Բորուսիա Դորտմունդ

23.01.2017

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նոր Իբրահիմովիչը» մերժեց «Ռեալի» առաջարկը և տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա» (ֆոտո)

ԱԻԿ-ի ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակը պայմանագիր է ստորագրել Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Նշենք, որ «նոր Իբրահիմովիչին» ցանկանում էր ձեռք բերել նաև «Ռեալը», սակայն շվեդ ֆուտբոլիստը մերժել է իսպանացիներին և ընտրել գերմանական գրանդը: http://www.vivaronews.am/17-amya-nor-ibrahimovicheh-shvediayi-havakhakani-kazmum-dardzel-e-goli-heghinak-ev-gerazancel-1912th-rekordeh    
21.01.2017

«Բորուսիան» հաղթանակով վերադարձավ արձակուրդից (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգա, 17-րդ տուր Հունվարի 21, 18:30 «Վերդեր» 1-2 «Բորուսիա Դորտմունդ» Գոլեր` 0-1` Շյուռլե 5', 1-1` Բարտելս 59', 1-2` Պիշչեկ 71' Կարմիր քարտ` Յարոսլավ Դրոբնի 39', «Վերդեր»
21.01.2017

Օբամեյանգ. «Ռեալը» ամեն ինչ չէ աշխարհում»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կրկին անդրադարձել է Մադրիդի «Ռեալ» իր հնարավոր տեղափոխությանը: «Ոչ ոք չի կարող տեսնել ապագան: Ես սիրում եմ Դորտմունդը, բայց չեմ կարող ասել, որ կմնամ այստեղ ևս 2 կամ 10 տարով: Հնարավոր է, որ մի ակումբ համաձայնության հասնի իմ ներկայիս թիմի հետ, ու ես հեռանամ: Ճիշտ է՝ «Ռեալը» իմ երազանքի թիմն է, մի օր «Ռեալը» կարող է զանգահարել ինձ, իսկ եթե՝ ոչ, ապա որևէ խնդիր չեմ տեսնում: Ես կշարունակեմ ապրել իմ կյանքով և կշարունակեմ լավատեսությամբ նայել դեպի ապագա: «Ռեալը» ամեն ինչ չէ այս աշխարհում:».-գաբոնցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը:
20.01.2017

Օբամեյանգը ասել է, թե որ ակումբ երբեք չի տեղափոխվի

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ երբեք չի տեղափոխվի իր ներկայիս թիմի սկզբունքային մրցակից Մյունխենի «Բավարիա»: «Դժվար է ասել, թե ապագայում ամեն ինչ ինչպես կդասավորվի, բայց ես երբեք չեմ տեղափոխվի «Բավարիա»: Նրանց կմերժեմ անկախ նրանից, թե ինչ պայմաններով պայմանագիր կառաջարկեն ինձ: «Բորուսիայի» երկրպագուները այդ տեղափոխությունը բավականին ծանր կընդունեն: Այդպիսի քայլը ինձ համար չէ, այսպիսով«Բավարիան» խաղից դուրս է»,-Bild-ն է մեջբերում գաբոնցի ֆուտբոլիստի խոսքերը: Ավելի վաղ Օբամեյանգը հայտնել էր, որ կցանկանար հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում:
17.01.2017

«Մոնակոյի» հարձակվողը հետաքրքրել է «Բորուսիային»

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով: Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լիգա 1-ում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
15.01.2017

Օբամեյանգ. «Բորուսիան» թոփ ակումբ է, բայց ոչ «Բարսայի», «Ռեալի» կամ «Բավարիայի» նման»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ առաջիկայում չի պատրաստվում հեռանալ գերմանական ակումբից: «Այս պահին ես ուզում եմ մնալ «Բորուսիայում»: Կարծում եմ՝ «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցությունները պետք է դադարեն: Պետք չէ այդ մասին խոսել, քանի որ ես շատ լավ եմ զգում Դորտմունդում: Իհարկե, մենք թոփ ակումբ ենք, սակայն ոչ այնպես, ինչպես «Բարսան», «Ռեալը» կամ «Բավարիան»: Ես երազում եմ «Բորուսիայի» հետ տիտղոսներ նվաճելու մասին»,- ասել է Օբամեյանգը:
15.01.2017

«Բորուսիայի» հարձակվողը կարիերան կշարունակի Չինաստանում

Մեծ է հավանականությունը, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ադրիան Ռամոսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա Տուխելի թիմից: Ideal-ը հայտնում է, որ հարձակվողը համաձայնության է եկել «Չունցին Լիֆանի» հետ ու կարիերան շարունակելու է Չինաստանում: Աղբյուրի տեղեկություններով՝ Ռամոսն ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով անցկացնելու է «Գրանադայում», քանի որ «Գրանադայի» ու չինական թիմի սեփականատերը նույն մարդն է: «Բորուսիան» Ռամոսի տրանսֆերից 8-10 միլիոն եվրո կստանա, իսկ ֆուտբոլիստի նոր աշխատավարձի չափը կկազմի 6 միլիոն եվրո: Նշենք, որ Ռամոսը թիմի ղեկավարությանը հայտնել էր, որ ցանկանում է հեռանալ, ինչը հաստատել է Թոմաս Տուխելը:
14.01.2017

Տուխելը խոստովանել է, որ դեռևս կապի մեջ է Մխիթարյանի հետ և հետևում է նրա ելույթներին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչու մինչև Իլկայ Գյունդողանի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» չի փորձել համոզել թուրք ֆուտբոլիստին չհեռանալ: «Ես, կինս և Գյունդողանը միասին զրուցում էինք, չփորձեցի համոզել նրան, քանի որ գիտեի, որ այդ որոշումը դժվար է տրվել: Վերջում կինս ասաց նրան. «Դու չես կարող պատկերացնել, թե որքան է այս ամենը տխրեցնում ամուսնուս, բայց նա դա հիմա ցույց չի տա: Մենք քեզ լավագույնն ենք ցանկանում»: Գերմանացի ֆուտբոլիստը խոսել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Դեռ կապի մեջ ենք Միկիի հետ, երբ նա այդպիսի գոլ է խփում («կարիճ» հարվածով «Սանդերլենդի» դեմ խաղում) կամ գոլային փոխանցում կատարում, նա լիովին արժանի է դրան այդքան ծանր մեկնարկ ունենալուց հետո: Մեծ պատիվ էր մարզել Գյունդողանի և Մխիթարյանի նման ֆուտբոլիստների: Կարող եմ միայն ուրախ լինել նրանց համար»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:
11.01.2017

Զինեդին Զիդանը չի ցանկանում իր թիմում տեսնել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ» կարող է չկայանալ մոտ ապագայում, հայտնում է Sport Bild-ը: Գերմանական ԶԼՄ-ն պնդում է, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով, Ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ թիմում արդեն կան բարձրակարգ հարձակվողներ: Նախկինում Օբամեյանգը բազմիցս հայտնել էր, որ ցանկանում է հանդես գալ «Ռեալի» կազմում:
09.01.2017

ՖԻՖԱ. Լավագույն երկրպագուներ մրցանակը տրվեց «Լիվերպուլին» ու Դորտմունդի «Բորուսիային»

Ցյուրիխում անցկացվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: Լավագույն երկրպագուներ մրցանակը տրվեց «Լիվերպուլին» ու Դորտմունդի «Բորուսիային», որոնց երկրպագուները համատեղ կատարել են անգլիական ակումբի սիրելի երգը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: