Պիեր-Էմերիկ Օբամեյանգ

20.02.2017

«Միլանի» 4 տրանսֆերային թիրախները, որոնց ակումբի նոր ղեկավարությունը պատրաստվում է գնել

Մոտ ժամանակներս «Միլանը» կարող է վաճառվել չինացի ներդրողներին: Միլանյան գրանդի նոր ղեկավարությունը մտադիր է հենց ամռանը ուժեղացնել թիմի կազմը և վերադարձնել ակումբը եվրոգավաթներ: Ինչպես հաղորդում է Corriere Dello Sport-ը, «Միլանը» ամռանը կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, «Լիոնի» կիսապաշտպան Տոլիսոյին, «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Լուիս Գուստավոյին և «Լացիոյի» ֆուտբոլիստ Բալդե Կելտային: http://www.vivaronews.am/berluskoni-yes-vatcharel-em-milaneh  
16.02.2017

Թոփ 10 ֆուտբոլիստ – եղբայրները

Նրանք եղբայրներ են և հայտնվել են ֆուտբոլային դաշտում տարբեր ճակատագրերով, փառքի տարբեր ճանապարհներով և հայտնիության տարբեր մակարդակներում: Այս հոդվածում կներկայացնենք թոփ 10 ֆուտբոլիստ եղբայրներին: 10. Ռոմելու և Ջորդան Լուկակու Եղբայրների տարիքային տարբերությունը շատ քիչ է՝ մոտ 1 տարի: Առաջինը խաղում է «Էվերթոնի» կազմում, որպես հարձակվող, իսկ եղբայրը՝ «Լացիոյում» է ու առայժմ հեռու է եղբոր փառքից:
14.02.2017

«Մարզիկ-մեքենաները». Աշխարհի ամենաարագավազ 10 ֆուտբոլիստները

Մեքսիկայում անցկացված հետազոտության արդյունքում կազմվել է աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստների տասնյակը: Ըստ հետազոտության՝ այս առումով անգերազանցելին Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն է, որը զարգացնում է մինչև 36.9 կմ/ժ արագություն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն տասնյակը: 10. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») - 31.20 կմ/ժ արագություն 9. Լիոնել Մեսի («Բարսելոնա») - 32.50 կմ/ժ
13.02.2017

Ռոմելու Լուկակուն և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ՝ իտալական գրանդի տրանսֆերային նպատակներ

«Միլանը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, իտալական գրանդը կկարողանա իրականացնել գաբոնցու տրանսֆերը միայն մեկ դեպքում, այն էլ եթե չինացի ներդրողները գնեն «Միլանը»: Բացի այդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, միլանյան ակումբը մտադիր է ձեռք բերել «Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Նշվում է, որ իտալացիները պատրաստ են վճարել բելգիացու հրաժարագինը, որը կազմում է 75մլն ֆունտ:  
10.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 9-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 9-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացառել է այն հնարավորությունը, որ Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Բարսելոնա» - «Ալավես» հանդիպումը կարող է կայանալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ պատճառաբանելով, որ այդտեղ այդ օրերին տեղի են ունենալու շինարարական աշխատանքներ: Ռաուլ Գոնսալեսը նշել է Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ իր վարկածով լավագույն 5 ֆուտբոլիստներին՝ Ալֆրեդո դի Ստեֆանո, Ֆրանսիսկո Խենտո, Զինեդին Զիդան, Կրիշտիանու Ռոնալդու և Սերխիո Ռամոս: Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները հունիսի 9-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կանցկացնեն ընկերական հանդիպում: Երկու ընտրանիներն էլ հանդես են գալու իրենց ուժեղագույն կազմերով՝ Նեյմարի և Լիոնել Մեսիի հետ միասին: Ֆրենկ Լեմպարդը, ով վերջերս է ավարտել մարզական կարիերան, «Չելսիի» ակադեմիայում որակավորում կանցնի՝ ստանալու մարզչական B կարգի արտոնագիր: «Ֆեյենորդի», Մադրիդի «Ռեալի», «Էվերտոնի» և «Ալանիայի» նախկին պաշտպան Ռոյստոն Դրենտեն 29 տարեկան հասակում հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Նա որոշել է զբաղվել երաժշտությամբ՝ հանդես գալով որպես ռեփեր: Մարկո Վերատին վերականգնվել է կոճի վնասվածքից և կհասցնի մարզավիճակ հավաքել մինչ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 14-ին, Փարիզում: «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան հետաքրքրել է «Յուվենտուսին»: Թուրինյան ակումբն ամռանը հանդես կգա առաջարկով, եթե 26-ամյա բրազիլացին հաստատի Մյունխենը լքելու իր ցանկությունը: Դորտմունդի «Բորուսիան» բոլոր այն ակումբներին, որոնք ամռանը մտադիր են պայքարել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին հրավիրելու համար, հայտնել է, որ գաբոնցու հրաժարագինը կազմում է 70 մլն եվրո: Նրա տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է: «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի 31-ամյա կիսապաշտպան Էրնանեսը տեղափոխվել է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն»: Տեղափոխության արժեքը կազմել է 8 մլն եվրո, ևս 2 մլն կարող են կազմել բոնուսները: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել Ժոզե Մոուրինյոյի հետ: Ղեկավարները գոհ են պորտուգալացու աշխատանքից, թեև մանկունյական թիմը Պրեմիեր լիգայում այս պահին ընթանում է 6-րդ հորիզոնականում:
09.02.2017

Ագուերոն և Օբամեյանգը կարող են տեղափոխվել Սերիա Ա և խաղալ մեկ ակումբում

Մոտ օրերս Sino-Europe Sports-ը կոնսորցիումը մտադիր է ավարտին հասցնել «Միլան» ակումբի ակցիաների ձեռքբերումը Սիլվիո Բեռլուսկոնիից: Չինացի ներդրողները չեն ցանկանում, որ միլանյան ակումբը ևս մեկ մրցաշրջան մնա առանց եվրոգավաթների և այդ իսկ պատճառով մտադիր են միանգամից լուրջ ներդրումներ կատարել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, չինացիները ցանկանում են թիմ հրավիրել Ռոբերտո Մանչիին, չնայած որ ներկայիս գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան բավականին շատ լավ է կատարում իր աշխատանքը: Բացի այդ Մանչինիի հետ թիմ կարող են ժամանել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
08.02.2017

Անգլիական ակումբները կպայքարեն Օբամեյանգի համար

Ակումբների թիվը, որոնք հետաքրքրվում են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկի ծառայություններով շարունակում է աճել: Mirror-ի փոխանցմամբ, ամառային տրանսֆերային պատուհանի գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերը կփորձի ձեռք բերել «Լիվերպուլը»: «Իշամեղուների» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը, որը ներկայումս «Կարմիրների» ղեկին  է , ցանկանում է իր թիմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին: «Լիվերպուլը» պատրաստ է 40 մլն. ֆունտ վճարել  գերմանական թիմին, որի մի մասը ակումբի ղեկավարությունը մտադիր է վաստակել հարձակվող Դանիել Սթարիջի  տեղափոխության վաճառքից: Հիշեցնենք, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Ռեալը»:
05.02.2017

Գործակալ. «Ռեալը» կցանկանար գնել Օբամեյանգին, բայց ամբողջ խնդիրը Զիդանի մեջ է»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գործակալ Օսկար Դամիանին ընդգծել է, որ իր հաճախորդը կարող է իրականացնել երազանքը՝ հանդես գալով Մադրիդի «Ռեալում», սակայն դրան դեմ է «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: «Օբամեյանգի ժամանակը «Բորուսիայում» մոտենում է ավարտին, և նա պետք է ընդունելի նոր մարտահրավեր: Նա իսկապես ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», բայց չեմ կարծում, թե ֆուտբոլիստի երազանքը կիրականանա այս ամռանը: «Ռեալն» ունի գումարներ, և այդ ակումբը կցանկանար պայմանագիր կնքել Օբամեյանգի հետ, բայց ամբողջ խնդիրը Զիդանի մեջ է, ով համոզված չէ, որ իմ հաճախորդը չունի իր թիմին անհրաժեշտ այն բնավորությունը, որ կարողանա փոխարինել Բենզեմային: «Ռեալի» նոր հարձակվող պետք է խաղա Ռոնալդուի և Բեյլի կողքին, իսկ Զիդանը չի կարծում, որ Օբամեյանգը համապատասխանում է այդ դերին»,- ասել է Դամիանին: «Բորուսիայի» հարձակվողն ավելի վաղ խոստովանել էր, որ վերջին ժամանակներս ավելի լրջորեն է մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին:
02.02.2017

Միխայիլ Ցորկ. «Օբամեյանգը պետք է բերանը փակ պահի և ավելի քիչ հարցազրույց տա»

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը շատ է բարկացել թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի վրա, ով երեկ հայտարարել էր ակումբից հեռանալու մասին: Վերջինս ցանկանում է ավելի մեծ ակումբում հանդես գալ: «Մենք վերջերս ենք նրա հետ զրուցել, ես նրան խորհուրդ տվեցի ավելի շատ կենտրոնանալ  ակումբի և իր խաղի վրա: Իհարկե մեզ մոտ այդքան էլ լավ հարաբերություններ չեն, սակայն պետք է հասկանալ, որ ներկա պահին դու հանդես ես գալիս «Բորուսիայում» և պետք է կենտրոնանաս հենց «Բորուսիայի» խնդիրների վրա »,- ասել է Ցորկը: http://www.vivaronews.am/pier-emerik-obameyang-nor-makardak-durs-galu-hamar-petkh-e-phoxel-akumbeh-naxniki-nman-erazum-em-reali-masin  
01.02.2017

«Բորուսիան» Իսպանիայից փոխարինող է գտել Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիան» «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Ինյակի Ուիլյամսին դիտարկում է որպես Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի փոխարինող, հայտնում է Marca-ն։ Օբամեյանգն արդեն մի քանի տարի գլխավորում է դորտմունդցիների հարձակման գիծը, սակայն պարբերաբար ակնարկում է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։ Եթե նրա տեղափոխությունը կայանա, ապա դորտմունդցիները կստանան մոտ 80 մլն եվրո, որի հաշվին կկարողանան վճարել Ինյակի Ուիլյամսի հրաժարագինը՝ 50 մլն եվրո։ 22-ամյա Ուիլյամսը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 20 խաղերում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ։
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: