայտնի է, այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում կհանդիպեն մադրիդյան երկու ակումբները՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն», իսկ մյուս ուղեգիրը կվիճարկեն «Մոնակոն» և «Յուվենտուսը»:

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է այս իրադարձությանը՝ ընդգծելով, որ բազմափորձ դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը փորձելու է կանգնցնել «Մոնակոյի» 18-ամյա գոլահար Կիլիան Մբապեին, իսկ Դիեգո Սիմեոնեն՝ վրեժխնդիր լինել Սերխիո Ռամոսից, ում «թեթև» ձեռքով «Արքայական» ակումբը նախորդ երկու եզրափակիչներում հաղթել էր նրա թիմին:

Zo6uxCWry_Q

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ