Ծանրամարտի Մ-15 ԵԱ. Տիգրան Ամիրյանը ևս մեդալով կվերադառնա հայրենիք (տեսանյութ)

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Մ-15 տղամարդկանց 69 կգ քաշային կարգում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Ամիրյանը:

Պոկում վարժությունում Ամիրյանը բարձրացրեց 110 կգ՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, նվաճելով փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժության երկրորդ մոտեցմանը Տիգրան Ամիրյանը գլխավերևում պահեց 132-կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմանը չկարողացավ բարձրացնել 134 կգ: Այս վարժությունում Ամիրյանն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Երկամարտի 242 կգ ցուցանիշով Տիգրան Ամիրյանը գրավեց 4-րդ հորիզոնականը:

Տիգրան Ամիրյանի բոլոր մոտեցումները՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ