Մանչեսթեր Յունայթեդ

19.02.2017

Իբրահիմովիչի գոլը «Յունայթեդին» դուրս բերեց հաջորդ փուլ. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

FA գավաթ, 1/8 եզրափակիչ «Բլեքբերն Ռովերս» 1–2 «Մանչեսթեր Յունայթեդ» Գոլերը՝ 1-0 Գրեհեմ 17՛, 1-1 Ռեշֆորդ 27՛, 1-2 Իբրահիմովիչ 75՛ «Էվուդ Պարկ» մարզադաշտ, Բլեքբերն Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ 27-րդ րոպեին գոլային փոխանցում կատարելով Մարկուս Ռեշֆորդին:
19.02.2017

Հնարավո՞ր, թե՞ անհնարին. «Յունայթեդի» տրանսֆերային նպատակը կրկին Տոնի Կրոսն է

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին սկսել է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի ծառայություններով, թեև իսպանական ակումբն իր ֆուտբոլիստին զիջելու ամենևին մտադրություն չունի, հաղորդում է The Independent-ը: Մանկունյական ակումբն ավելի վաղ արդեն փորձել է հրավիրել գերմանացի ֆուտբոլիստին: «Կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկ անգամ չէ հայտարարել, որ ակումբը 2013 թվականին արդեն համաձայնության էր եկել «Բավարիայի» հետ, սակայն անձամբ Կրոսն ընտրել էր «Ռեալին» միանալու տարբերակը: Պարբերականը նաև պնդում է, որ 2014 թվականի աշխարհի չեմպիոնի հավանական տրանսֆերը կախված չէ այն հանգամանքից, թե արդյոք կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին» Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: http://www.vivaronews.am/mourinyo-pogban-shutov-kdadari-linel-ashxarhi-amenathankarzhekh-futbolisteh
19.02.2017

Հենրիխ Մխիթարյանի դիսպետչերական գոլային փոխանցումը Մարկուս Ռեշֆորդին (տեսանյութ)

Ընթացքի մեջ է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բլեքբեռն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման առաջին խաղակեսը: 30-րդ րոպեի դրությամբ հաշիվը հավասար է՝ 1-1: 28-րդ րոպեին մանկունյական թիմից հաշիվը հավասարեցրել է Մարկուս Ռեշֆորդը, ում հիանալի գոլային փոխանցումով օգնել է հաջողության հասնել Հենրիխ Մխիթարյանը: http://www.vivaronews.am/blekhbern-rovers-manchesther-yunaythed-vo%D6%82ghigh-ether-meknarkayin-kazmer-tesanyuth
19.02.2017

«Բլեքբերն Ռովերս» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ուղիղ եթեր, մեկնարկային կազմեր (տեսանյութ)

FA գավաթ, 1/8 եզրափակիչ «Բլեքբերն Ռովերս» - «Մանչեսթեր Յունայթեդ» Մեկնարկը՝ 20:15 Ուղիղ հեռարձակումը՝ խաղից 1-2 րոպե առաջ «Էվուդ Պարկ» մարզադաշտ, Բլեքբերն «Բլեքբերնի» մեկնարկային կազմը՝ Ստիլ, Գրիր, Ուիլյամս, Լոու, Ֆինի, Գրահամ, Մալգրու, Էմնես, Գատրի, Լենիհեն, Կոնուեյ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ Ռոմերո, Յանգ, Սմոլինգ, Ռոխո, Դարմիան, Կերիկ, Էրերա, Լինգարդ, Մխիթարյան, Մարսիալ, Ռեշֆորդ
19.02.2017

Մխիթարյանն ու Իբրահիմովիչը ժամանել են «Էվուդ Պարկ»

FA գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Բլեքբերն Ռովերսին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:15-ին: Manchester Evening News-ը տեղեկացնում է, որ «Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչը ժամանել են «Էվուդ Պարկ» մարզադաշտ, ինչը նշանակում է, որ նրանք հայտավորված են խաղին: Ավելի վաղ ներկայացրել էինք «Յունայթեդի» այն ֆուտբոլիստների անվանացուցակը, որոնց նկատել են Lowry հյուրանոցում: Այդ անվանացուցակից բացակում էին Մխիթարյանն ու Իբրահիմովիչը:
19.02.2017

Մխիթարյանը չի՞ մասնակցի «Բլեքբերն Ռովերսի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդը» FA գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում այսօր կհյուրընկալվի «Բլեքբերն Ռովերսին»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:15-ին: Manchester Evening News-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների անվանացուցակը, որոնց նկատել են Lowry հյուրանոցում: Նշենք, որ այդ անվանացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: Ամեն դեպքում սա չի բացառում այն, որ Մխիթարյանը կարող է մասնակցել այսօրվա խաղին: «Յունայթեդի» հաստատված հայտացուցակը. Ռոմերո, Հենդերսոն, Ֆոսու-Մանսահ, Դարմիան, Բայի, Սմոլինգ, Ռոխո, Շվայնշտայգեր, Կերիկ, Պոգբա, Էրերա, Լինգարդ, Յանգ, Մատա, Ռեշֆորդ, Մարսիալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը մասնակցելու է այս հանդիպմանը: http://www.vivaronews.am/mourinyo-kiraki-mxitharyaneh-xaghalu-e
19.02.2017

Մատա. «Հաճելի է խաղալ այնպիսի ֆուտբոլիստի կողքին, ինչպիսին Մխիթարյանն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան United Review-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջատար և «Մանչեսթեր Յունայթեդում» իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին: «Մխիթարյանը հիասքանչ ֆուտբոլիստ է: Նա ունի գերազանց որակներ: Նա ֆանտաստիկ կերպով հասկանում է խաղը, շատ արագ որոշում կայացնում ու ոչ պակաս արագ էլ ոտքով աշխատում է գնդակի հետ: Նա գոլեր է խփում, գերազանց փոխանցումներ կատարում. շատ հաճելի է խաղալ նման ֆուտբոլիստի կողքին: Մենք շատ լավ ենք հասկանում միմյանց: Նա ամեն ինչ ակնհայտ հեշտությամբ է կատարում: Հուսով եմ՝ նրա հետ մենք դեռ շատ գոլեր կխփենք»,- ասել է իսպանացի կիսապաշտպանը:
19.02.2017

Մոուրինյո. «Պոգբան շուտով կդադարի լինել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում տրանսֆերի դիմաց անգլիական ակումբն ամռանը «Յուվենտուսին» վճարել էր ռեկորդային՝ 89 մլն ֆունտ, շուտով կդադարի լինել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: «Մի քանի տարի անց այդ տրանսֆերի արժեքը կհամարվի էժան: Պետք է խոստավանել՝ քիչ ակումբներ գիտեն, թե ինչ է սպասվում իրենց մոտ ապագայում: 25 մլն ֆունտ մի քանի տարի առաջ վճարում էին ֆենոմենալ ֆուտբոլիստի համար, իսկ այժմ այդքան արժե երիտասարդ խաղացողը: Հիմա, եթե դուք ցանկանում եք հրավիրել 20-ամյա հեռանկարային ֆուտբոլիստի, ապա պետք է վճարեք այնքան, որքան դա կանեիք կայացած աստղի համար: Կարծում եմ՝ այս ամռանը մեզ որոշ անակնկալներ են սպասվում տրանսֆերային շուկայում, իսկ Պոլը կդադարի համարվել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Եվ դա լավ է: Պոգբան հանդես է գալիս լավ պայմաններում, բայց իր վրա ուշադրությունը բեռ է դառնում նրա համար: Երբ նա լավագույն կերպով չի խաղում, անմիջապես հայտնվում է մասնագետների և երկրպագուների քննադատության թիրախում: Վստահ եմ՝ ամռանը մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր տիրապետում են Պոլի կարողությունների միայն կեսին, արժենալու են նույնքան կամ նույնիսկ ավելի թանկ, և սպասում եմ, թե նա երբ կազատվի այդ ուշադրությունից»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
19.02.2017

Բեյլը ոտքի կանգնեցրեց «Բեռնաբեուն», «Բավարիան»՝ փախցրեց ոչ-ոքի. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 18-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Յուրգեն Կլոպ. «Չեմ կարոտում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը: Իհարկե, շատ կցանկանայի «Լիվերպուլը» վերադարձնել այդ մրցաշար, ուստի պետք է լավ աշխատենք: «Լիվերպուլի» պես ակումբի համար շատ կարևոր է մասնակցել նման հեղինակավոր մրցաշարի»: Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Էսպանյոլի» դարպասը: Հաշիվը բացել է Ալվարո Մորատան, իսկ տանտերերի առավելությունն ամրապնդել է երեք ամսվա դադարից հետո խաղադաշտ վերադարձած Գարեթ Բեյլը: «Սևիլյան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության է մատնել «Էյբարին»: Աչքի են ընկել Պաբլո Սարաբիան և Վիտոլոն: Իսկ Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է Խիխոնի «Սպորտինգին»: Հեթ-տրիկ է հեղինակել Կևին Գամեյրոն: Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մեկական գնդակ է փոխանակել «Հերտայի» հետ: Վեդադ Իբիշևիչի գոլին հյուրերը մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին պատասխանել են Ռոբերտ Լևանդովսկիի գնդակով: Դորտմունդի «Բորուսիան» 3-0 հաշվով առավելության է հասել «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Թոմաս Տուխելի թիմին հաղթանակ են պարգևել Ջեֆրի Բրումայի ինքնագոլը, ինչպես նաև Լուկաշ Պիշչեկի և Օսման Դեմբելեի գոլերը: Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Սիթի» մրցավեճում դարպասի գրավում չի արձանագրվել, ուստի կողմերը կանցկացնեն վերախաղարկում: Իսկ «Չելսին» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Վուլվեհեմփթոնին»՝ շնորհիվ Պեդրոյի և Դիեգո Կոստայի գոլերի: Գարեթ Բեյլ. «Ինձ դեռ մի քանի շաբաթ է պետք, որպեսզի լավ մարզավիճակ հավաքեմ: Երեք ամսվա բացակայությունից հետո խաղադաշտում ինձ լավ էի զգում: Դժվար է թիմի խաղին հետևել պահեստայինների նստարանից: Ուրախ եմ, որ կրկին կարող եմ օգնել խաղընկերներիս»: Չավի Էրնանդես. ««Բարսելոնան» հաղթելու ոչ մի շանս չուներ «ՊՍԺ»-ի դեմ խաղում: Ֆրանսիական թիմը շատ ավելի ագրեսիվ էր գործում, խաղում էր ավելի բարձր արագությամբ: Դժվար է լինելու, բայց ես հավատում եմ, որ «Բարսելոնան» կարող է անցնել հաջորդ փուլ: Պետք է սառնասիրտ լինել, քանի դեռ շանսեր կան»:
18.02.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կերկարաձգի պայմանագիրը կիսապաշտպանի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բանակցություններ սկսել թիմի կիսապաշտպան Մայքլ Քերիկի հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ, հայտնում է Daily Mail-ը: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերով՝ 35-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է շարունակել ելույթները «ՄՅՈՒ»-ի կազմում և երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով: Հիշեցնենք, որ Մայքլ Քերիկը ընթացիկ մրցաշրջանում 19 հանդիպում  է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - info@vivaronews.am

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: