Խուան Մատա

13.01.2017

Մարտին Կիոուն. «Մխիթարյանը և Մատան «Յունայթեդի» հարձակման նկարիչներն են»

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կիոունը վստահ է, որ կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի «Լիվերպուլին»: «Սա շատ կարևոր հանդիպում է «ՄՅՈՒ»-ի համար, որպեսզի կրճատեն միավորների տարբերությունը: Նրանք կանեն ամեն ինչ «Լիվերպուլին» հաղթելու համար: Մոուրինյոյի թիմը վերջին շրջանում ավելի լավ է սկսել խաղալ: Նրանց թիմը արդեն բալանս ունի: Մխիթարյանը և Մատան «Յունայթեդի» հարձակման նկարիչներն են: Կան նաև այլ տաղանդներ և կրեատիվ ֆուտբոլիստներ»: «Յունայթեդի» խաղային տեմպը շատ բարձր և նրանք շատ վստահ են սկսել խաղալ»,- ասել է Կիոունը: http://www.vivaronews.am/articles/inchpes-e-zhoze-mourinyon-veradardznum-fergyusoni-manchesther-yunaythedeh
11.01.2017

Daily Mail-ը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խաղը

Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խաղը «Հալ Սիթիի» դեմ հանդիպմանը: Մանկունյանցիների կազմում ամենաբարձր գնահատականն ստացել է Խուան Մատան, որի խաղը կայքը գնահատել է 8 միավոր: Երկրորդը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որն արժանացել է 7 միավորի: «Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականները. Դե Խեա՝ 6, Վալենսիա՝ 6.5, Ջոնս՝ 6.5, Սմոլինգ՝ 6, Դարմիան՝ 6.5, Էրերա՝ 6, Պոգբա՝ 6.5, Մատա՝ 8 (Ֆելայինի 79՛ - 6.5), Ռունի՝ 6 (Մարսիալ 59՛ - 6), Մխիթարյան՝ 7 (Լինգարդ 71՛ - 5.5), Ռեշֆորդ՝ 6:
11.01.2017

«ՄՅու» – «Հալ Սիթի». Մխիթարյանի փոխանցումից հետո Մատան բացում է հաշիվը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» հանդիպման հաշիվը բացվեց 56-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանի՝ ձախ եզրից կատարած գլխով փոխանցումից հետո Խուան Մատան գնդակն ուղարկեց դարպասը:
16.12.2016

Մեսին պետք է ընտրի սրտի և գրպանի միջև, իսկ «Ռեալն» Օլիմպոսի ճանապարհին է. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը: ՀԱՅԱՍՏԱՆ Ըստ Евро-Футбол.Ру-ի՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով վերջին շրջանում խաղադաշտ դուրս չի գալիս վնասվածքի պատճառով, ձմռանը կարող է հեռանալ Մախաչկալայի «Անժիից»: Նման ենթադրությունների պատճառն ակումբի ներքին խնդիրներն են, ինչի պատճառով իր պաշտոնը գուցե լքի նաև գլխավոր մարզիչ Պավել Վրբան: http://www.vivaronews.am/karlen-mkrtchyaneh-kherana%D5%9E-anzhiic Իրանի առաջնության 14-րդ տուրում երեկ իրենց հերթական հանդիպումներն են անցկացրել հայ լեգեոներների ակումբները: «Փայքանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Սայփային»: Լևոն Հայրապետյանը մասնակցել է ամբողջ խաղին և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Մրցել են նաև Հրայր Մկոյանի և Վարազդատ Հարոյանի թիմերը՝ համապատասխանաբար «Էսթեղլալը» և «Փադիդեն»: Նվազագույն հաշվով առավելության է հասել Թեհրանի թիմը: Միակ գոլն էլ խփվել է Մկոյանի գոլային փոխանցումից հետո: Վարազդատ Հարոյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը: Խուան Մատա. «Ինձ դուր է գալիս խաղալ Մխիթարյանի և Էրերայի կողքին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք, բայց շատ լավ ենք հասկանում իրար խաղադաշտում»: http://www.vivaronews.am/xuan-mata-sirum-em-xaghal-mxitharyani-ev-ererayi-koghkhin «Փյունիկի» 18-ամյա կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանը Մյունխենում վիրահատության է ենթարկվել: Նա ծնկի վնասվածք ուներ: http://www.vivaronews.am/phyuniki-kisapashtpaneh-myunxenum-virahatuthyan-e-entharkvel
15.12.2016

Մատան՝ իր և Մոուրինյոյի փոխհարաբերությունների, թիմում մրցակցության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, իր և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի փոխհարաբերությունները լավ են: «Այն ամենը, ինչ մամուլում գրված է իմ և Մոուրինյոյի փոխհարաբերությունների մասին, կեղծ է: Մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք: Նա ինձնից ուղղակի պահանջում է ֆուտբոլ խաղալ. ոչինչ ավելին: Մի քանի գոլ եմ խփել ու լավ եմ զգում: Ուրախ եմ, որ թիմում մրցակցություն կա»,- ասել է Խուան Մատան:
15.12.2016

Խուան Մատա. «Սիրում եմ խաղալ Մխիթարյանի և Էրերայի կողքին»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է իր խաղընկերների մասին: «Շատ եմ սիրում խաղալ Անդեր Էրերայի և Հենրիխ Մխիթարյանի կողքին: Մենք տարբեր ենք, բայց մենք շատ լավ ենք հասկանում իրար խաղադաշտում, քանի որ ֆուտբոլի մեր տեսլականները տարբեր են»,- ասել է Մատան: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումը:    
04.12.2016

Խուան Մատա. «Ինձ հրաշալի ֆուտբոլիստներ են շրջապատում «Մանչեսթեր Յունայթեդում»»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան խոսել է ակումբում իր կարգավիճակի և խաղընկերների մասին: «Համբերությունը կարևոր է կյանքում: Ես հավատում եմ իմ հաջողություններին: Ինձ համար շատ կարևոր է ունենալ այդ զգացողությունը, իսկ եթե մի օր կորցնեմ այն, ապա չեմ կարողանա խաղալ բարձր մակարդակով: Համբերությունը կարևոր է լավ մարզավիճակում մնալու և քեզանից առավելագույնը քաղելու համար: Երբ դու խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդի» պես ակումբում, բնական է, որ քեզ պետք է շրջապատեն հրաշալի ֆուտբոլիստներ: Մենք փայլուն կազմ ունենք, որն իր կարողություններով չի զիջում որևէ մրցակցի: Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք բոլոր դիրքերում, նրանցից ոմանք հաճախ խաղալու հնարավորություն չեն ստանում, բայց կարող էին իրենց դրսևորել այլ ակումբներում: Ես տարբերություն չեմ տեսնում մեր և որևէ այլ թոփ-ակումբի խաղամակարդակների միջև: Չեմ կարծում, թե «Յունայթեդում» խաղաոճս փոխվել է: Ես անում եմ նույնը և փորձում եմ հաջող հանդես գալ, բայց երբեմն ստիպված ես լինում որոշ փոփոխությունների դիմել: Ակումբները տարբեր են, ֆուտբոլիստները՝ նույնպես»,- ասել է Մատան:
26.11.2016

Մոուրինյո. «Մարիսա՞լը, երբ դու չես օգտագործում քո հնարավորությունը, գալիս է ինչ-որ մեկը և դա անում քո փոխարեն»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Անտոնի Մարսիալի մասին և ընդգծել, որ կիսապաշտպանության դիրքում իր թիմի ֆուտբոլիստների միջև մրցակցության պայմաններում ֆրասնիացին չի օգտագործել իրեն ընձեռնված հնարավորությունները: «Անցած մրցաշրջանում թիմի խաղային ոճը ավելի էր համապատասխանում Մարսիալին: Հնարավոր է, որ նա իրեն ավելի հարմարավետ էր զգում այդ մարտավարությամբ խաղալիս: Երևի նրան որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» այդ դիրքում կան շատ այլընտրանքներ. Մխիթարյան, Լինգարդ, Դեպայ, Մատա, Ռեշֆորդ և Մարսիալ: Երբ դու չես օգտագործում 1, 2,3 հնարավորությունները, որպեսզի մի պատառիկ պոկես, ապա գալիս է մեկը, ով օգտագործում է իր պահը: Նրանք ընկերներ են և խաղընկերներ, նրանք ամեն օր միասին աշխատում են, բայց մրցակցության մեջ էլ են, որպեսզի ավելի շատ շանսեր ստանան խաղալու»,-ասել է պորտուգալացի մասնագետը:
20.11.2016

Գիգզ. «Մատան վաստակել է Մոուրինյոյի վստահությունը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը խոսել է թիմի կիսապաշտպան Խուան Մատայի մասին: «Մատան վաստակել է Մոուրինյոյի վստահությունը: Նա շատ լավ ֆուտբոլիստ է և իսկական պրոֆեսիոնալ: Մատայի գլխավոր հաղթաթուղթն այն է, որ իր շուրջ ամեն ինչ արդյունավետ է դարձնում: Մատան խաղում է «10» համարի դիրքում, սակայն երկար ժամանակ խաղացել է նաև եզրերում, երբ «Չելսիում» էր»,- Sky Sports-ը փոխանցում է Գիգզի խոսքը:
03.11.2016

«Յունայթեդի»՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստը հոկտեմբերին՝ հայտնում է մանկունյանցիների պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Երևանի ժամանակով 22:00-ին հանդիպում է անցկացնելու «Ֆեներբահչեի» հետ: Թիմի հայտացուցակում է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: