Ծանրամարտի ԵԱ. Ռուսաստանը ներկայացնող հայ ծանրորդն զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

Ինչպես արդեն հաղորդել ենք, Հայաստանի հավաքականները ներկայացել են 15 մարզիկով, որն այս առաջնությունում ամենամեծ ընտրանիներից է: Մեր ընտրանու կազմում առաջինը ելույթ կունենա Աննա Գովելյանը: Ապրիլի 11-ին Գովելյանը կմրցի 53 կգ քաշային կարգի B ենթախմբում:

Ապրիլի 10-ին տղամարդկանց 56 կգ քաշային կարգում մրցել է Վանիկ Մկրտումյանը՝ ներկայացնելով Ռուսաստանի հավաքականը: Մկրտումյանը պոկում վարժությունում բարձրացրել է 100 կգ, իսկ հրում վարժությունում՝ 133 կգ՝ ընդհանուր 233 կգ ցուցանիշով զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը:

Այս քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել իտալացի Միրկո Սկարանտինոն(120կգ + 144կգ, 264կգ), արծաթե մեդալակիր է դարձել Իսպանիայի ներկայացուցիչ Ժոզե Գարսիան(121կգ + 143 կգ, 264կգ), բրոնզե մեդալակիր է դարձել ռումինացի Կոնստանտին Իլին(111կգ + 136կգ, 247կգ):

Կանանց առաջնության 48կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել թուրք ծանրորդ Սիբել Օզկանը(82կգ + 100կգ, 182կգ), արծաթե մեդալ է նվաճել իտալուհի Ջենի Պալյարոն(81կգ + 99կգ, 180կգ), բրոնզե մեդալակիր է դարձել Ռումինիան ներկայացնող Մոնիկա-Սունետա Կսենգերին(83կգ + 95կգ, 178կգ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ