Ժերար Պիկե

19.02.2017

Ալֆոնսո Պերես. «Պիկեն խաղում է Իսպանիայի հավաքականում, բայց աջակից է Կատալոնիայի անկախությանը»

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ալֆոնսո Պերեսը խոսել է Իսպանիայի հավաքականում հանդես եկող կատալոնացիների մասին: «Եթե Գվարդիոլան այդքան կատալոնացի էր, ապա նրա համար ամենաազնիվ լուծումն Իսպանիայի հավաքականից հեռանալը կլիներ: Պիկեն հիմա նույն դիրքորոշումն ունի: Հիմա նա խաղում է Իսպանիայի հավաքականում, բայց երբ գա ժամանակը, Կատալոնիայի անկախությանն աջակցելու կոչեր կանի: Ես դեմ չեմ կատալոնացիներին. որդիս Բարսելոնայում է ծնվել, ու եթե ես այդքան արմատական լինեի, այնպես կանեի, որ Մադրիդում կամ Սևիլիայում լույս աշխարհ գար: Նորից եմ կրկնում՝ ես դեմ չեմ կատալոնացիներին, այլ դեմ եմ նրանց, ովքեր կոչեր են անում Կատալոնիայի անկախացման մասին»,- ասել է Պերեսը:
11.02.2017

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ալավեսի» դեմ խաղի համար

Իսպանիայի գավաթի եզրափակիչ հասած «Բարսելոնան» և «Ալավեսը» կհանդիպեն փետրվարի 11-ին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում: Կատալոնական ակումբից արտագնա հանդիպմանը վնասվածքի պատճառով չեն մասնակցի Ռաֆինյան, Ժերար Պիկեն և Արդա Տուրանը: Խավիեր Մասկերանոն ևս դուրս է մնացել թիմի հայտացուցակից ազդրի վնասվածքի պատճառով: «Բարսելոնայի» հայտացուցակը. Տեր Շտեգեն, Սիլեսեն, Ռակիտիչ, Սեխիո Ռոբերտո, Դ. Սուարես, Ինյեստա, Մեսի, Նեյմար, Ալկասեր, Ալբա, Դին, Բուսկետս, Գոմեշ, Վիդալ, Ումտիտի, Մատյո, Ալենա
08.02.2017

Թոփ 10 ֆուտբոլիստ – ընկերները

Մեր նախորդ հոդվածում ներկայացրել էինք ֆուտբոլիստների, ովքեր մեղմ ասած, տանել չեն կարողանում միմյանց: Իսկ այս հոդվածում կտեսնեք նրանց, ովքեր միասին են տոնում իրենց գոլերը: 1. Մարիո Գյոտցե – Մարկո Ռոյս Մարիոն և Մարկոն ծանոթ են դեռևս «Բորուսիայի» ակադեմիայից, չնայած ընկերների ճանապարհը դեպի հիմնական կազմ լրիվ տարբեր էր: Ռոյսը ինչ-որ պահի անգամ դուրս մնաց «Դորտմունդի» կազմից տաղանդի բացակայության պատճառով, բայց հետո ապացուցեց իր անհրաժեշտությունը ակումբին և հետ վերադարձավ: Գյոտցեն սիրված էր և՛ մարզիչների, և՛ երկրպագուների, և՛ մամուլի կողմից: Չնայած իրենց տարբերություններին, երկուսն էլ կարողացան հարմարվել իրար հետ Մարկոյի «Դորտմունդ» վերադառնալուց հետո: Միասին էին ապրում մարզաբազայում, հյուրանոցներում, և անգամ ազատ ժամանակն էին անցկացնում միասին: Մարիոյի «Բավարիա» տեղափոխվելուց հետո նրանց հանդիպումները թեև զգալի չափով կրճատվել էին, բայց ընկերությունը շարունակում է պահպանվել: Իսկ հիմա նրանք կրկին նույն թիմում են։
07.02.2017

Թոփ-10 ֆուտբոլիստ – թշնամիները

Ֆուտբոլը մեծ մասամբ ստեղծում է լավ բարեկամություն, բայց երբեմն այն ծնում է նաև մեծ թշնամություն ֆուտբոլիստների միջև: Մենք առանձնացրել ենք 10 ամենաթեժ հակամարտությունները ֆուտբոլիստների միջև. 10. Դիեգո Կոստա- Լորան Կոսիելնի Թշնամիներ 2015 թվականից Ընդհանրապես բրազիլացուն տանել չեն կարողանում ԱՊԼ-ի շատ խաղացողներ, բայց Լորանի հետ նա ունի հատուկ թշնամանք: Կոստան «Արսենալի» դեմ խաղերի ժամանակ միշտ սադրում է նրան՝ հրելով կամ ուղղակի դեմքին հարվածներ հասցնելով: Ինչի համար ֆրանսիացին սարսափելի բարկացել էր և ասել. «Կոստայի նպատակը խաղալը չէ, այլ պաշտպաններին խելագարեցնելը»: Կոստայի վատ պահվածքի պատճառով «Արսենալը» զրկվել է մի քանի միավորներից, ինչից հետո Լորանը բարկացել է և փորձել վրեժ լուծել՝ խաղալով հենց Կոստայի կանոններով: Լորանը սկսում է հարվածներ հասցնել ոտքերով և ոչ մի կերպ չի արձագանքում Կոստայի ջղայնությանը: Վերջինս կորցնում է իրեն և արդյունքում «Չելսին» է կորցնում իր միավորները:
06.02.2017

Պիկեն պատրաստ է «Ատլետիկոյի» դեմ խաղին, Ինյեստան ու Բուսկետսը՝ ոչ այնքան

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի ֆուտբոլիստներ Ժերար Պիկեի, Անդրես Ինյեստայի ու Սերխիո Բուսկետսի՝ «Ատլետիկոյի» դեմ առաջիկա հանդիպմանը պատրաստվածության մասին: «Ինյեստան ու Բուսկետսն օրեցօր ապաքինվում են, որը լավ նորություն է մեզ համար: Հավանականություն կա, որ նրանք մասնակցեն առաջիկա խաղին, սակայն հնարավոր է՝ չմասնակցեն: Ինչ վերաբերում է Պիկեին, ապա նա պատրաստ է ու կարծում եմ՝ կարող է խաղադաշտ դուրս գալ»,- ասել է Էնրիկեն:
05.02.2017

Պիկեն փոխարինվել էր վնասվածքի պատճառով

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք է ստացել Լա Լիգայի 21-րդ տուրի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» հետ տնային հանդիպման ժամանակ, որում կատալոնացիները հաղթեցին 3-0 հաշվով։ Ժերար Պիկեն փոխարինվեց ընդմիջման ժամանակ։ Ավելի ուշ «Բարսելոնայի» պաշտոնական տվիտերը գրել էր, որ Պիկեն ձախ ոտքի ազդրի վրա ծանրաբեռնվածություն է ունեցել, ինչի պատճառով էլ փոխարինվել է՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։ Պաշտպանն, ամենայն հավանականությամբ, հասանելի կլինի Կոպա դել Ռեյի շրջանակներում «Ատլետիկոյի» հետ տնային հանդիպմանը։
21.01.2017

Պիկեն խոսել է Կոուտինյոյի հնարավոր տեղափոխության մասին «Բարսելոնա»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադառնալով «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հնարավոր տեղափոխությանը կատալոնական ակումբ ընդգծել է՝ լավագույն ֆուտբոլիստներին «Կապտանռնագույները» դիմավորում են բաց ձեռքերով: «Դա Ռոբերտ Ֆերնանդեսի որոշելու բանն է որպես գործադիր տնօրեն, բայց, երբ լավագույն ֆուտբոլիստները գալիս են «Բարսելոնա», մենք նրանց դիմավորում ենք բաց ձեռքերով: Սակայն ակումբում այլ մարդիկ են պատասխանատու այդ հարցերի համար»,-շեշտել է Պիկեն: Իսպանացի ֆուտբոլիստը նաև հերքել է այն շշուկները, որ ցանկանում է լքել կատալոնական ակումբը: «Չեմ պատրաստվում փոխել ակումբային գրանցումս: Ես այստեղ երջանիկ եմ: «Բարսելոնան» երազանքի ակումբ է, և ես ուզում եմ կարիերաս ավարտել հենց այստեղ»:
15.01.2017

Շակիրան Ժերար Պիկեին համոզում է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հաղորդում է Don Ballon-ը: Ըստ պարբերականի՝ ֆուտբոլիստի ընկերուհի, կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան կողմ է իրենց՝ Կատալոնիայի մայրաքաղաքից հեռանալու տարբերակին: Պատճառը Պիկեի վրա վերջին շրջանում գործադրվող մեծ ճնշումն է՝ կապված մամուլում մրցավարների հասցեին իր քննադատական մեկնաբանությունների հետ: Նա նույնիսկ չէր ընդգրկվել «Լաս Պալմասի» հետ վերջին հանդիպման հայտացուցակում 5-0: Շակիրան իր և զուգընկերոջ համար՝ որպես բնակության լավագույն վայր, համարում է Լոնդոնը: Սա նորություն է, որն անկասկած կհետաքրքրի «Արսենալին» և «Չելսիին»:
14.01.2017

Պիկեն չի հայտնվել «Բարսելոնա»-«Լաս Պալմաս» խաղի հայտացուցակում

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Լաս Պալմասի» դեմ խաղի համար: Հայտնի չէ, թե ինչ պատճառով իսպանացի ֆուտբոլիստը չի կարողանա օգնել թիմին առաջիկա հանդիպմանը, սակայն չի բացառվում, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը պատժում է Պիկեին մրցավարների հասցեին քննադատություններ հնչեցնելու համար: Ահա «Բարսելոնայի» հայտացուցակը. Տեր Շտեգեն, Սիլեսեն, Բուսկետս, Տուրան, Ինյեստա, Լ. Սուարես, Մեսի, Նեյմար, Ռաֆինյա, Մասկերանո, Ալկասեր, Ալբա, Դին, Գոմեշ, Վիդալ, Ումտիտի, Մատյո Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ 19:15-ին:
11.01.2017

Մրցավարական կոմիտեն 2 բողոք է ներկայացրել Պիկեի պահվածքի վերաբերյալ

Իսպանիայի մրցավարական կոմիտեի նախագահ Վիկտորիանո Սանչեսը Արմինոն տեղեկացրել է, որ կոմիտեն բողոք է ներկայացրել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի դեմ: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային նամակ է ուղարկվել կրկնակի բողոքով 29-ամյա ֆուտբոլիստի հնչեցրած քննադատությունների համար «Ատլետիկի» (1:2) և «Վիլյառեալի» (1-1) դեմ խաղերից հետո մրցավարների աշխատանքի վերաբերյալ: Նշենք, որ յուրաքանչյուր բողոքը կդիտարկվի և կքննվի առանձին: Իսկ այդ գործընթացը կարող է ձգձգվել մեկ ամիս:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - info@vivaronews.am

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: