Յուվենտուս

24.04.2017

«Յուվենտուսը» չնկատեց «Ջենոային» ու ևս մեկ քայլ կատարեց դեպի չեմպիոնություն (տեսանյութ)

Ա Սերիա, 33-րդ տուր «Յուվենտուս» 4-0 «Ջենոա» Գոլերը՝ 1-0՝ Մունյոզ, ինքն, 17՛, 2-0՝ Դիբալա 18՛, 3-0՝ Մանջուկիչ 41՛, 4-0՝ Բոնուչի 64՛ «Յուվենտուս Սթեդիում», Թուրին 
23.04.2017

Ալեգրի.«Նոր պայմանագի՞ր, պետք է տիտղոսների մասին մտածել»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հերթական անգամ չի ցանկացել պատասխանել իտալական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու մասին հարցին: «Ես գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ, ամեն ինչ ինձ դուր է գալիս այստեղ: Այժմ առաջնայինը տիտղոսներ նվաճելն է»,- ասել է իտալացի մասնագետը: Ալեգրիի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը, «ծեր սենյորայի» տնօրինությունը արդեն նոր պայմանագիր է առաջարկել գլխավոր մարզչին, սակայն հստակ պատասխան չի ստացել: Ավելի վաղ իտալացի մասնագետին կապում էին կատալոնական «Բարսելոնայի» հետ, որն այս ամռանը կմնա առանց գլխավոր մարզչի:
22.04.2017

«Ծերուկ» Բուֆոնն ընկել է Մբապեի հետևից, իսկ Սիմեոնեն վրեժխնդիր է լինում Ռամոսից. ՉԼ վիճակահանությունը՝ Օմար Մոմանիի աչքերով (ծաղրանկար)

Ինչպես հայտնի է, այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում կհանդիպեն մադրիդյան երկու ակումբները՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն», իսկ մյուս ուղեգիրը կվիճարկեն «Մոնակոն» և «Յուվենտուսը»: Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է այս իրադարձությանը՝ ընդգծելով, որ բազմափորձ դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը փորձելու է կանգնցնել «Մոնակոյի» 18-ամյա գոլահար Կիլիան Մբապեին, իսկ Դիեգո Սիմեոնեն՝ վրեժխնդիր լինել Սերխիո Ռամոսից, ում «թեթև» ձեռքով «Արքայական» ակումբը նախորդ երկու եզրափակիչներում հաղթել էր նրա թիմին:
21.04.2017

Պաշտոնական. «Յուվենտուսը» պայմանագիր է կնքել նոր մրցաշրջանից առաջ իր առաջին նորեկի հետ

«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կարիերան կշարունակի «Յուվենտուսում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 19-ամյա ֆուտբոլիստը դեռ ապրիլի սկզբին էր բուժզննում անցել թուրինյան ակումբի տրամադրության տակ, իսկ այսօր նրա տեղափոխության մասին հայտարարվել է արդեն պաշտոնապես, քանի որ ավարտին են հասցվել պայմանագրի կետերի շուրջ տարվող բանակցությունները: Նրա և ակումբի միջև համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականի ամառը: Տրանսֆերի արժեքը կազմել է 9,5 մլն եվրո: Բենտանկուրն Արգենտինայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման և դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
21.04.2017

Կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը

Քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» «Մոնակո» - «Յուվենտուս» Ավելացնենք, որ առաջին հանդիպումները կկայանան մայիսի 2-ին և 3-ին, իսկ պատասխանը ՝ 9-ին և 10-ին:
20.04.2017

Կիելինին հարվածել է Բոնուչիին, երբ վերջինս Մեսիին խնդրել է փոխանակվել մարզաշապիկներով (տեսանյութ)

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի ժամանակ (0:0) փորձել է բանակցել տանտերերի հարձակվող Լիոնել Մեսիի հետ մարզաշապիկների փոխանակման շուրջ: Բոնուչին ասել ՝  «Լեո, փոխանակվե՞նք մարզաշապիկներով». Այդ ամենը դուր չի եկել թուրինցիների մեկ այլ պաշտպան Ջորջիո Կիելինիին, ով հարվածել է իր թիմակցին և կոչ արել նրան կենտրոնանալ խաղի վրա: Չնայած այդ ամենին, Բոնուչին հաջողվել է խաղի վերջում փոխանակվել  Մեսիի հետ մարզաշապիկներով: Chiellini and Bonucci in a friendly fight over who would take Messi's shirt Love it pic.twitter.com/Mu2m87gVKo — Leo Messi (@messi10stats) April 20, 2017
20.04.2017

«Շնաձկների որսը». Օմար Մոմանիի անդրադարձը «Բարսա» – «Յուվե» խաղին (Ծաղրանկար)

«Շնաձկների որսը». Օմար Մոմանիի անդրադարձը «Բարսա» - «Յուվե» խաղին:
20.04.2017

Կլաուդիո Ռանիերի.«Բարսելոնայի» դարաշրջանը մոտեցավ իր ավարտին»

«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ, ով վերջերս հեռացվել էր զբաղեցրծա պաշտոնից, հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսից» կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» դարաշրջանը ավարտվեց եվրոպական ֆուտբոլում: «Մենք բոլորս տեսել ենք «ՄՅՈՒ»-ի, «Այաքսի», «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» դարաշրջանները: Դրանից հետո եկան «Բարսելոնան» և «Ռեալը»: Սակայն հիմա արդեն պարզ է, որ «Բարսելոնայի» համար ամեն ինչ ավարտված է»,- ասել է Ռանիրեին: Հիշեցնենք, որ «Յուվեն» առաջին խաղում ջախջախել էր կատալոնական ակումբին, իսկ պատասխան խաղում գրացվեց ոչ-ոքի ՝ 0-0:  
20.04.2017

Չորս ակումբներ, ովքեր կպայքարեն Չեմպիոնների լիգայի 2016/17 տիտղոսի համար

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի վերջին 1/4 եզրափակչի վերջին 2 հանդիպումները: Մադրիդյան գրանդերին միացան «Յուվենտուսն» ու «Մոնակոն»: Այս չորս ակումբները կփորձեն պարզել, թե ով է հին աշխարհի ուժեղագույն թիմը: Առաջարկում ենք պարզել, թե ով կհաղթի այս տարվա Չեմպիոնների լիգայի մրցաշարը:
20.04.2017

«Մոնակոյի» «Մեծ մրցանակը» և Բուֆոնի նոր ցուցանիշը. Ինչ է ասում վիճակագրությունը

VivaroNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր վիճակագրական փաստերի վերջին տեսականին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչից. «Մոնակո» 3-1 «Բորուսիա Դորտմունդ» «Մոնակոն» պարտվել է գերմանական թիմերի դեմ իր վերջին 11 խաղերից միայն 1-ում: «Մոնակոն» առաջին ֆրանսիական թիմն է, որ դուրս է գալիս ՉԼ կիսաեզրափակիչ 2009/10 մրցաշրջանում «Լիոնից» հետո: Վալեր Ժերմենը փոխարինման մտնելուց ամենաարագ գոլ խփած ֆուտբոլիստն է ՉԼ այս մրցաշրջանում՝ 22 վայրկյան: Ֆալկաոն գոլ է խփել եվրոպական մրցաշարերում իր դեմ դուրս եկած 24 թիմերից 22-ի դարպասը: Կիլիան Մբապեն 16 գոլ է խփել «Մոնակոյի» կազմում իր 16 խաղերում: Կիլիան Մբապեն դարձավ ՉԼ-ում 5 գոլի սահմանը հատած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 18 տարեկան 4 ամսական:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: