Սեվիլյա

19.03.2017

Խորխե Սամպաոլի. «Բարսելոնայից» ոչ ոք չի զանգահարել ինձ»

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հերքել է «Բարսելոնան» գլխավորելու վերաբերյալ խոսակցությունները: «Ինձ հարկավոր չէ նոր պայմանագիր կնքել ակումբիս հետ, քանի որ այն ես արդեն ունեմ: Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե «Բարսելոնան» հետաքրքրված է ինձանով: Այդ ակումբի ներկայացուցիչներից ոչ ոք չի զանգահարել ինձ այդ առիթով: Կցանկանայի, որ մեր մարզական տնօրեն Մոնչին մնար «Սևիլյայում»: Բայց դա այն հարցը չէ, որ ես պետք է որոշում կայացնեմ: Այս թիմում ես ինձ զգում եմ օգտակար, սիրված և հարգված»,- ասել է չիլիացի մասնագետը:
17.03.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Ատլետիկ Բիլբաո» - «Ռեալ Մադրիդ» Լա Լիգա, 28-րդ տուր, 18-ը մարտի, մեկնարկը՝ 19:15-ին Կողմերի դիրքերը մրցաշարային աղյուսակում. «Ատլետիկ Բիլբաո»՝ 7-րդ հորիզոնական (44 միավոր), «Ռեալ Մադրիդ»՝ 1-ին հորիզոնական (62 միավոր) Կորուստները. «Ատլետիկ Բիլբաո»՝ Սան Խոսե (որակազրկում), հարցականի տակ է Սաբինի մասնակցությունը (վնասվածք) «Ռեալ Մադրիդ»՝ Ռաֆայել Վարան (վնասվածք) Կողմերի վերջին 5 դիմակայություններում «Ատլետիկ Բիլբաոն» հաղթել է մեկ անգամ, «Ռեալ Մադրիդը»՝ 4
15.03.2017

Կասպեր Շմեյխելը նոր ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում

«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սեվիլյայի» հետ պատասխան խաղի ժամանակ կարողացավ ետ մղել իսպանացիների կիսապաշտպան  Ն՛Զոնզիի 11մ հարվածը (2-0): Այսպիսով, դանիացին դարձավ առաջին դարպասապահը, որին հաջողվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի փուլի 2 խաղերում ետ մղել մրցակցի 11մ հարվածները: Նշենք, որ առաջին խաղում «Սեվիլյայի» կազմում 11մ չէր կարողացել իրացնել Խոակին Կորեան:
24.02.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները, իսկ Անգլիայում տեղի կունենա լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության:   «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» Անգլիայի լիգայի գավաթ, եզրափակիչ, 26-ը փետրվարի, մեկնարկը՝ 20:30-ին Կորուստները. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Հենրիխ Մխիթարյան (վնասվածք), հարցականի տակ է Ուեյն Ռունիի և Ֆիլ Ջոնսի մասնակցությունը (վնասվածքներ) «Սաութհեմփթոն»՝ Չարլի Օստին, Ալեքս Մակքարտի, Մաթ Թարգետ, Վիրգիլ վան Դիյկ (վնասվածքներ), հարցականի տակ է Սոֆիան Բուֆալի և Ջեյք Հեսկեթի մասնակցությունը (վնասվածքներ) Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 3 անգամ, «Սաութհեմփթոնը»՝ 2
19.02.2017

Մեսիի հայրը «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է պաշտոնանկ անել Լուիս Էնրիկեին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, ով այս օրերին գտնվում է Կատալոնիայի մայրաքաղաքում, դժգոհ է թիմի ղեկին Լուիս Էնրիկեի աշխատանքից և ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել ներկայումս «Սևիլյայում» աշխատող Խորխե Սամպաոլիին, հաղորդում է El Confidencial-ը: Այս գործոնը կարող է վճռորոշ դեր կատարել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի՝ «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր ստորագրելու-չստորագրելու հետ կապված: Լուիս Էնրիկեի հասցեին քննադատությունը նոր ուժգնություն ստացավ այն բանից հետո, երբ կատալոնացիները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Փարիզում 0-4 հաշվով պարտվեցին «ՊՍԺ»-ին: Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը: Ինչ վերաբերում է Սամպաոլիին, ապա նա «Սևիլյայի» հետ համաձայնագրով կապված է մինչև 2018 թվականի ամառը: Ընդգծենք, որ 2013 թվականին «Բարսելոնան» Մեսի-ավագի խորհրդով ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում էր նշանակել Խերարդո «Տատա» Մարտինոյին, բայց նա պաշտոնանկ արվեց առաջին իսկ մրցաշրջանից հետո, քանի որ թիմը Չեմպիոնների լիգայում պայքարը լքեց արդեն քառորդ եզրափակչում՝ զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին», Իսպանիայի առաջնությունում բավարարվեց երկրորդ տեղով, իսկ Արքայական գավաթի խաղարկության եզրափակչում պարտվեց Մադրիդի «Ռեալին»:
12.02.2017

«Սևիլյան» դժվարին հաղթանակից հետո շարունակում է հետապնդել «Ռեալին» ու «Բարսելոնային» (տեսանյութ)

Լա Լիգա, 22-րդ տուր «Լաս-Պալմաս» 0-1 «Սևիլյա» Գոլը՝ Խոակին Կորեա 80՛ «Էստադիո դե Գրան Կանարիա», Լաս-Պալմաս «Սևիլյան» իր ակտիվում ունի 46 միավոր և, եզրափակելով լավագույն եռյակը, «Բարսելոնային» զիջում է 2, իսկ առաջատար «Ռեալին»՝ 3 միավորով, թեև վերջինս 2 խաղ պակաս է անցկացրել: «Լաս-Պալմասը» 28 միավորով 11-րդ հորիզոնականում է:
06.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 5-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 5-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Իկեր Կասիլյասը, մասնակցելով «Պորտու» - «Սպորտինգ» հանդիպմանը (2-1), անցկացրել է իր մարզական կարիերայի 960-րդ հանդիպումը: Նա պաշտոնական հանդիպումների թվով առաջատար է դարձել իսպանացի դարպասապահների շրջանում՝ շրջանցելով Անդոնի Սուբիսարետային: Նեյմար. «Դեռ շատ մրցանակներ կան, որոնք չեմ նվաճել: Արդեն մտածում եմ հաջորդ աշխարհի առաջնության մասին: Ինձ ինչ-որ չափով երազկոտ եմ համարում, քանի որ չեմ դադարում մտածել գալիք Մունդիալի մասին: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի լավագույնս ներկայանամ այդ առաջնությանը»: Ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը, թեև արդեն բուժզննում էր անցել «Միլանում», չի համալրի «ռոսոներիների» կազմը: 29-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Նա արդեն մեկնել է Լոնդոն՝ քննարկելու առաջարկները: Յուլիան Դրաքսլեր. «Գերմանիայի հավաքականի միայն մեկ ֆուտբոլիստի կցանկանայի տեսնել «ՊՍԺ»-ում՝ Մեսութ Օզիլին: Չեմ հասկանում, թե ինչու են Ֆրանսիայի առաջնությունում այսքան քիչ գերմանացիներ հանդես գալիս: Հնարավոր է՝ Բունդեսլիգան նրանց համար ավելի հարմարավետ առաջնություն է մնում»: Մասիմիլիանո Ալեգրի. «Սա Պաոլո Դիբալայի 2-րդ մրցաշրջանն է «Յուվենտուսում», ուստի մարդիկ նրանից շատ ավելին են սպասում: Դա նորմալ է, երբ խոսք է գնում հիանալի ֆուտբոլիստների մասին: Նա ունի բոլոր որակները, որպեսզի մի օր նվաճի «Ոսկե գնդակը»»:
29.01.2017

Լա Լիգայում «Սևիլյայի» 5 անընդմեջ հաղթանակների շարքին վերջ դրվեց Կատալոնիայում (տեսանյութ)

Լա Լիգա, 20-րդ տուր «Էսպանյոլ» 3-1 «Սևիլյա» Գոլերը՝ 1-0 Ռեյես 4՛, 11մ, 1-1 Յովետիչ 20՛, 2-1 Նավարո 45+2՛, 3-1 Մորենո 71՛ Կարմիր քարտ՝ Պարեխա 2՛ («Սևիլյա») «Կորնելյա Էլ-Պրատ», Բարսելոնա  «Էսպանյոլն» այս հաղթանակից հետո վաստակեց 29 միավոր և 9-րդ հորիզոնականում է, իսկ «Սևիլյան» 42-ական միավորով 2-3-րդ հորիզոնականներն է կիսում «Բարսելոնայի» հետ:
27.01.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում, բացի Անգլիայի Պրեմիեր լիգայից, կկայանան հերթական տուրերի հանդիպումները: VivaroNews-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության:   «Վերդեր» - «Բավարիա» Բունդեսլիգա, 18-րդ տուր, 28-ը հունվարի, մեկնարկը՝ 18:30-ին Թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Վերդեր»՝ 15-րդ հորիզոնական (16 միավոր), «Բավարիա»՝ 1-ին հորիզոնական (42 միավոր) Կորուստները. «Վերդեր»՝ Յարոսլավ Դրոբնի (որակազրկում), Ֆլորիան Գրիլիչ, Իզետ Հայրովիչ (վնասվածքներ), հարցականի տակ է Ֆիլիպ Բարգֆրեդեի, Կլեմենս Ֆրիտցի, Սերժ Գնաբրիի, Զլատկո Յունուզովիչի և Արոն Յոհանսոնի մասնակցությունը (վնասվածքներ) «Բավարիա»՝ Տիագո Ալկանատարա, Ժերոմ Բոատենգ, Արտուրո Վիդալ, Միլոշ Պանտովիչ, Նիկլաս Դորշ (վնասվածքներ) Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ «Բավարիան» հաղթել է բոլոր դեպքերում
16.01.2017

«Սևիլյան» ընդհատեց «Ռեալի» 40-խաղյա անընդմեջ անպարտելի շարքը (տեսանյութ)

Լա Լիգա, 18-րդ տուր «Սևիլյա» 2-1 «Ռեալ Մադրիդ» Գոլերը՝ 0-1 Ռոնալդու 67՛, 11մ, 1-1 Ռամոս, 85՛, ինքն, 2-1 Յովետիչ 90՛ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտ, Սևիլյա  «Սևիլյան» այժմ իր ակտիվում ունի 39 միավոր և ընդամենը մեկ միավորով է զիջում առաջատար «Ռեալին», որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: