Տաթև Աբրահամյանը՝ շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության առաջատար

Շախմատի ԱՄՆ-ի առաջնություններում կայացել են 11 նախատեսված տուրերից 9-ը:

Կանանց մրցաշարում հանդես եկող Տաթև Ամրահամյանը 9-րդ տուրում սև խաղաքարերով հաղթել է մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող Աննա Զատոնսկիին՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Աբրահամյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում է ընթանում Նազի Պայկիձեն, ով վաստակել է 6,5 միավոր:

Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող Վարուժան Հակոբյանը 9-րդ տուրում հաղթել է Ալեքսանդր Շաբալովին և իր ակտիվում գրանցել է 3 միավոր: Այստեղ առաջատարը Ֆաբիանո Կարուանան, ով վաստակել է 7 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ