Կրիշտիանու Ռոնալդու

20.02.2017

Դանի Ալվես. «Միայն թե մարդիկ իմանային, թե որքան եմ հարգում Ռոնալդուին ու նրա ընտանիքին»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, որն այժմ հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած խնդիրների մասին: «Այնպես չէ, որ ես մամուլը չեմ սիրում: Ես չեմ սիրում պարզապես, երբ մարդիկ փորձում են խեղաթյուրել խոսքս: Ես խոսում եմ առցանց լրատվականների այն լրագրողների մասին, որոնց միայն խնդիրներն ու տառապանքներն են հուզում: Այդպիսի լրատվամիջոցները կարողանում են խնդիրներ ստեղծել ֆուտբոլիստների միջև: Եթե միայն մարդիկ իմանային, թե որքան եմ հարգում Ռոնալդուին ու նրա ընտանիքին: Ցանկացած մարդու հետ զրույցում, երբ խոսել ենք Ռոնալդուի մասին, ասել եմ, որ նա անհավատալի ու բացառիկ պրոֆեսիոնալ է: Հետո մի փոքր փոխվեց: Նա իմ մրցակիցն էր, ես պայքարում էի նրա դեմ: Ես ասացի, որ երբ մեծ դեր ես կատարում, հայտնվում ես ուշադրության կենտրոնում, իսկ երբ պարտվում ես, դառնում ես քավության նոխազ: Նույնը ես մտածում եմ նաև Մեսիի ու Նեյմարի մասին: Ես ոչ մի վատ բան չեմ ասել նրա հասցեին, սակայն մամուլն ամեն ինչ այլ կերպ ներկայացրեց, թե իբր ես վարկաբեկել եմ նրան, իսկ Ռոնալդուն հավատաց լրատվամիջոցներին: Ահա թե ինչու նա ինձ չողջունեց 2015 թվականին՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ: Ինձ հարկավոր չէ այլ մարդկանց մասին խոսել թերթերի շապիկին հայտնվելու համար: Դա ինձ ուղղակի հարկավոր չէ: Կարծում եմ՝ սա արդեն անցյալում է, ու նա հասկացել է, որ իմ խոսքերը խեղաթյուրել էին: Այսպես եմ մտածում, քանի որ հաջորդ արարողությանը նա մոտեցավ ու ողջունեց ինձ: Պատմությունն ավարտվեց»,- ABC-ն փոխանցում է Ալվեսի խոսքը: http://www.vivaronews.am/dani-alveseh-asel-e-the-inchu-e-heracel-barselonayic
20.02.2017

«Ռեալի» ֆուտբոլիստը շարք է վերադառնում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է խաղադաշտ վերադառնալ Իսպանիայի առաջնության 16-րդ  տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը, որը հետաձգվել էր «արքայական» ակումբի մասնակցության պատճառով Աշխարհի ակումբային առաջնությանը: Ֆուտբոլիստը հաջող բուժզննում է անցել, և բժիշկները թույլ են տվել մարզվել նրան առանց սահմանափակումների, այդ մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Հիմնական կազմի հետ մարզվել է նաև Էնցո Զիդանը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն և Դանիլոն աշխատել են մարզասրահում: Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ հանդիպման ժամանակ և բաց էր թողել Լա Լիգայի 23-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ մրցավեճը:
18.02.2017

Ռոնալդուն մոտ 1 միլիարդ փող կստանա «Nike»-ից

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր է ստորագրել «Nike»-ի հետ, որը կհարստացնի նրան ևս 935 մլն. եվրոյով: Սպորտային հագուստի ամերիկացի արտադրողները այդ քայլին են գնացել, քանի որ պորտուգալացին ընկերության եկամուտը ավելացրել է 493 մլն. եվրոյով 2016 թվականի ընթացքում՝ «Թվիթերում», «Ֆեյսբուքում» և «Ինստագրամում» հրապարկումներ կատարելով: Նշենք, որ Ռոնալդուն 1703 հրապարկում է արել սոց-ցանցերում 2016-ի ընթացքում , որոնք ընդհանուր առմամբ, ստացել են 2,25 միլիարդ արձագանք: Այդ հրապարակումներից 357-ում կարելի է նշմարել «Nike»-ի տարբերանշանը: Իսկ Ռոնալդուի ամենահայտնի գրառումը ընկերության բյուջեն լցրել է 5,3 մլն. եվրոյով:
18.02.2017

«Այդ գեղեցիկ գոլը խփելուց հետո մտածում ես՝ դու ես, որ կաս». Ռոնալդուն կատակում է Կազեմիրոյի հետ

Մադրիդի «Ռեալի» մարզման ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն կատակել է իր թիմակից Կազեմիրոյի հետ, որը ֆանտաստիկ գոլի հեղինակ էր դարձել «Նապոլիի» դեմ խաղում: Բրազիլիացի ֆուտբոլիստը ինքնավստահությամբ լի ցանկանում է փոխանցում կատարել, բայց Ռոնալդուն ընդհատում է փոխանցման ճանապարհը և ասում.«Այդ գեղեցիկ գոլը խփելուց հետո մտածում ես՝ դու ես, որ կաս»:
17.02.2017

Ռոնալդուն և Անջելիա Ջոլին թուրքական սերիալում են նկարահանվում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին նկարահանվում են թուրքական սերիալում, հաղորդում է Daily Sabah-ը: Սերիալը կոչվում է «Կյանքի կամուրջ» և բաղկացած է 3 եթերաշրջանից: Սերիալը մի սիրիացի ընտանիքի մասին է, որը կացարան է փնտրում Թուրքիայում: Տեղեկացվում է, որ այդ նախագծի նպատակն է ընդգրկել ինչքան հնարավոր է շատ միջազգային աստղեր: Ռոնալդուն և Ջոլին այն աստղերի շարքում են, որ համաձայնվել են ներդրում ունենալ այդ նախագծի իրականացման գործում:
17.02.2017

Թոփ 10. Ամենախոշոր հրաժարագինը ունեցող ֆուտբոլիստները

Ֆուտբոլային աշխարհ զարմացնում է իր խոշոր եկատումտներով, թանկարժեք տրասֆերներով ու որոշ ֆուտբոլիստների պայմանագրերում աստղաբաշխական թվերի հասնող հրաժարագինների չափերով: The Sun-ը ներկայացրել է ամենախոշոր հրաժարգինն ունեցող ֆուտբոլիստների տասնյակը: 10. Յանիկ Կարասկո «Ատլետիկո Մադրիդ» 90 մլն. եվրո
17.02.2017

Զլատանը թագադրվեց «Օլդ Թրաֆորդում», «Ռոման»՝ կործանեց «դեղին սուզանավը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 16-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ամբողջ պատմության մեջ ամենից շատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է (31): Նրան նախորդում են Ռայան Գիգզը (30), Լիոնել Մեսին (24), Մեսութ Օզիլը և Զլատան Իբրահիմովիչը (22-ական): «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտա. «Ակումբի ներկայիս ղեկավարությունը պետք է հրաժարական տա: Ինձ զարմացնում է, որ Բարտոմեուն մինչ օրս չի արել դա: Նրանք պարզապես քանդում են թիմը: Այդ մարդիկ օգտվում են այն ժառանգությունից, որ մենք ենք թողել նրանց: Վտանգավոր է ակումբը թողնել Բարտոմեուի և մյուս ղեկավարների ձեռքերում»: Մեկնարկել են Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդը» 3-0 հաշվով պարտության է մատնել «Սենտ-Էտյենին»: Զլատան Իբրահիմովիչը դարձել է հեթ-տրիկի հեղինակ: «Ռոման» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Վիլյառեալի» դարպասը: Սերխիո Ասենխոյի պաշտպանած դարպասը 3 գնդակ է ուղարկել Էդին Ջեկոն, ևս մեկ անգամ աչքի է ընկել Էմերսոնը: Իտալական ակումբներից մյուսը՝ «Ֆիորենտինան», Ֆեդերիկո Բերնարդեսկիի միակ գոլի շնորհիվ Մյունխենգլադբախում հաղթել է տեղի «Բորուսիային»: «Տոտենհեմը» Բելգիայում նվազագույն հաշվով պարտվել է «Գենտին», Վիգոյի «Սելտան»՝ Դոնեցկի «Շախտյորին», իսկ «Լիոնը» Հոլանդիայում 4-1 հաշվով առավելության է հասել «ԱԶ Ալկմարի» նկատմամբ: Ալեքանդր Լակազետեն դարձել է դուբլի հեղինակ: Սերխիո Ռամոսը, ով փոխարինվել էր «Նապոլիի» դեմ խաղի 71-րդ րոպեին, բուժզննում է անցել: Նրա մոտ հայտնաբերվել է աջ ազդրի վնասվածք: Իսպանացին դրա պատճառով կարող է բաց թողնել փետրվարի 18-ին կայանալիք Լա Լիգայի հանդիպումն ընդդեմ «Էսպանյոլի»: «Բավարիայից» 1-5 հաշվով կրած պարտությունը չի ազդել «Արսենալի» ղեկավարների՝ Արսեն Վենգերին նոր պայմանագիր առաջարկելու որոշման վրա: Ըստ BBC Sport-ի՝ նրան համաձայնագրի մասին տեղեկացվել է դեռևս մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ 67-ամյա մասնագետը որոշում կկայացնի ամռանը: Արյեն Ռոբեն. «Հպարտ եմ, որ արդեն քանի տարի է՝ խաղում եմ Ֆիլիպ Լամի հետ կողք կողքի: Մենք իրար պարզապես հիանալի ենք հասկանում: Շատ դեպքերում ինձ անհրաժեշտ չէ նույնիսկ հայացք նետել՝ հասկանալու համար, թե որտեղ է նա: Երբ գնդակով եմ, ներքուստ զգում եմ, թե որտեղ կլինի Ֆիլիպը»:
15.02.2017

Ռոնալդուն սեփական հակառեկորդն է սահմանել Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանում գոլ խփել Չեմպիոնների լիգայում արդեն 433 րոպե: Այս ցուցանիշով Ռոնալդուն գրանցել է գոլերի իր ամենաերկար երաշտը ՉԼ-ում: Եվրոպական այս առաջնության ընթացիկ խաղարկության խմբային փուլում պորտուգալացին 2 գնդակ է հեղինակել, մեկը՝ «Սպորտինգի» դարպասը, մյուսը՝ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկություններում 32-ամյա ֆուտբոլիստին հաջողվել է փլեյ-օֆֆ փուլի 38 խաղում դառնալ 34 գոլի հեղինակ, որը մեծացնում է Ռոնալդուի գոլ խփելու հավանականությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ տնային հանդիպմանը:
14.02.2017

«Մարզիկ-մեքենաները». Աշխարհի ամենաարագավազ 10 ֆուտբոլիստները

Մեքսիկայում անցկացված հետազոտության արդյունքում կազմվել է աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստների տասնյակը: Ըստ հետազոտության՝ այս առումով անգերազանցելին Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն է, որը զարգացնում է մինչև 36.9 կմ/ժ արագություն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն տասնյակը: 10. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») - 31.20 կմ/ժ արագություն 9. Լիոնել Մեսի («Բարսելոնա») - 32.50 կմ/ժ
14.02.2017

Պեպե Ռեյնան ասել է, թե ինչպես է պատրաստվում հետ մղել Ռոնալդուի 11մ հարվածը

«Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան կարծում է, որ նա բոլոր շանսերը ունի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի 11մ-ը հետ մղելու համար, եթե այն նշանակվի առաջիկա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արքայական ակումբի» և նեապոլիտանցիների միջև խաղի ժամանակ: «Պետք է կենտրոնանալ այդ պահին: Անգամ պետք է նայել Ռոնալդուի հայացքին: Այս հարցում տարբեր գործոններ կարող են մեծ դեր ունենալ: Ամեն դեպքում, Ռոնալդուի պես մեծ փորձով ֆուտբոլիստը չի նյարդայնանա»,- ասել է Ռեյնան: Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 15, իսկ  պատասխանը ՝ մարտի 7-ին
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: