Հենրիխ Մխիթարյան

18.01.2017

Ինչ կլինի, եթե Մխիթարյանն ու Ռոյսը փոխանակվեն արտաքիններով (լուսանկար)

18.01.2017

M.E.N. Հենրիխ Մխիթարյանը հայկական անկյուն է գտել Մանչեսթերի կենտրոնում (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայկական անկյուն է գտել Մանչեսթերի կենտրոնում, հայտնում է Manchester News Evening-ը: 27-ամյա կիսապաշտպանը հաճախ է գնում է հայկական պանդոկ, որը գտնվում է Princess փողոցի վրա: «Այս, ես այնտեղ նույնիսկ շատ հաճախ եմ լինում»,- ասել է Մխիթարյանը:
18.01.2017

Հայ պատանիների անփառունակ ելույթները և Մեսիի շռայլ խոսքերն ուղղված Ռոնալդուին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 17-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Ջեյմի Կարագեր. «Մխիթարյանի «կարիճ» հարվածն անհավանական էր» Ջեյմի Կարագեր. «Մխիթարյանի «կարիճ» հարվածն անհավանական էր: Այս գոլով նա ցույց տվեց ամբողջ ԱՊԼ-ին, թե ինչի է ընդունակ: Նա ցույց տվեց, որ պատրաստ է: Մի քանի տարի հետո մենք ինքներս կասենք, որ Մխիթարյանի այս ֆանտաստիկ գոլից հետո սկսվեց նրա ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի ուղին»: http://www.vivaronews.am/jeymi-karager-karitch-harvatcic-heto-mxitharyaneh-cuyc-tvec-the-inchi-e-ehndunak
17.01.2017

Ջեյմի Կարագեր. «Կարիճ» հարվածից հետո Մխիթարյանը ցույց տվեց, թե ինչի է ընդունակ»

«Լիվերպուլի» լեգենդ և նախկին ֆուտբոլիստ Ջեմի Կարագերը, ով այժմ աշխատում է բրիտանական Sky Sports-ում որպես ֆուտբոլային փորձագետ, անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղին: «Մխիթարյանի «կարիճ» հարվածը անհավանական էր: Այս գոլով նա ցույց տվեց ամբողջ ԱՊԼ-ին, թե ինչի է ընդունակ: Նա ցույց տվեց, որ պատրաստ է: Մի քանի տարի հետո մենք ինքներս կասենք, որ Մխիթարյանի այս ֆանտաստիկ գոլից հետո սկսվեց նրա ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի ուղղին»,- ասել է Կարագերը: Չենք մոռանում անցնել հղումով և քվեարկել ՝ http://www.vivaronews.am/khvyearkvo%D5%92thyvo%D5%92n-britanakan-sky-sports-eh-parzum-e-the-um-goln-e-lavaguyneh-%D5%9D-mxitharyan-zhiru-the-kherol
17.01.2017

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ. Բրիտանական Sky Sports-ը պարզում է, թե ում գոլն է լավագույնը ՝ Մխիթարյան, Ժիրու, թե Քերոլ

Բրիտանական Sky Sports-ը իր կայքում որոշել է նորից պարզել ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին: Այդ պայքարին նաև մասնակցում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստին օգնելու համար անցնում ենք այս հղումով ՝ http://www.skysports.com/football/news/11095/10731436/vote-did-henrikh-mkhitaryan-olivier-giroud-or-andy-carroll-score-the-best-goal Ներկա պահին հայ ֆուտբոլիստը զիջում է:
17.01.2017

Ժիրու. «Մխիթարյանը նույնպես լավ կատարեց, բայց իմ գոլն ավելի լավն էր»

«Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուին հերթական անգամ խնդրել են համեմատական անցկացնել իր և Հենրիխ Մխիթարյանի խփած «կարիճ» գոլերի միջև: «Անհավատալի էր, որ երկու նմանատիպ գոլեր խփվեցին մեկ շաբաթվա ընթացքում: Ես չգիտեմ՝ ոգեշնչվե՞լ էի, թե՞ ոչ, դա ճակատագիր է: Իրականում, բոլորը փորձում են ինձ՝ ասելով, որ Մխիթարյանինն ավելի լավն էր: Նա նույնպես շատ լավ կատարեց, բայց ես կարծում եմ, որ իմն ավելի լավն էր: Իսկ եթե ավելի լուրջ՝ շատ ուրախացանք հանդերձարանում, բոլորս անակնկալի էինք եկել, որ նման բան պատահեց»,-ասել է Ժիրուն:
17.01.2017

Նոբել Առուստամյանը բացատրում է, թե ինչպես Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղը

МАТЧ ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ փորձություն է ոչ միայն Հենրիխի համար, այլ նաև Մոուրինյոյի: Ժոզեն ժամանեց «ՄՅՈՒ» այն ժամանակ, երբ թիմում լուրջ խնդիրներ կային: Բացի այդ, նախորդ մրցաշրջանում «Չելսիի» հետ անհաջողությունից հետո, «Յունայթեդը» պորտուգալացու համար նոր մարտահավեր էր: Մոուրինյոն շատ լավ ֆուտբոլիստներ ունի, բայց սկզբում շատ դժվար էր նրանց բոլորին հասկանալը: Այդ ամենը ազդեց նաև Հենրիխի վրա: «Իմ կարծիքով ակումբի նորեկներից միայն Զլատանը միանգամից կարողացավ ամրապնդվել նոր թիմում, իսկ ահա Պոգբան և Մխիթարյանի մասին այդ ամենը չես կարող ասել: Սակայն մենք բոլորս գիտենք, որ Մոուրինյոն ուժեղ հոգեբան է: Նա աշխատել է տարբեր ակումբներում և նրա գլխավորությամբ շատ ֆուտբոլիստներ իրենց լավագույն մրցաշրջաններն են անցակցրել: Ասենք, որ Ուեսլի Սնեյդերը Մոուրինյոյից առաջ և հետո այդպես երբեք չի խաղացել:» Բացի այդ Հենրիխը այդ ամենին հասավ իր աշխատասիրության շնորհիվ: Ոչ փորձագետները, ոչ երկրպագուները չէին կարող բացատրել, թե ինչու Հենրիխը չի խաղում: Մոուրինյոն կարծես փորձարկում էր նրան»,- ասել է Առուստամյանը:
17.01.2017

Նեյմարի գերթանկարժեք տրանսֆերային գինը և անդրդվելի Անտոնիո Կոնտեն. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 16-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Ո՞րն է միակ անպարտելի թիմը թոփ-5 առաջնություններում  Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 18-րդ տուրում 1-2 հաշվով պարտություն է կրել «Սևիլյայից»: Այդպիսով, վերջ է դրվել «Արքայական» ակումբի՝ 40-խաղյա անընդմեջ անպարտելի շարքին: Այժմ եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում միայն գերմանական «Հոֆենհայմն» է, որը 2016/17թթ. մրցաշրջանում դեռևս պարտություն չի կրել: Բունդեսլիգայում անցկացրած 16 հանդիպումներում Մանհեյմի թիմը տոնել է 6 հաղթանակ և գրանցել 10 ոչ-ոքի:
16.01.2017

Մխիթարյանի գոլը պլանավորված չէր, բայց պատմական էր (տեսանյութ)

Carling գարեջրային ընկերությունը, որը տրամադրում է Պրեմիեր լիգայում ամսվա լավագույն գոլի մրցանակը, տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է մրցանակի հանձնումը Հենրիխ Մխիթարյանին: Չնայած նրան, որ Զլատան Իբրահիմովիչը պնդում է, թե Մխիթարյանի գոլը պլանավորված է եղել, ու մարզումներին իրենք փորձեր են արել, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հայտարարել է, որ նման գոլերը պլանավորել հնարավոր չէ. դա ստացվում է ինքնաբերաբար: Մխիթարյանը խոստովանել է, որ նախկինում նման գոլ չի խփել, և հեշտ չէ ամեն օր այդպիսի գոլեր խփելը, սակայն իր գոլն արդեն պատմության գրկում է: Հարցին, թե լսե՞լ է արդյոք Հենրիխն իր մասին երգը, Մխիթարյանը պատասխանել է, որ լսել է և շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ խոստովանելով, որ երբեմն ինքն էլ է կատարում այդ երգը: Հարցին, թե արդյոք Մխիթարյանն այցելե՞լ է Մանչեսթերում գտնվող հայկական ռեստորան, Հենրիխը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ հաճախակի է այցելում այնտեղ:
16.01.2017

Մխիթարյանն անդրադարձել է ձախ պաշտպանի դիրքում իր խաղին

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» խաղից հետո NBC Sports-ին տված հարցազրույցում Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ձախ պաշտպանի դիրքում իր խաղին. «Մինչ այս խաղը հասցրել էի խաղալ ձախ պաշտպանի դիրքում «Միդլսբրոյի» հետ խաղում: Կապ չունի թե որ դիրքում եմ խաղալու, կարևորը՝ օգնեմ թիմին: Նման խաղերում չպետք է մտածես քո մասին, պետք է մտածես թիմի մասին: Մենք պարտվում էինք 0-1 հաշվով, ու ես կխաղայի այնտեղ, որտեղ որ մարզիչն ինձ ասեր: Բարեբախտաբար, մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը, ու մի քանի այլ պահեր ևս ունեինք: Առաջին կեսում երկու թիմերն էլ շատ զգույշ էին խաղում, ոչ մեկը չէր ուզում ռիսկի դիմել: Բայց երկրորդ կեսում մենք ստիպված էինք բացվել, տարածություն ստեղծել ու ավելի շատ հարձակվել, ինչն էլ որ մենք արեցինք: Լավ պահեր ունեինք, բայց ափսոս մենք միայն խաղավերջում գոլ խփեցինք: Կարևորը, որ մենք չհանձնվեցինք, հավատացինք մեր ուժերին և առաջ շարժվեցինք: Խաղից խաղ մենք ավելի լավ ենք գործելու»,-ասել է Մխիթարյանը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: