Իսպանիայի գավաթ

14.01.2017

«Սևիլիան» պահանջում է պատժել Սերխիո Ռամոսին

«Սևիլիայի» ղեկավարությունը մտադիր է պատիժ պահանջել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի համար, հայտնում է Marca-ն: Տեղեկացվում է, որ «Սպիտակ-կարմիրները» պնդում են, որ «սերուցքայինների» ավագի նկատմամբ պետք է կիրառվեն տույժեր, այն բանից հետո, երբ վերջինս Իսպանիայի գավաթում գոլ հեղինակ հեղինակ դառնալուց հետո, միջնամատ է ցույց տվել թիմի երկրպագուներին: Հատկանշական է՝ այդ դրվագում «Սևիլիայի» երկրպագուների մեծամասնությունը վիրավորական ժեստեր էին անում իսպանացու հասցեին, վիրավորում ֆուտբոլիստին ու նրա հարազատներին, որի համար նրանք էլ կարող են պատիժ կրել:
11.01.2017

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո». Հավանական մեկնարկային կազմեր

«Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո» Արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ, հունվարի 11-ի կեսգիշերն անց, մեկնարկը՝ 00։15-ին Դիմակայության առաջին խաղում «Ատլետիկը» հաղթել է 2-1 հաշվով Հավանական մեկնարկային կազմերը ՝ ըստ MundoDeportivo-ի  
05.01.2017

Իսպանիայի գավաթ. «Ատլետիկ» – «Բարսելոնա». Հավանական մեկնարկային կազմեր

Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ «Ատլետիկ» Բիլբաո - «Բարսելոնա» Հանդիպման մեկնարկը ՝ 00:15 Հավանական մեկնարկային կազմեր
23.12.2016

2 խելահեղ դիմակայություն Կոպա դել Ռեյի 1/8 եզրափակիչում

Այսօր կայացել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Ձևավորվել են հետևյալ զույգերը. «Լաս Պալմաս» - «Ատլետիկո» «Ալկորկոն» - «Կորդոբա» «Ատլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա» «Ռեալ Մադրիդ» - «Սևիլիա» «Ռեալ Սոսյեդադ» - «Վիլյառեալ» «Դեպորտիվո» - «Ալավես» «Վալենսիա» - «Սելտա» «Էյբար» - «Օսասունա» Առաջին հանդիպումները կկայանան 2017թ. հունվարի 4-ին, պատասխանները՝ հունվարի 11-ին:
30.11.2016

«Վալենսիան» վստահ հաղթանակով է սկսում Կոպա դել Ռեյը (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ «Լեգանես» 1-3 «Վալենսիա» Գոլեր` 0-1` Մունիր 3', 0-2` Ալվարո Մեդրան 25', 1-2` Մաչիս 59', 1-3` Բակալի 90'
27.10.2016

«Ռեալը» 7 գոլ խփեց «Կուլտուրալ Լեոնեսային»

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ, 1-ին հանդիպում «Կուլտուրալ Լեոնեսա» 1-7 «Ռեալ Մադրիդ» Գոլերը՝ 0-1՝ Զյովերլոն 6՛(ինքնագոլ), 0-2՝ Ասենսիո 32՛, 0-3՝ Մորատա 46՛, 0-4՝ Ասենսիո 53՛, 0-5՝ Մորատա 56՛, 0-6՝ Նաչո 68՛, 1-6՝ Բենհա 84՛, 1-7՝ Մարիանո Դիաս 90+2՛ «Ռեյնո դե Լեոն» մարզադաշտ, Լեոն
26.10.2016

«Լեոնեսա» – «Ռեալ Մադրիդ». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ, 1-ին խաղ «Կուլտուրալ Լեոնեսա» - «Ռեալ Մադրիդ» Մեկնարկը՝ 23:00 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Ռեյնո դե Լեոն» մարզադաշտ, Լեոն «Լեոնեսայի» մեկնարկային կազմը՝ Պալատսի, Գարիդո Գոնսալես, Զյոյվերլոն, Ֆորնիս, Բաստոս, Գոնսալես, Օրտիս, Գալար, Մարտինես, Կոլինաս, Վիլյա Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը՝ Կասիլյա, Կարվախալ, Պեպե, Նաչո, Դանիլո, Իսկո, Կրոս, Խամես, Վասկես, Մորատա, Ասենսիո
25.10.2016

Զինեդին Զիդանը «Ռեալի» հայտացուցակում չի ընդգրկել թիմի առաջատարներին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի «Կուլտուրալ Լեոնեսայի» հետ խաղին: Ցուցակում չեն հայտնվել թիմի առաջատարներ ՝ Գարեո Բեյլը, Կրիշտիանո Ռոնալդուն և Կարիմ Բենզեման: Դարպասապահներ– Կասիլյա, Յանես Պաշտպաններ – Պեպե, Վարան, Նաչո, Կոենտրաու, Կարվախալ, Դանիլո Կիսապաշտպաններ – Կրոս, Խամես Ռոդրիգես, Կովաչիչ, Լուկաս Վասկես, Ասենսիո, Իսկո Հարձակվողներ – Մարիանո, Մորատա Ավելացնենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին «Ռեյնո դե Լեոն» մարզադաշտում: Խաղի մեկնարկը ՝ 23:00 :  
17.10.2016

Երբ իմանում ես, որ պետք է խաղաս «Ռեալ Մադրիդի» դեմ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում կխաղան «Ռեալ» – «Կուլտուրալ Լեոնեսան»: Ահա այսպես էին ուրախանում «Կուլտուրալ Լեոնեսայի» երկրպագուները, երբ պարզեցին, որ նրանց մրցակիցը կլինի «Ռեալը»
14.10.2016

Իսպանիայի գավաթ 2016/17. Հայտնի են դարձել «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակիցները

Կայացել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի վիճակահանությունը: «Ռեալ» - «Կուլտուրալ Լեոնեսա» «Բարսելոնա» - «Հերկուլես» «Դեպորտիվո Գիխուելո» - «Ատլետիկո» «Սոսյեդադ Դեպորտիվա Ֆորմենտերտա» - «Սեվիլյա» «Տոլեդո» - «Վիլառեալ» «Ռասինգ» - «Ատլետիկ» «Էյբար» - «Սպորթինգ» «Գրանադա» - «Օսասունա» «Լեգանես» - «Վալենսիա» «Բետիս» - «Դեպորտիվո» «Մուրսիա» - «Սելտա» «Կորդոբա» - «Մալագա» Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 30-ին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: