Պորտուգալիայի հավաքական

21.03.2017

Կրիշտիանո Ռոնալդուն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, իսկ Սանտուշը ՝ լավագույն մարզիչ

Պորտուգալիայում հայտնի են դարձել 2016թ. լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը: Ֆուտբոլիստների թվում լավագույնը դարձել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով նախորդ տարի իր հավաքականի հետ միասին նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, իսկ ահա «Ռեալի» կազմում հաղթեց Չեմպիոններ լիգայի տիտղոսը: Լավագույն նորեկը դարձավ «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեսը, ով իր ներդրումն ունեցավ Եվրո 2016-ում: Իսկ ահա լավագույն մարզիչ ճանաչվեց Ֆերնանդու Սանտուշը, ում գլխավորությամբ Պորտուգալիան իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ Եվրոյի հաղթող:
16.03.2017

Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը Հունգարիայի ու Շվեդիայի ընտրանիների դեմ խաղերի համար

Պորտուգալիայի հավաքականի մարզչական անձնակազմը Ֆերնանդու Սանտուշի գլխավորությամբ ներկայացրել է ազգային հավաքականի այն ֆուտբոլիստների անվանացուցակը, որոնք կարող են մասնակցել Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ առաջիկա խաղերին: Դարպասապահներ՝ Անտոնի Լոպեշ («Լիոն»), Կարլուշ Մարաֆոնա («Բրագա»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ» Լիսաբոն) Պաշտպաններ՝ Բրունու Ալվեշ («Կալյարի»), Ժոզե Ֆոնտե («Վեսթ Հեմ»), Ժոաու Կանսելու («Վալենսիա»), Լուիշ Նետու («Զենիթ»), Պեպե («Ռեալ»), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա» Դորտմունդ), Սեդրիկ Սոարեշ («Սաուտհեմփթոն»), Էլիզեու Պերեյրա, Նելսոն Սեմեդու (երկուսն էլ՝ «Բենֆիկա») Կիսապաշտպաններ՝ Անդրե Գոմեշ («Բարսելոնա»), Դանիլու Պերեյրա («Պորտու»), Ժոաու Մարիու («Ինտեր»), Պիցի («Բենֆիկա»), Ժոաու Մոուտինյու («Մոնակո»), Ռենատու Սանշեշ («Բավարիա»), Վիլյամ Կարվալյու («Սպորտինգ» Լիսաբոն) Հարձակվողներ՝ Բերնարդու Սիլվա («Մոնակո»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Էդեր Մասեդու («Լիլ»), Անդրե Սիլվա («Պորտու»), Ռիկարդու Կուարեժմա («Բենֆիկա»), Ժելսոն Մարտինշ («Սպորտինգ» Լիսաբոն):
12.03.2017

Ռոնալդուի ընտանիքը կհամալրվի երկվորյակներով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս երկրորդ անգամ հայր կդառնա: Փոխնակ մայրն այժմ գտնվում է ԱՄՆ-ում և սպասում է երկվորյակների: Կինը հղիության վերջնական փուլում է, հաղորդում է The Sun-ը՝ վկայակոչելով Ռոնալդուի ընտանիքին մոտ կանգնած իր աղբյուրներին: Հիշեցնենք՝ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն 6-ամյա որդի ունի, ով նույնպես ծնվել է փոխնակ մորից:
09.03.2017

Ռոնալդու. «Չեմ դիպչել Կոնֆեդերացիաների գավաթին. դա անհաջողություն է բերում»

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Ցյուրիխում մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթի մրցանակի ցուցադրման արարողությանը, հայտարարել է, որ մտադիր է հաղթել այդ մրցաշարում: «Ես չեմ դիպչել այդ մրցանակին: Ես առհասարակ չեմ դիպչում գավաթներին մինչ մրցաշարերի մեկնարկը: Երբեք: Դա անհաջողություն է բերում: Այժմ չեմ ցանկանում դիպչել դրան, բայց ո՞վ գիտե... Ցանկանում եմ նվաճել այն: Դա իմ երազանքն է: Բայց դեռ շատ անելիք կա: Տեսնենք՝ ինչ մարզավիճակում կներկայանանք մրցաշարին, մեծ դեր կխաղա նաև բախտի գործոնը: Վճռորոշ գործոնները շատ են: Հուսով եմ՝ Պորտուգալիայի հավաքականը կշարունակի պատմություն կերտել: Դա հիանալի կլինի»,- ասել է Ռոնալդուն: Հավելենք՝ պորտուգալացիները մրցաշարի խմբային փուլում ընդգրկվել են А խմբում, որտեղ հարաբերությունները կպարզեն Ռուսաստանի, Նոր Զելանդիայի և Մեքսիկայի հետ: В խմբում ուժերը կչափեն Կամերունի, Չիլիի, Ավստրալիայի և Գերմանիայի հավաքականները:  
12.01.2017

Պեպեն փոշմանել է և մնում է «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետն «արքայական» ակումբի առաջարկած տարբերակով՝ հայտնում է պորտուգալական A Bola-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացին այլևս չի ցանկանում տեղափոխվել Չինաստանի Սուպերլիգա: Բանն այն է, որ Պեպեն ցանկանում է մասնակցել ԱԱ 2018-ին: Ֆուտբոլիստը կարծում է, որ մնալով «Ռեալում»՝ իր համար ավելի հեշտ կլինի տեղ գտնել ազգային հավաքականում, քան Չինաստան տեղափոխվելուց հետո:
11.01.2017

Ռոնալդուն պատմել է, թե որն է իր կյանքի ամենաերջանիկ օրը, ամենասիրելի գոլը, ճաշատեսակը, երգը…

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն  ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվելուց հետո, բացահայտել է իր մասին անհայտ փաստեր: «Կարիերայիս լավագո՞ւյն գոլը: Սովորաբար ասում եմ վերջին խփածս գնդակը, դա ամենակարևորն է: Կրիշտիանու Ռոնալդու լինելու լավագույն մասը՝ մարդկանց երջանկացնելն է: Բարդ է ասել, թե որ պաշտպանի դեմ է ամենադժվարը խաղալը: Խաղացել եմ այնքան ֆանտաստիկ պաշտպանների դեմ: Կյանքիս լավագույն պահը՝ որդուս ծնունդն էր: Չունեմ կոնկրետ սիրված երգ: Սիրում եմ ուրախ երաժշտություն, ինչպես Ռեգետոնը: Լավագույնը խոսքերը, որը երբևէ ասել է որդիս. «Հայրի՛կ, սիրում եմ քեզ, դու լավագույնն ես աշխարհում»: Լավագույն մարզադաշտը, որտեղ խաղացել եմ «Սանտիագո Բեռնաբեուն» է: Մայրիկիս պատրաստած ամենասիրելի ուտեստը «Կոդն» է»,-Marca-ի հետ զրույցում պատմել է Ռոնալդուն:
11.01.2017

Մխիթարյանը գոլը «նվիրեց» Մատային ու հեռացավ, իսկ «Ատլետիկոն» մոտ էր ձախողմանը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 10-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Ռոբերտո Կառլոս. «Բրազիլացիները հպարտանում են Նեյմարով»  Ռոբերտո Կառլոս. «Նեյմարն Օլիմպիական չեմպիոն է: Մեզ իրար է կապում ընկերությունը: Նա համաշխարհային ֆուտբոլի ներկայիս ամենաճանաչված խաղացողներից մեկն է: Բրազիլացիները հպարտանում են Նեյմարով»:
09.01.2017

Ռոնալդու. «Այս մրցանակը ցույց է տալիս, որ մարդիկ կույր չեն ու դիտում են խաղերը»

Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալում» ու Պորտուգալիայի հավաքականում իմ թիմակիցներին, մարզիչներին, ընտանիքիս, որ այստեղ է, որդուս ու եղբայրներիս: 2016 թվականը լավագույնն էր իմ մարզական կարիերայում, և այս մրցանակը ցույց է տալիս, որ մարդիկ կույր չեն ու դիտում են խաղերը: Չեմ կարող պարզապես մոռանալ այս անհավատալի տարին: Շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար: Ոչինչ չունեմ ասելու, քանի որ կարծում եմ՝ մրցանակներն ամեն ինչ ասում են»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Ռոնալդուի խոսքը:
05.01.2017

2000թ. Պորտուգալիայի հավաքական. Որտեղ են նրանք հիմա

Պորտուգալիայի հավաքականը ԵՎՐՈ-2000-ի ամենատպավորիչ թիմերից մեկն էր: Իսկ որտեղ են այդ ֆուտբոլիստները հիմա.
01.01.2017

Ռոնալդու. «Ինձ չճանաչող մարդիկ ասում են բաներ, որոնք հեռու են իրականությունից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ երբեք չի փորձել կրկնօրինակել այլ ֆուտբոլիստների խաղաոճը: «Ես ոչ ոքի չեմ կրկնօրինակում, դա ինձ դուր չի գալիս: Ֆուտբոլիստը պետք է ունենա իր խաղաոճը: Ինչ վերաբերում է այն ֆուտբոլիստներին, որոնց խաղով ես հիացել եմ, ապա դժվար է առանձնացնել մեկին: Եվ դա դժվար է անել ոչ միայն ֆուտբոլում»,- ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը: Մարդկանց՝ իր նկատմամբ վերաբերմունքի հարցին Ռոնալդուն պատասխանել է. «Ինձ չճանաչող մարդիկ ասում են բաներ, որոնք հեռու են իրականությունից: Բայց դա խնդիր չէ ինձ համար: Իսկ մարդիկ, որոնց ես իսկապես սիրում եմ, նրանք էլ ինձ են գնահատում, քանի որ գիտեն՝ ես ինչպիսի մարդ եմ»:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: