Ատալանտա

17.05.2017

Sky Sport. «Միլանը» իրականացրեց իր 3-րդ տրանսֆերը

«Ատալանտայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսին կշարունակի կարիերան «Միլանի» կազմում, այս մասին պնդում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: Կեսին ցանկացել է միանալ «ռոսոներիին»: Կողմերը արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը, որը կկազմի 28 մլն եվրո + բոնուսներ: Կոտ դ՛Իվուարցին «Միլանի» հետ կստորագրի 5 տարվա պայմանագիր տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձով: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միլանը» իրականացրել էր Մատեո Մուսակիոյի և Ռիկարդո Ռոդրիգեսի տրանսֆերը:  
14.05.2017

Դելոֆեուն փրկեց «Միլանին» պարտությունից «Ատալանտայի» հետ խաղում (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիա, 36-րդ տուր «Ստադիո Ատլետի Աձուրի դ՛Իտալիա» մարզադաշտ, Բերգամո Մայիսի 13, 22։45 «Ատալանտա» 1-1 «Միլան» Գոլերը՝ 1-0՝ Կոնտի 44՛, 1-1՝ Դելոֆեու 87՛ «Ատալանտան» վաստակած 1 միավորի շնորհիվ ապահովեց իր տեղը Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկությունում։ Կոնտիի գոլը. Դելոֆեուի գոլը.
29.04.2017

«Յուվենտուսը» չի կարողացել հաղթել «Ատալանտային»(տեսանյութ)

Իտալիա, Սերիա Ա, տուր 34  «Ատալանտա» 2-2 «Յուվենտուս» Բերգամո, «Ատլետիկ Ադզուրի» մարզադաշտ Գոլեր՝ Կոնտի 45՛ (1-0), Սպինացոլա 50՛ (1-1), Ալվես 83՛ (1-2), Ֆրոյլեր 89՛ (2-2)
15.04.2017

Հիգուաինի դուբլը հաղթանակ է պարգևում «Յուվենտուսին», «Ռոման»և «Ատալանտան» փոխանակվում են գոլերով (տեսանյութեր)

Իտալիա, Սերիա Ա, տուր 32 «Յուվենտուս» 2-0«Պեսկարա» Պեսկարա, «Ադրիատիկո» մարզադաշտ Գոլեր՝ Հիգուաին 22՛ 43՛
02.04.2017

«Միլանը» չի հաղթում հետնապահին, «Ատալանտան» ջախջախում է մրցակցին (տեսանյութ)

Ա Սերիա, 30-րդ տուր «Պեսկարա» 1-1 «Միլան» Գոլերը՝ 1-0 Պալետա, 12՛, ինքն, 1-1 Պասալիչ 41՛ «Ադրիատիկո-Ջիովանի Կոռնաչիա» մարզադաշտ, Պեսկարա «Պեսկարան» այս ոչ-ոքիից հետո 13 միավորով վերջին՝ 20-րդ հորիզոնականում է, իսկ «Միլանը» 54 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: Ա Սերիա, 30-րդ տուր «Ջենոա» 0-5 «Ատալանտա» Գոլերը՝ 0-1 Կոնտի 25՛, 0-2, 0-3 Գոմես, 32՛, 11մ, 63՛, 0-4 Կալդարա 76՛, 0-5 Գոմես 83՛ «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտ, Ջենոա  «Ջենոան» այս պարտությունից հետո 29 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում, իսկ «Ատալանտան», իր ակտիվում ունենալով 58 միավոր, եզրափակում է լավագույն հնգյակը:
12.03.2017

Մաուրո Իկարդին գրանցել է ամենաարագ հեթ-տրիկը 1947 թվականից ի վեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ մրցավեճի (7-1) արդեն 26-րդ րոպեին հասցրել էր երեք անգամ գրավել մրցակցի դարպասը: Դա «Ինտերի» ֆուտբոլիստների շրջանում Ա Սերիայի շրջանակներում գրանցած ամենաարագ հեթ-տրիկն էր՝ սկսած 1947 թվականի հոկտեմբերի 26-ից: Այդ ժամանակ հանդիպման արդեն 18-րդ րոպեի դրությամբ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «ներաձուրիների» ֆուտբոլիստ Բենիտո Լորենցին: Բացի Իկարդիից, «Ատալանտայի» հետ մրցավեճում երեք գոլի հեղինակ է դարձել նաև Էվեր Բանեգան: Նախորդ դեպքը, երբ «Ինտերի» երկու ֆուտբոլիստներ Ա Սերիայի մեկ մրցավեճում դարձել էին հեթ-տրիկի հեղինակ, գրանցվել էր 1933 թվականի սեպտեմբերին: Այդ մրցավեճում միլանյան թիմը 9-0 հաշվով ջախջախել էր «Կազալեին», իսկ մրցակցի դարպասը երեքական անգամ գրավել էին Ջուզեպե Մեացան և Ատիլիո Դեմարիան: http://www.vivaronews.am/ikardin-9-ropeum-heth-trik-e-heghinakel-tesanyuth
12.03.2017

«Ինտերն» ու «Նապոլին» հաղթեցին խոշոր հաշվով (տեսանյութ)

Ա Սերիա, 28-րդ տուր «Ինտեր» 7-1 «Ատալանտա» Գոլերը՝ Իկարդի 17՛, 23՛ 11մ, 26՛, Բանեգա 31՛, 34՛, 68՛, Գալյարդինի 52՛ - Ֆրոյլեր 42՛ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտ, Միլան Ա Սերիա, 28-րդ տուր «Նապոլի» 3-0 «Կրոտոնե» Գոլերը՝ Ինսինյե 32՛ 11մ, 70՛, Մերտենս 66՛ «Սան Պաոլո» մարզադաշտ, Նեապոլ
12.03.2017

Իկարդին 9 րոպեում հեթ-տրիկ է հեղինակել (տեսանյութ)

«Ինտեր» - «Ատալանտա» հանդիպման առաջին խաղակեսում միլանյան ակումբի հարձակվող Մաուրո Իկարդին 9 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Իկարդին գրավել է մրցակցի դարպասը 17-րդ, 23-րդ և 26-րդ րոպեներին: Առաջին կեսից հետո «Ինտերը» հաղթում է 5-1 հաշվով:
11.03.2017

«ՄՅՈՒ»-ը նշանառության տակ է առել «Արսենալի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով, տեղեկացնում է Manchester Evening News-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը, այդ իսկ պատճառով «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիտարկում է այլ ֆուտբոլիստների թեկնածությունները: Պորտուգալացի մասնագետի կարճ ցուցակում է հայտնվել նաև «Զինագործների» չիլիացի հարձակվողը: Սանչեսի պայմանագիրը ակումբի հետ սպառվում է 2017 թվականի ամռանը: «ՄՅՈՒ»-ն հետաքրքրված է նաև «Ատալանտայի» ֆուտբոլիստ Քեսի Ֆրանկի ծառայություններով:
10.03.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները, իսկ Անգլիայում սպասվում են գավաթային խաղեր: VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության: «Միդլսբրո» - «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ, 11-ը մարտի, մեկնարկը՝ 16:15-ին Կորուստները. «Միդլսբրո»՝ Դանիել Այալա, Կալում Չեմբերս (վնասվածքներ), հարցականի տակ է Ջորջ Ֆրենդի մասնակցությունը (վնասվածք) «Մանչեսթեր Սիթի»՝ Գաբրիել Ժեզուշ, Իլկայ Գյունդողան (վնասվածքներ), հարցականի տակ է Վենսան Կոմպանիի մասնակցությունը (վնասվածք) Կողմերի վերջին 5 դիմակայություններում թիմերը հաղթել են 2-ական անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: