Ծանրամարտ ԵԱ. Ծանրորդ Աննա Գովելյանն առաջին տեղում է B ենթախմբում

Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 53 կգ քաշային Աննա Գովելյանը B ենթախմբում երկամարտի 174 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջին պայքարի մեջ մտավ 53 կգ քաշային Աննա Գովելյանը: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Գովելյանը բարձրացրել է 75 կգ: Այնուհետ նա կարողացել է բարձրացնել 78 կգ, սակայն 80 կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահել չի հաջողվել:

Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Աննան բարձրացրել է 93 կգ, հետո մոտեցել  96 կգ և նույնպես բարձրացրել այն: Գովելյանին չի հաջողվել գլխավերևում պահել 100 կգ-ը: Երկամարտի 174 կգ արդյունքով Գովելյանը գլխավորում է B ենթախումբը:

B ենթախմբում մրցում էին 9 ծանրորդներ՝ Իսրայելից, Ֆինլանդիայից, Լիտվայից, Ադրբեջանից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից:

A ենթախմբի ելույթները կսկսվեն Երևանի ժամանակով՝ 18:25-ին:

Ապրիլի 12-ին մեդալների համար տղաներից կմրցեն 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը և Ռոստամ Կարապետյան, երկուսն էլ A ենթախմբում, իսկ աղջիկներից՝ Իզաբելլա Յայլյանը (58 կգ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ