Ծանրամարտի Մ-15 ԵԱ. Կարեն Մարգարյանը Եվրոպայի ռեկորդով 3 ոսկե մեդալ կբերի Հայաստան

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Մ-15 տղամարդկանց 77 կգ քաշային կարգում հիանալի ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը:

Մեր ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 130 կգ՝ 7 կգ ավելի, քան երկրորդ հորիզոնականն զբաղեցրած թուրք Իսամեթ Սամեդը: Պոկում վարժությունում Մարգարյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում ևս Մարգարյանն անգերազանցելի էր մրցակիցների համար: Նա գլխավերևում պահեց 150-կիլոգրամանոց ծանրաձողը՝ 5 կգ ավելի, քան 2-րդ հորիզոնականն զբաղեցրած իտալացի Քրիստիանո Գիուսը:

Երկամարտի 280 կգ ցուցանիշով Կարեն Մարգարյանը դարձավ ծանրամարտի Մ-15 Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Նշենք, որ Մարգարյանն այս ցուցանիշով իր տարիքային խմբում սահմանեց Եվրոպայի ռեկորդ:

Կարեն Մարգարյանի բոլոր մոտեցումները՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ