Ռեալ Մադրիդ

17.01.2017

Նեյմարի գերթանկարժեք տրանսֆերային գինը և անդրդվելի Անտոնիո Կոնտեն. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 16-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Ո՞րն է միակ անպարտելի թիմը թոփ-5 առաջնություններում  Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 18-րդ տուրում 1-2 հաշվով պարտություն է կրել «Սևիլյայից»: Այդպիսով, վերջ է դրվել «Արքայական» ակումբի՝ 40-խաղյա անընդմեջ անպարտելի շարքին: Այժմ եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում միայն գերմանական «Հոֆենհայմն» է, որը 2016/17թթ. մրցաշրջանում դեռևս պարտություն չի կրել: Բունդեսլիգայում անցկացրած 16 հանդիպումներում Մանհեյմի թիմը տոնել է 6 հաղթանակ և գրանցել 10 ոչ-ոքի:
16.01.2017

Դե Խեան կհամաձայնվի տեղափոխվել «Ռեալ» միայն մի դեպքում

Մադրիդի «Ռեալը» մտադիր է վերսկսել բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ, տեղեկացնում է The Telegraph-ը: Տեղեկացվում է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել է ակումբի ղեկավարությանը նոր դարպասապահ ձեռք բերել ամռանը: Ըստ շշուկների՝ իսպանացի ֆուտբոլիստը կարող է դրական պատասխան տալ մադրիդյան ակումբի ղեկավարությանը, եթե «Կարմիր սատանաները» չկարողանան նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր մրցաշրջանի ավարտին: Հիշեցնենք, որ դե Խեան մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը 2015 թվականին, սակայն վերջին պահին գործարքը չկայացավ:
16.01.2017

Ինչի համար Ռոնալդուն գնդակով հարվածեց Վիտոլոյին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սևիլիայի» կիսապաշտպան Վիտոլոն երեկ մեկնաբանել է այն դրվագը, որտեղ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն 11մ իրացնելուց առաջ գնդակով հարվածում է իսպանացուն: «Փորձում էի շեղել Ռոնալդուի ուշադրությունը, քանի որ նա շատ լավ ֆուտբոլիստ է: Սակայն  դա ինձ չհաջողվեց»,- ասել է Վիտոլոն: Ավելացնենք, որ պորտուգալացին առանց որևէ դժվարության իրացրեց 11մ հարվածը:
16.01.2017

«Ռեալի» պարտությունը օգնեց «Հոֆենհայմին» դառնալ Եվրոպայի թոփ 5 առաջնությունների միակ ակումբը, որը չի պարտվել ընթացիկ մրցաշրջանում

Երեկ «Ռեալը» կրեց իր առաջին պարտությունը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: «Արքայական ակումբ» 18-րդ տուրում 1-2 հաշվով զիջեց «Սևիլիային»: Այսպիսով, մադրիդյան ակումբի պարտությունը օգնեց «Հոֆենհայմին» դառնալ Եվրոպայի թոփ 5 առաջնությունների միակ ակումբը, որը չի պարտվել երկրի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Ավելացնենք, որ Գերմանիայի առաջնությունում 16 տուրից հետո «Հոֆենհայմը» իր հաշվին գրանցել է 6 հաղթանակ և 10 հանդիպում ավարտել ոչ-ոքի:  
16.01.2017

Կրիշտիանո Ռոնալդուն կրկնեց Ուգո Սանչեսի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լա լիգայի 18-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ իրացրեց 11մ հարվածը (1:2): Այսպիսով, պորտուգալացին հավասարվեց «Արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստ Ուգո Սանչեսին, ով պրիմերայի պատմության մեջ դարձել էր 56 գոլի հեղինակ 11մ-ից: Կարդալ նաև ՝ http://www.vivaronews.am/sevilyan-ehndhatec-reali-40-xagfhya-anehndmej-anparteli-sharkheh-tesanyuth
16.01.2017

«Սևիլյան» ընդհատեց «Ռեալի» 40-խաղյա անընդմեջ անպարտելի շարքը (տեսանյութ)

Լա Լիգա, 18-րդ տուր «Սևիլյա» 2-1 «Ռեալ Մադրիդ» Գոլերը՝ 0-1 Ռոնալդու 67՛, 11մ, 1-1 Ռամոս, 85՛, ինքն, 2-1 Յովետիչ 90՛ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտ, Սևիլյա  «Սևիլյան» այժմ իր ակտիվում ունի 39 միավոր և ընդամենը մեկ միավորով է զիջում առաջատար «Ռեալին», որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել:
15.01.2017

«Սևիլյա» – «Ռեալ Մադրիդ». Թիմերի մեկնարկային կազմերը

Լա Լիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Սևիլյան» հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին»: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Սևիլյա». Սերխիո Ռիկո, Մարիանո, Նիկո Պարեխա, Ռամի, Էսկուդերո, Վիտոլո, Նզոնզի, Իբորա, Ֆրանկո Վասկես, Նասրի, Բեն Յեդեր: «Ռեալ Մադրիդ». Կեյլոր Նավաս, Ռամոս, Նաչո, Վարան, Մարսելո, Կարվախալ, Կասեմիրո, Կրոս, Մոդրիչ, Ռոնալդու, Բենզեմա: Հանդիպումը կմեկնարկի 23:45-ին:
15.01.2017

Պոգբա. «Կարող էի տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա», բայց սիրտս ընտրեց «Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ իր սրտի ընտրությամբ է տեղափոխվել մանչեսթերյան ակումբ: «Ես կարող էի տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա», սակայն տեղափոխվեցի «Յունայթեդ», քանի որ սիրտս այդպես ընտրեց: Ուզում եմ շարունակել «Յունայթեդի» հետ: Գիտեմ, որ վերջին տարիները լավագույնը չէին թիմի համար, սակայն ամեն ինչ կանենք, որ «Յունայթեդը» նորից մեծագույն դառնա»,- ասել է Պոգբան:
15.01.2017

«Նոր Իբրահիմովիչը»՝ «Ռեալո՞ւմ»

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել ԱԻԿ-ի հետ Ալեքսանդր Իսակի տրանսֆերի վերաբերյալ: 17-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի հետ հաջորդ շաբաթ կկնքի հինգ տարվա պայմանագիր՝ հաղորդում է Marca-ն: Նշենք, որ մինչև ամառ մադրիդյան ակումբը տրանսֆերային արգելքի պատճառով չի կարող հայտավորել ֆուտբոլիստին: Իսակի տրանսֆերի համար պայքարում «Ռեալը» գերազանցել է մի շարք գերակումբների:
15.01.2017

«Սևիլյա» – «Ռեալ Մադրիդ». Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակներում «Սևիլյան» այսօր կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»: Մադրիդյան Marca և AS պարբերականները ներկայացրել են թիմերի մեկնարկային կազմերի իրենց տարբերակները: 2 լրատվամիջոցներն էլ համակարծիք են Զինեդին Զիդանի թիմի մեկնարկային կազմի վերաբերյալ: Նույն տարբերակներն են նաև «Սևիլյայի» հիմնական կազմի առիթով, սակայն տարբեր են ներկայացված մարտավարությունները: Ըստ Marca-ի՝ Խորխե Սամպաոլին կընտրի 5-4-1, իսկ ըստ AS-ի՝ 3-5-1-1 մարտավարությունը: Marca AS
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: