Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթ

22.02.2017

Մխիթարյանը կարող է բաց թողնել Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչը

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, նախնական տվյալներով, ազդրի վնասվածք է ստացել «Սենտ Էթյենի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում, կարող է բաց թողնել Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաուտհեմփթոն» հանդիպումը: Այս մասին հաղորդում է Metro-ն: Նշենք, որ խաղը կայանալու է փետրվարի 26-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին:
06.02.2017

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաուտհեմփթոն» հանդիպման գլխավոր մրցավարի անունը

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաուտհեմփթոն» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Անդրե Մարիները՝ հայտնում է Sky Sports-ը: Նշենք, որ խաղը կայանալու է փետրվարի 26-ին Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին: Ավելացնենք, որ 46-ամյա Մարիներն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 18 հանդիպում է սպասարկել, որոնց ընթացքում ցույց է տվել 67 դեղին քարտ՝ խաղադաշտից հեռացնելով 1 ֆուտբոլիստի, նշանակելով չորս 11-մետրանոց:
27.01.2017

«Յունայթեդը» պարտվեց առանց Մխիթարյանի, բայց դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում «Հալ Սիթի» 2–1 «Մանչեսթեր Յունայթեդ»(1-ին խաղը՝ 0-2) Գոլերը՝ 1-0՝ Հադլստոուն 35՛(11-մետրանոց), 1-1՝ Պոգբա 66՛, 2-1՝ Նյասե 85՛ «ԿՍ Ստեդիում» մարզադաշտ, Հալ Նշենք, որ եզրափակիչում «Յունայթեդի» մրցակիցը «Սաուտհեմփթոնն» է, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողեց «Լիվերպուլին»:
27.01.2017

Մխիթարյանը Ֆուտբոլային լիգայի գավաթի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ՝ գրանցելով լավագույն արդյունքը՝ մյուս ֆուտբոլիստների համեմատ: Մխիթարյանը երկու գոլային փոխանցում է կատարել «Վեսթ Հեմի» դեմ քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որից հետո դարպասը գրավել են Իբրահիմովիչն ու Մարսիալը: Եվս մեկ գոլային փոխանցում Հենրիխը կատարել է «Հալ Սիթիի» դեմ կիսաեզրափակիչ 1-ին հանդիպմանը, որից հետո Խուան Մատան բացել է խաղի հաշիվը: Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» կիսաեզրափակիչ պատասխան խաղը: Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է:
26.01.2017

«Հալ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»(1-ին խաղը՝ 0-2) Մեկնարկը՝ 23:45 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «ԿՍ Ստեդիում» մարզադաշտ, Հալ «Հալ Սիթիի» մեկնարկային կազմը՝ Մարշալ, Մագուայր, Մեյլեր, Հադլսթոուն, Կլուկաս, Մելոունի, Դիոմանդե, Դոուսոն, Նյասե, Թայմոն, Բոուեն «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ Դե Խեա, Դարմիան, Ջոնս, Սմոլինգ, Ռոխո, Կերիկ, Էրերա, Լինգարդ, Պոգբա, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ Մխիթարյանը պահեստայինների թվում է:
26.01.2017

«Լիվերպուլը» դուրս մնաց Ֆուտբոլային լիգայի գավաթից (տեսանյութ)

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում «Լիվերպուլ» 0-1 «Սաուտհեմփթոն»(1-ին խաղը՝ 0-1) Գոլը՝ Լոնգ 90+1՛ «Էնֆիլդ» մարզադաշտ, Լիվերպուլ
11.01.2017

Goal.com-ը գնահատել է Մխիթարյանի խաղը

Goal.com կայքը գնահատել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» հանդիպմանը: Մխիթարյանի խաղն արժանացել է 3 գնահատականին(առավելագույնը՝ 5): Ավելի բարձր գնահատական ստացել են Դարմիանը, Մատան, Վալենսիան, Պոգբան ու Ֆելայինին(բոլորը՝ 3,5 միավոր): «Առաջին խաղակեսում Մխիթարյանը մի փոքր անփույթ էր, թեպետ շատ էր աշխատում գնդակով: Երկրորդ կեսում, սակայն, նա շատ ավելի տպավորիչ էր՝ կատարելով նաև գլխով գոլային փոխանցում Խուան Մատային»,- գրել է կայքը Մխիթարյանի խաղի մասին:
11.01.2017

Daily Mail-ը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խաղը

Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խաղը «Հալ Սիթիի» դեմ հանդիպմանը: Մանկունյանցիների կազմում ամենաբարձր գնահատականն ստացել է Խուան Մատան, որի խաղը կայքը գնահատել է 8 միավոր: Երկրորդը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որն արժանացել է 7 միավորի: «Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականները. Դե Խեա՝ 6, Վալենսիա՝ 6.5, Ջոնս՝ 6.5, Սմոլինգ՝ 6, Դարմիան՝ 6.5, Էրերա՝ 6, Պոգբա՝ 6.5, Մատա՝ 8 (Ֆելայինի 79՛ - 6.5), Ռունի՝ 6 (Մարսիալ 59՛ - 6), Մխիթարյան՝ 7 (Լինգարդ 71՛ - 5.5), Ռեշֆորդ՝ 6:
11.01.2017

Հենրիխ Մխիթարյան. «Հաղթողի մտածելակերպ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Հալ Սիթիի» նկատմամբ հաղթանակից հետո գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հաղթողի մտածելակերպ... Շարքը շարունակվում է»,- գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Յունայթեդը» հաղթեց 2-0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ առաջին գոլի փոխանցման հեղինակը: Winning mentality...the streak continues @ManUtd #EFLCup pic.twitter.com/C48VzfSu3U — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) January 10, 2017 http://www.vivaronews.am/yunaythedeh-haghthec-hal-sithiin-mxitharyaneh%D5%9D-golayin-phoxancman-heghinak-tesanyuth
11.01.2017

«Յունայթեդը» հաղթեց «Հալ Սիթիին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, 1-ին խաղ «Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հալ Սիթի» Գոլերը՝ Խուան Մատա 56՛(գոլային փոխանցումը՝ Հենրիխ Մխիթարյան), Մարուան Ֆելայինի 87՛ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը 71-րդ րոպեին փոխարինվեց՝ իր տեղը զիջելով Լինգարդին: Մխիթարյանի փոխանցումը, Մատայի գոլը. Ֆելայինիի գոլը. Մխիթարյանի մասնակցությամբ վտանգավոր պահերը. Մխիթարյանը խուսափեց վնասվածքից. Մխիթարյանի նրբանկատ փոխանցումը.
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: