Վիլյառեալ

17.02.2017

Զլատանը թագադրվեց «Օլդ Թրաֆորդում», «Ռոման»՝ կործանեց «դեղին սուզանավը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 16-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ամբողջ պատմության մեջ ամենից շատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է (31): Նրան նախորդում են Ռայան Գիգզը (30), Լիոնել Մեսին (24), Մեսութ Օզիլը և Զլատան Իբրահիմովիչը (22-ական): «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտա. «Ակումբի ներկայիս ղեկավարությունը պետք է հրաժարական տա: Ինձ զարմացնում է, որ Բարտոմեուն մինչ օրս չի արել դա: Նրանք պարզապես քանդում են թիմը: Այդ մարդիկ օգտվում են այն ժառանգությունից, որ մենք ենք թողել նրանց: Վտանգավոր է ակումբը թողնել Բարտոմեուի և մյուս ղեկավարների ձեռքերում»: Մեկնարկել են Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդը» 3-0 հաշվով պարտության է մատնել «Սենտ-Էտյենին»: Զլատան Իբրահիմովիչը դարձել է հեթ-տրիկի հեղինակ: «Ռոման» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Վիլյառեալի» դարպասը: Սերխիո Ասենխոյի պաշտպանած դարպասը 3 գնդակ է ուղարկել Էդին Ջեկոն, ևս մեկ անգամ աչքի է ընկել Էմերսոնը: Իտալական ակումբներից մյուսը՝ «Ֆիորենտինան», Ֆեդերիկո Բերնարդեսկիի միակ գոլի շնորհիվ Մյունխենգլադբախում հաղթել է տեղի «Բորուսիային»: «Տոտենհեմը» Բելգիայում նվազագույն հաշվով պարտվել է «Գենտին», Վիգոյի «Սելտան»՝ Դոնեցկի «Շախտյորին», իսկ «Լիոնը» Հոլանդիայում 4-1 հաշվով առավելության է հասել «ԱԶ Ալկմարի» նկատմամբ: Ալեքանդր Լակազետեն դարձել է դուբլի հեղինակ: Սերխիո Ռամոսը, ով փոխարինվել էր «Նապոլիի» դեմ խաղի 71-րդ րոպեին, բուժզննում է անցել: Նրա մոտ հայտնաբերվել է աջ ազդրի վնասվածք: Իսպանացին դրա պատճառով կարող է բաց թողնել փետրվարի 18-ին կայանալիք Լա Լիգայի հանդիպումն ընդդեմ «Էսպանյոլի»: «Բավարիայից» 1-5 հաշվով կրած պարտությունը չի ազդել «Արսենալի» ղեկավարների՝ Արսեն Վենգերին նոր պայմանագիր առաջարկելու որոշման վրա: Ըստ BBC Sport-ի՝ նրան համաձայնագրի մասին տեղեկացվել է դեռևս մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ 67-ամյա մասնագետը որոշում կկայացնի ամռանը: Արյեն Ռոբեն. «Հպարտ եմ, որ արդեն քանի տարի է՝ խաղում եմ Ֆիլիպ Լամի հետ կողք կողքի: Մենք իրար պարզապես հիանալի ենք հասկանում: Շատ դեպքերում ինձ անհրաժեշտ չէ նույնիսկ հայացք նետել՝ հասկանալու համար, թե որտեղ է նա: Երբ գնդակով եմ, ներքուստ զգում եմ, թե որտեղ կլինի Ֆիլիպը»:
06.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 5-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 5-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Իկեր Կասիլյասը, մասնակցելով «Պորտու» - «Սպորտինգ» հանդիպմանը (2-1), անցկացրել է իր մարզական կարիերայի 960-րդ հանդիպումը: Նա պաշտոնական հանդիպումների թվով առաջատար է դարձել իսպանացի դարպասապահների շրջանում՝ շրջանցելով Անդոնի Սուբիսարետային: Նեյմար. «Դեռ շատ մրցանակներ կան, որոնք չեմ նվաճել: Արդեն մտածում եմ հաջորդ աշխարհի առաջնության մասին: Ինձ ինչ-որ չափով երազկոտ եմ համարում, քանի որ չեմ դադարում մտածել գալիք Մունդիալի մասին: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի լավագույնս ներկայանամ այդ առաջնությանը»: Ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը, թեև արդեն բուժզննում էր անցել «Միլանում», չի համալրի «ռոսոներիների» կազմը: 29-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նա արդեն մեկնել է Լոնդոն՝ քննարկելու առաջարկները: Յուլիան Դրաքսլեր. «Գերմանիայի հավաքականի միայն մեկ ֆուտբոլիստի կցանկանայի տեսնել «ՊՍԺ»-ում՝ Մեսութ Օզիլին: Չեմ հասկանում, թե ինչու են Ֆրանսիայի առաջնությունում այսքան քիչ գերմանացիներ հանդես գալիս: Հնարավոր է՝ Բունդեսլիգան նրանց համար ավելի հարմարավետ առաջնություն է մնում»: Մասիմիլիանո Ալեգրի. «Սա Պաոլո Դիբալայի 2-րդ մրցաշրջանն է «Յուվենտուսում», ուստի մարդիկ նրանից շատ ավելին են սպասում: Դա նորմալ է, երբ խոսք է գնում հիանալի ֆուտբոլիստների մասին: Նա ունի բոլոր որակները, որպեսզի մի օր նվաճի «Ոսկե գնդակը»»:
05.02.2017

«Սևիլիան» չհաղթեց «Վիլյառեալին», «Բարսելոնան» ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում (տեսանյութ)

Լա լիգա, 21-րդ տուր «Սևիլիա» 0-0 «Վիլյառեալ» Չիրացված 11-մետրանոց՝ Նասրի 49՛(«Սևիլիա») «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտ, Սևիլիա 21-րդ տուրից հետո «Բարսելոնան» 45 միավորով երկրորդն է, «Սևիլիան» կատալոնացիներին զիջում է 2 միավոր: Առաջատարը 46 միավորով «Ռեալն» է, սակայն մադրիդյան ակումբը 2 խաղ պակաս է անցկացրել:
27.01.2017

Պատոն տեղափոխվում է Չինաստան

«Վիլյառեալի» հարձակվող Ալեշանդրե Պատոն մարզական կարիերան կշարունակի Չինաստանում՝ գրում է Ջանլուկա դի Մարցիոն: Հաղորդվում է, որ բրազիլացին մեկնել է Չինաստան և առաջիկա ժամերին պայմանագիր կկնքի «Տյանցզին Ցյուանցզյան» ակումբի հետ: Նշենք, որ այդ թիմը գլխավորում է Ֆաբիո Կանավարոն: Վերջերս չինական ակումբը համալրեց նաև Ակսել Վիտսելը:
22.01.2017

«Վալենսիան» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տանում (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգա, 19-րդ տուր Հունվարի 21, 23:45 «Վիլյառեալ» 0-2 «Վալենսիա» Գոլեր` 0-1` Սոլեր 35', 0-2` Սանտի Մինա 42' «Վալենսիան» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տանում երկար ընդմիջումից հետո և որոշակիորեն հեռանում վտանգավոր գոտուց:
10.01.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան առաջիկա օրերին

Շաբաթվա միջին հատվածում եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներում տեղի կունենան գավաթային հանդիպումներ։ VivaroNews-ն առանձնացրել է 5 խաղ, որոնք սպասվում են առանձնակի հետաքրքրությամբ:   «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ փուլ, հունվարի 11-ի կեսգիշերին, մեկնարկը՝ 00։00-ին Կողմերի դիրքը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 6-րդ հորիզոնական (39 միավոր), «Հալ Սիթի»՝ 20-րդ հորիզոնական (13 միավոր) «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ «Հալ Սիթին» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է մեկ հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի, կրել 3 պարտություն Թիմերի վերջին 5 դիմակայություններում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 4 անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի
09.01.2017

Մեսիի կախարդանքը «կուրացնում է» «Վիլյառեալին», բայց «Ռեալն» ավելի անհասանելի է դառնում. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 8-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Մամուլը կրկին հիշել է Խամես Ռոդրիգեսին  Mirror-ը պնդում է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ըստ պարբերականի՝ կոլումբիացի ֆուտբոլիստը դեմ չէր լինի արդեն հունվարին փոխելու ակումբային գրանցումը: Խամեսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «ՊՍԺ»-ն: Անձամբ ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր, որ մնալու է «Ռեալում»: Նա մասնակցել էր «Սևիլյայի» դեմ նախորդ շաբաթ կայացած գավաթային հանդիպմանը և դարձել դուբլի հեղինակ:
09.01.2017

Մեսիի հիանալի գոլը տուգանային հարվածով «Բարսելոնային» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Լա Լիգա, 17-րդ տուր «Վիլյառեալ» 1-1 «Բարսելոնա» Գոլը՝ Սանսոնե 49՛, 1-1 Մեսի 90՛ Հեռացում՝ Կոստա 90՛ «Էլ Մադրիգալ», Վիլյառեալ 
08.01.2017

«Վիլյառեալ» – «Բարսելոնա». Թիմերի մեկնարկային կազմերը

Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական մրցավեճում «Վիլյառեալը» հյուրընկալելու է «Բարսելոնային»: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Վիլյառեալ. Ասենխո, Մուսակիո, Վիկտոր Ռուիս, Կոստա, Մարիո, Տրիգերոս, Բրունո, Դոս Սանտոս, Սորիանո, Սանսոնե, Պատո: «Բարսելոնա. Տեր Շտեգեն, Մասկերանո, Պիկե, Դին, Սերխի Ռոբերտո, Բուսկետս, Անդրե Գոմեշ, Ինիեստա, Նեյմար, Սուարես, Մեսի: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:45-ին:
08.01.2017

«Վիլյառեալ» – «Բարսելոնա». Հավանական մեկնարկային կազմեր (լուսանկար)

Այսօր երեկոյան՝ ժամը 23:45-ին, Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական մրցավեճում «Վիլյառեալը» հյուրընկալելու է «Բարսելոնային»: Կատալոնական Mundo Deportivo և Sport պարբերականները ներկայացրել են թիմերի մեկնարկային կազմերի իրենց հավանական տարբերակները: Եթե «Վիլյառեալի» կազմի վերաբերյալ 2-ն էլ նույն կանխատեսումն ունեն, ապա կատալոնական թիմի մեկնարկային կազմի առումով նրանք ունեն հակառակ կանխատեսումներ: Մասնավորապես, Mundo Deportivo-ի փորձագետները կարծում են, որ Լուիս Էնրիկեն պահեստայինների նստարանին կթողնի Անդրես Ինիեստային՝ խաղադաշտ դուրս բերելով Դենիս Սուարեսին: Իսկ թե ում նա կընտրի Անդրե Գոմեշ-Ռաֆինյա զույգից, պարբերականը չի կողմնորոշվել: Ինչ վերաբերում է Sport-ին, ապա, ըստ այս լրատվամիջոցի, Ինիեստան կլինի մեկնարկային կազմում, իսկ նրա հետ կիսապաշտպանությունում կգործեն Սերխիո Բուսկետսն ու Դենիս Սուարեսը: Խաղային մնացած դիրքերում 2-ի տարբերակները համընկել են:  
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: