Ատլետիկ Բիլբաո

11.04.2017

Marca. «Արսենալը» արդեն փոխարինող է գտել Արսեն Վենգերին

«Արսենալը» մտադիր է թիմ հրավիրել «Ատլետիկ Բիլբաոյի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը արդեն սկսել է բանակցությունները իսպանացի մասնագետի հետ: Աղբյուրը նշում է, որ 53-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: Ավելացնենք, որ Վալվերդեի պայմանագիրը «Բիլբաոյի» հետ սպառվում է առաջիկա ամռանը:    
29.03.2017

ԹՈՓ 5 Իսպանական քաղաքները ճանապարհորդել սիրող ֆուտբոլասերների համար (մաս 2)

VivaroNews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել զբոսաշրջային քաղաքներ, որտեղ կարող եք անցկացնել ձեր արձակուրդները: Իսպանիայի գրեթե բոլոր քաղաքներն ունեն թե՛ տեսարժան վայրեր, թե՛ ֆուտբոլային հարուստ մշակույթ, ուստի մեկ հնգյակով բավարարվել չէինք կարող: Ներկայացնում ենք ևս հինգ հետաքրքիր քաղաք. Լա-Կորունյա Սրբ. Մարգարիտա զբոսայգում գտնվում է Լա-Կորունյայի հայտնի թանգարանը, որը կոչվում է «Գիտական տուն», նպատակը՝ բարձրացնել քաղաքացիների գիտական և տեխնիկական գիտելիքների մակարդակը: Թանգարանը նաև կազմակերպում է կոնֆերանսներ, ցուցահանդեսներ: Ի տարբերություն մյուս թանգարանների, որտեղ չի թույլատրվում ձեռք տալ ցուցանմուշների, այստեղ կարելի է և նույնիսկ՝ անհրաժեշտ: «Գիտական տունը» Իսպանիայում միակ ինտերակտիվ գիտական կենտրոնն է, որտեղ այցելում են շատ դպրոցականներ, ուսանողներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ: Եթե Դուք սիրում եք ռոմանտիկ ոճով կառուցված զբոսայգի, ապա անհրաժեշտ է, որ այցելեք Սուրբ Կառլի զբոսայգի: Զբոսայգում կան ինչպես սովորական, այնպես էլ էկզոտիկ իսպանական բույսեր, ծառեր: Իսկ եթե դուք ֆուտբոլի երկրպագու եք, ապա չեք կարող բաց թողնել և չտեսնել «Դեպորտիվոյի» տնային մարզադաշտը՝ «Ռիասորը», որը տեղավորում է 34.600 հանդիսական: 2000-ականների առաջին կեսին սա Եվրոպայի ֆուտբոլային թեժ կետերից մեկն էր, սակայն վերջին տարիներին «սպիտակ-կապույտները» համեստորեն բավարարվում են Իսպանիայի առաջնությանը մասնակցությունով:
18.03.2017

Զիդան. «Մյուսների պես Ռոնալդուն կարող է փոխարինվել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն «Ատլետիկի» դեմ խաղից հետո խոսել է հանդիպման մասին: «11 տուր է մնացել: Այժմ մենք առաջատարն ենք, սակայն դա ոչինչ չի նշանակում: «Ռեալն» առավելության հասավ բարդ խաղում: Մրցակիցը մեզ համար խնդիրներ ստեղծեց, սակայն թիմը ժամանակին ցույց տվեց իր բնույթը: Հասկանում ենք՝ առաջիկայում ավելի բարդ է լինելու: Բենզեման հիանալի խաղ անցկացրեց: Վերջնամասում շատ լավ ստացվեց 4-4-2 սխեմայով խաղալը: Ինչ վերաբերում է Ռոնալդուի փոխարինմանը, ապա Կրիշտիանուն անհանգստանալու առիթ չունի: Նա մյուսների պես կարող է փոխարինվել: Նա գոհ է, քանի որ մենք հաղթել ենք: Այսքանը»,- ասել է Զիդանը:
18.03.2017

«Ռեալը» հաղթեց Բիլբաոյում (տեսանյութ)

Լա լիգա, 28-րդ տուր «Ատլետիկ» 1-2 «Ռեալ Մադրիդ» Գոլերը՝ 0-1՝ Բենզեմա 25՛, 1-1՝ Ադուրիս 65՛, 1-2՝ Կազեմիրո 68՛ «Սան Մամես» մարզադաշտ, Բիլբաո
18.03.2017

«Ատլետիկ»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Իսպանիա, Լա Լիգա, տուր 28 «Ատլետիկ»-«Ռեալ Մադրիդ» Բիլաբո, «Սան Մամես Բարիա» մարզադաշտ Մեկնարկը՝ 19:15 Ներկայացնում ենք մրցող թիմերի մեկնարկային կազմերը: «Ատլետիկ» Կեպա, Դե Մարկոս, Բալենսիագա, Լապորտե, Յերայ, Իտուրասպե, Բենյաթ, Ռաուլ Գարսիա, Ուլիյամս, Ադուրիս, Լեկյու «Ռեալ Մադրիդ» Նավաս, Կարվախալ, Ռամոս, Նաչո, Ռոնալդու, Կրոս, Բենզեմա, Բեյլ, Մարսելո, Կազեմիրո, Մոդրիչ
12.03.2017

Բասկյան դերբիում «Ատլետիկը» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ)

Լա լիգա, 27-րդ տուր «Ռեալ Սոսյեդադ» 0-2 «Ատլետիկ Բիլբաո» Գոլերը՝ Գարսիա 28՛(11մ), Ուիլյամս 56՛ «Անոետա» մարզադաշտ, Սան Սեբաստյան Նշենք, որ 2011 թվականից ի վեր՝ Բիլբաոյի «Ատլետիկին» առաջին անգամ է հաջողվում հաղթանակ տանել «Անոետայում»:
03.03.2017

«Ատլետիկի» ֆուտբոլիստ Էնրիկ Սաբորիտը իր գեղեցիկ հնարքով «ավարտեց» «Սեվիլիայի» պաշտպանի կարիերան (տեսանյութ)

«Ատլետիկ Բիլբաոյի» ֆուտբոլիստ Էնրիկ Սաբորիտը Լա լիգայի վերջին տուրի «Սեվիլյայի» հետ խաղի ժամանակ դրվագներից մեկում գեղեցիկ հնարքի օգնությամբ շրջանցեց տանտերերի պաշտպան Մարիանո Ֆերեյրային:
24.02.2017

«Ատլետիկը» դուրս մնաց պայքարից, «Ռոման» 1/8 եզրափակիչում է, այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում «Ռոմա» 0-1 «Վիլյառեալ»(1-ին խաղը՝ 4-0) Գոլը՝ Բորե 15՛ Հեռացում՝ Ռուդիգեր 81՛(«Ռոմա») «Օլիմպիկո» մարզադաշտ, Հռոմ Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում ԱՊՈԷԼ 2-0 «Ատլետիկ Բիլբաո»(1-ին խաղը՝ 2-3) Գոլերը՝ Սոտերիու 46՛, Գիանիոտաս 54՛(11-մետրանոց) Հեռացում՝ Սոտերիու 65՛(ԱՊՈԷԼ), Իտուրապես 90+1՛(«Ատլետիկ») «ԳՍՊ» մարզադաշտ, Նիկոսիա «Այաքս» 1-0 «Լեգիա»(1-ին խաղը՝ 0-0) Գոլը՝ Վիրգևեր 49՛ «Բեշիքտաշ» 2-1 «Հապոել Բեեր-Շևա»(1-ին խաղը՝ 3-1) Գոլերը՝ 1-0՝ Աբուբաքար 17՛, 1-1՝ Նվակաեմե 64՛, 2-1՝ Թոսուն 87՛ «Զենիթ» 3-1 «Անդերլեխտ»(1-ին խաղը՝ 0-2) Գոլերը՝ 1-0՝ Ժուլիանո 24՛, 2-0՝ Ձյուբա 72՛, 3-0՝ Ժուլիանո 78՛, 3-1՝ Կիսե Տելին 90՛ *Ընդգծված անվանումներով թիմերը 1/8 եզրափակիչում են
19.02.2017

«Վալենսիան» հանեց «անեծքը» և երկարատև դադարից հետո հաղթեց «Ատլետիկին» (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգա, 23-րդ տուր «Վալենսիա» 2-0 «Ատլետիկ Բիլբաո» Գոլերը՝ 1-0 Նանի 13՛, 2-0 Ձաձա 45+1՛ «Մեստալյա» մարզադաշտ, Վալենսիա «Վալենսիան» պաշտոնական խաղերում «Ատլետիկին» վերջին անգամ հաղթել էր 2012 թվականի հոկտեմբերի 20-ին՝ պարտության մատնելով 3-2 հաշվով: «Չղջիկներն» իրենց ակտիվում ունեն 23 միավոր և 15-րդ հորիզոնականում են, իսկ բասկերը 35 միավորով 8-րդ տեղում են:
17.02.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները, իսկ Անգլիայում կմեկնարկի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Հերտա» - «Բավարիա» Բունդեսլիգա, 21-րդ տուր, 18-ը հունվարի, մեկնարկը՝ 18:30-ին Կողմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Հերտա»՝ 6-րդ հորիզոնական (33 միավոր), «Բավարիա»՝ 1-ին հորիզոնական (49 միավոր) Կորուստները. «Հերտա»՝ Նիլս Կորբեր, Սինան Կուրտ, Միչել Վայզեր (վնասվածքներ), հարցականի տակ է Նիկլաս Շտարկի մասնակցությունը (վնասվածք) «Բավարիա»՝ Ֆրանկ Ռիբերի, Ժերոմ Բոատենգ (վնասվածքներ) Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ «Բավարիան» հաղթել է բոլոր դեպքերում
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: