Ենիսեյ

18.02.2017

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 17-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 17-ի իրադարձությունների քրոնիկոնը: Արգենտինական «Տեմպերլեյն» ընկերական խաղում 2-4 հաշվով պարտություն է կրել «Ինդեպենդիենտեից»: Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլի հեղինակ: Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության В խմբի երրորդ տուրում «Ենիսեյը» 3-1 հաշվով հաղթել է «Զենիթ-2»-ին: Արթուր Սարկիսովը 16-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 33-րդ րոպեին դարձել է արդյունավետ փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել Կոզլովին: Սարկիսովը փոխարինվել է 77-րդ րոպեին, իսկ Արթուր Մալոյանը միաժամանակ դուրս է եկել խաղադաշտ: Իրանի առաջնության 22-րդ տուրում «Փադիդեն» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Սանատ-Նաֆտի» դարպասը: Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին: ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի Մ-16 հավաքականը նվազագույն հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի ընտրանուն: Միակ գոլը հեղինակել է Գրենիկ Պետրոսյանը: 23-ամյա հարձակվող Դավիթ Ղանդիլյանը, ով մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է լիբանանական «Հոմենթմենում», վերադարձել է «Արարատ»: «Բոկա Խունիորսի» սան, բելառուսական «Բելշինայի» նախկին ֆուտբոլիստ Ֆակունդո Զամարյանը կարիերան կշարունակի Վենեսուելայի երկրորդ լիգայի «Մարգարիտու» թիմում: Հորդանանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Ալ-Ջազիրան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով առավելության է հասել «Շաբաբ Ալ-Օրդոնի» նկատմամբ: Մարդիկ Մարդիկյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին՝ դառնալով գոլի հեղինակ: «Ալ-Ջազիրան» առաջին հորիզոնականում է:
17.02.2017

Արթուր Սարկիսովը հերթական գոլն է խփել (տեսանյութ)

Կրասնոյարսկի «Ենիսեյը» միջմրցաշրջանային ФНЛ գավաթի շրջանակում հանդիպում է անցկացրել «Զենիթի» երկրորդ թիմի դեմ: «Ենիսեյն» առավելության է հասել 3-1 հաշվով ու նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր: «Ենիսեյի» առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը, որը եղել է մեկնարկային կազմում: 77-րդ րոպեին Սարկիսովին փոխարինել է Արթուր Մալոյանը:
15.02.2017

«Ենիսեյը» հաղթել է «Ուրալի» երիտասարդական թիմին, Մալոյանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Կրասնոյարսկի «Ենիսեյը» Կիպրոսում ստուգողական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» երիտասարդական թիմի հետ: «Ենիսեյը» 7 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Թիմի 2-րդ գոլը խփել է Արթուր Մալոյանը: Մոլայանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել է 62-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը, որը ևս հանդես է գալիս «Ենիսեյի» կազմում, փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին:
14.02.2017

Արթուր Սարկիսովի գոլն «Ուրալի» դարպասը (տեսանյութ)

Միջմրցաշրջանի ընթացքում անցկացվող «ФНЛ գավաթի» երկրորդ խաղում Կրասնոյարսկի «Ենիսեյը» վստահ հաղթանակ է տարել «Ուրալի» դեմ պայքարում: Արթուր Սարկիսովի ու Արթուր Մալոյանի թիմը երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը դարձել է գոլի հեղինակ՝ խփելով իր թիմի երկրորդ և հանդիպման վերջին գնդակը: Ավելացնենք, որ Սարկիսովը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 62-րդ րոպեին փոխարինվել է՝ իր տեղը զիջելով Արթուր Մալոյանին:
13.02.2017

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 13-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 13-ի իրադարձությունների քրոնիկոնը:  Ըստ տարբեր աղբյուրների՝ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հաջորդ մրցաշրջանից կկրի 7 համարի մարզաշապիկը, որն ազատ է մնացել Մեմֆիս Դեպայի՝ ձմռանը «Լիոն» տեղափոխությունից հետո: Կրասնոյարսկի «Ենիսեյը» փետրվարի 14-ին և 15-ին Կիպրոսում ևս 2 ընկերական հանդիպում կանցկացնի: Արթուր Սարկիսովի և Արթուր Մալոյանի թիմը 2 տարբեր կազմերով 2 խաղ կանցկացնի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Գերմանիայի Bezirksliga ռեգիոնալ լիգայում հանդես եկող «Մինդեն Յունիոնն» ընկերական մրցավեճում 2-1 հաշվով պարտության է մատնել «Վեսերին»: Հաշիվը 19-րդ րոպեին բացել է թիմի նորեկ Գրիշա Ավետյանը: Լյուքսեմբուրգի առաջնության 14-րդ տուրում «Ժենեսը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով է ավարտել «Համ Բենֆիկայի» հետ հանդիպումը: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը խաղադաշտը լքել է 50-րդ րոպեին: «Ժենեսը» 7-րդ հորիզոնականում է: «Բանանցը» պաշտոնապես հայտարարել է «Արարատի» նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: 30-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ արդեն հանդես է եկել այդ թիմում: Ուկրաինական «Ստալը» Թուրքիայում ընկերական խաղ է անցկացրել Թաշքենդի «Պախտակորի» հետ և գոլազուրկ ոչ-ոքի գրանցել: Էդգար Մալաքյանը և Գոռ Մալաքյանը չեն հայտնվել թիմի հայտացուցակում:
09.02.2017

Սարկիսով. «Մխիթարյանը մեր աստղն է և հպարտությունը»

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը վերջերս համալրեց Ռուսաստանի Ազգային լիգայում հանդես եկող «Ենիսեյի» կազմը, խոսել է նոր ակումբ տեղափոխության որոշման մասին: «Ակումբի ներկայացուցիչները հետաքրքրված էին իմ ծառայություններով, և ես մեծ ցանկություն ունեի օգնել «Ենիսեյին» լուծել իր առջև դրված առաջադրանքները: Այլ ակումբներ տեղափոխվելու առաջարկներ ևս ստացել էի, բայց որոշեցի տեղափոխվել Կրասնոյարսկ առանց վարանելու»,-նշել է հարձակվողը: Արթուր Սարկիսովը անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նոր ակումբի կազմում: «Հենրիխը մեր հպարտությունն է և աստղը: Նա ոտքից մինչև գլուխ պրոֆեսիոնալ է ու շատ տաղանդավոր: Նա իսկապես շատ է աշխատել իր խաղի վրա: Կարող եմ ասել, որ Հենրիխը ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ խաղացել եմ մի խաղադաշտում»,-Ռուսաստանի Ազգային լիգայի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Սարկիսովը:
03.02.2017

Արթուր Մալոյանի գոլը «Տրակտոր Սազիի» դարպասը (տեսանյութ)

Կրասնոյարսկի «Ենիսեյը» շարունակում է ուսումնամարզական հավաքն Անթալիայում: Փետրվարի 2-ին «Ենիսեյը» հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել: Այս անգամ թիմն ուժերն է չափել իրանական «Տրակտոր Սազիի» հետ: Արթուր Սարկիսովի ու Արթուր Մալոյանի թիմին հաջողվել է առավելության հասնել 3-1 հաշվով: Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է Արթուր Մալոյանը: Նշենք, որ Սարկիսովը չի մասնակցել խաղին: «Միջին խաղ ցուցադրեցինք: Կարող էի ասել լավ խաղ ցուցադրեցինք, եթե մեր մի շարք հնարավորությունների մի մասը գոնե օգտագործեինք: Կարող էինք ունենալ չորս կամ հինգ գնդակի առավելություն: Մրցակիցը միջին մակարդակի էր, իսկ «Օկժետպեսն» ու «Միլսամին», օրինակ, կարգով բարձր էին»,- ասել է Մալոյանը խաղից հետո:
31.01.2017

Արթուր Սարկիսովի գոլն «Իստիկլոլի» դարպասը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հերթական անգամ աչքի է ընկել «Ենիսեյի» կազմում: Այս անգամ Սարկիսովը գոլի հեղինակ է դարձել Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլի» դեմ ստուգողական խաղում: http://www.vivaronews.am/arthur-sarkisovi-hianali-goln-okzhetpesi-darpaseh-tesanyuth http://www.vivaronews.am/sarkisovi-hianali-goleh-karagandayi-shaxtyori-darpaseh-tesanyuth
31.01.2017

Արթուր Սարկիսովը հերթական գոլն է խփել «Ենիսեյի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հերթական անգամ աչքի է ընկել «Ենիսեյի» կազմում: Կրասնոյարսկի թիմը շարունակում է մարզական հավաքն Անթալիայում և հունվարի 30-ին երկու ստուգողական հանդիպում է անցկացրել: Նախ՝ «Ենիսեյը» հաղթել է մոլդովական «Միլսամիին», իսկ խաղի միակ գոլը խփել է Արթուր Մալոյանը, ապա՝ երկու անպատասխան գնդակ է ուղարկել Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլի» դարպասը: Այս հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է Սարկիսովը: http://www.vivaronews.am/arthur-sarkisovi-hianali-goln-okzhetpesi-darpaseh-tesanyuth http://www.vivaronews.am/sarkisovi-hianali-goleh-karagandayi-shaxtyori-darpaseh-tesanyuth
31.01.2017

Արթուր Մալոյանը գոլի հեղինակ է դարձել «Ենիսեյի» կազմում (տեսանյութ)

Կրասնոյարսկի «Ենիսեյը» շարունակում է մարզական հավաքն Անթալիայում: «Ենիսեյն» ստուգողական հանդիպում է անցկացրել մոլդովական «Միլսամիի» հետ ու հաղթել նվազագույն հաշվով: Խաղի միակ գնդակը 64-րդ րոպեին խփել է 27-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը: Նշենք, որ այս հանդիպմանը չի մասնակցել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - info@vivaronews.am

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: