Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի թիմը դուրս է մնացել Կիպրոսի Բարձրագույն խմբից

Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության վտանգավոր գոտում ընթացող թիմերի պայքարում կայացել է նախավերջին՝ 9-րդ տուրը: «Կարմիոտիսան» հյուրընկալվելիս մրցել է «Նեա Սալամիսի» հետ և պարտություն կրել 0-1 հաշվով:

Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 66-րդ րոպեին ստացել դեղին քարտ, իսկ ընտրանու կազմում նրա թիմակից և ակումբակից Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել հայտացուցակում:

«Կարմիոտիսան» այս տուրից հետո մնացել է 34 միավորով և ընթանում է վերջին հորիզոնականում: Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր, և թիմը կորցրել է ուժեղագույնների մրցաշարում մնալու հնարավորությունները: «Կարմիոտիսան» եզրափակիչ տուրում մայիսի 21-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի «Արիսի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ