Հալ Սիթի

12.02.2017

Հովարդ Ուեբ. «Սանչեսը ձեռքով գոլը խփել է խաղի կանոնների սահմաններում» (տեսանյութ)

Ոչ վաղ անցյալի հայտնի մրցավար Հովարդ Ուեբը կարծիք է հայտնել, որ Ալեքսիս Սանչեսի՝ «Արսենալ» - «Հալ Սիթի» հանդիպման ժամանակ (2-0) ձեռքի օգնությամբ խփած գոլը հաշվելն արդարացի որոշում է եղել Մարկ Կլատենբուրգի գլխավորած մրցավարական անձնակազմի կողմից: «Այո, գնդակը դարպասում հայտնվեց Ալեքսիսի ձեռքին դիպչելուց հետո: Երբ մենք դիտում ենք կրկնապատկերները, աշխարհում ոչ ոք չի կարող ասել, թե Սանչեսը մտադրված էր ձեռքով խաղալ: Ըստ կանոնների՝ ձեռքով խաղ է համարվում այն, երբ ֆուտբոլիստը կանխամտածված է դիպչում գնդակին, իսկ այստեղ նմանատիպ բան չկար: Ուստի, ըստ ֆուտբոլային կանոնների, Մարկ Կլատենբուրգը ճիշտ որոշում է կայացրել՝ արձանագրելով գոլը»,- ասել է Ուեբը: Հավելենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն արդեն ընդունել է իր սխալն այդ դրվագում և ներողություն խնդրել «Հալ Սիթիի» ֆուտբոլիստներից:
12.02.2017

Ի՞նչ իրադարձություններով է առանձնացել փետրվարի 11-ը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews-ն առանձնացրել է փետրվարի 11-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով: Ռոբերտ Լևանդովսկի. «2010 թվականին հնարավորություն ունեի տեղափոխվելու «Բլեքբեռն», սակայն չվերթս հետաձգվեց Իսլանդիայում ժայթքած հրաբխի պատճառով: Ցանկանում էի մեկնել այնտեղ՝ ակումբին և մարզաբազային ծանոթանալու համար, իսկ ժամանակ անց հայտնվեց «Բորուսիա» տեղափոխվելու տարբերակը»: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան խոստովանել է, որ Ժոզե Մոուրինյոն իրեն ցանկացել է հրավիրել Մադրիդի «Ռեալ», երբ մարզում էր «Արքայական» ակումբը: Ֆիլ Նևիլ. «Եթե «Արսենալը» ցանկանում է դառնալ Անգլիայի չեմպիոն, ապա, առաջին հերթին, պետք է հրաժարվի Մեսութ Օզիլից: Նրա հետ անհնարին է պայքարել չեմպիոնության համար՝ հաշվի առնելով, թե այդ խաղացողն ինչպես է իրեն դրսևորում վճռորոշ հանդիպումների ժամանակ»: Նեյմարը, գրավելով «Ալավեսի» դարպասը, «Բարսելոնայի» կազմում խփել է իր 95-րդ գոլը: Այդպիսով, նա գերազանցել է իր հայրենակցի՝ Ռոնալդինյոյի խփած գոլերի թիվը կատալոնական ակումբում (94): Ռոնին կապտանռնագույն մարզաշապիկով հանդես է եկել 2003-2008թթ.: Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» 2-0 հաշվով պարտության է մատնել «Հալ Սիթիին»: «Զինագործների» կազմում դուբլ է ձևակերպել Ալեքսիս Սանչեսը: «Մանչեսթեր Յունայթեդը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուոտֆորդի» դարպասը: Հաջողության են հասել Խուան Մատան և Անտոնի Մարսիալը: Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 89-րդ րոպեին: Նույն հաշիվն է գրանցվել նաև տուրի կենտրոնական՝ «Լիվերպուլ» - «Տոտենհեմ» մրցավեճում: Յուրգեն Կլոպի թիմին 2017 թվականի ընթացքում առաջին հաղթանակն է պարգևել սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն՝ դառնալով դուբլի հեղինակ: Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթանակ է տոնել «Ինգոլշտադտի» նկատմամբ: Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին հաշիվը բացել է Արտուրո Վիդալը, իսկ մեկ րոպե անց աչքի է ընկել Արյեն Ռոբենը:
11.02.2017

Սանչեսի դուբլը հաղթանակ պարգևեց «Արսենալին». չիլիացին ձեռքով գոլի հեղինակ դարձավ (տեսանյութ)

Պրեմիեր լիգա, 25-րդ  տուր «Արսենալ» 2-0 «Հալ Սիթի» Գոլը՝ Ալեքսիս Սանչես 34՛, 90+3, 11մ Հեռացում՝ Կլուկաս 90+1՛ («Հալ Սիթի»)  «Էմիրեյթս» մարզադաշտ, Լոնդոն «Արսենալը» վաստակած 50 միավորով ժամանակավորապես բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Հալ Սիթին», իր ակտիվում ունենալով 20 միավոր, ընթանում է 18-րդ հորիզոնականում:  
04.02.2017

Կլոպի մղձավանջը շարունակվում է. «Լիվերպուլը» պարտվում է «Հալ Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր Փետրվարի 4, 19։00 «Հալ Սիթի» 2-0 «Լիվերպուլ» Գոլեր՝ 1-0՝ Ն՛Դիայե 44՛, 2-0՝ Նիասե 84՛
02.02.2017

WhoScored.com. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Հալ Սիթիի» հետ խաղին

Անգլիական Պրեմիեր լիգա 23-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Հալ Սիթի» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր
02.02.2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչինչ չի կարողանում առաջադրել ԱՊԼ-ի հետնապահին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Փետրվարի 2, 00։00 «Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Հալ Սիթի»
01.02.2017

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Հալ Սիթի». Մեկնարկային կազմեր

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, Մանչեսթեր Փետրվարի 2, 00։00 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի» Մեկնարկային կազմեր «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Դե Խեա - Բլինդ, Ռոխո, Ջոնս, Վալենսիա - Պոգբա, Քարիկ, Էրերա - Ռեշֆորդ, Մխիթարյան, Իբրահիմովիչ «Հալ Սիթի»՝ Յակուպովիչ - Ռոբերտսոն, Մագուիրե, Դոուսոն, Տայմոն - Հադլսթոուն, Մեյլեր - Կլուկաս, Էվանդրո, Մարկովիչ - Նիասե
01.02.2017

«ՄՅՈՒ»-ի ֆուտբոլիստները «Հալ Սիթիի» դեմ խաղից առաջ ժամանել են Lowry հյուրանոց

Անգլիայի առաջնության 23-րդ տոուրի «Հալ Սիթիի» դեմ տնային հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են «Lowry» հյուրանոց: Թիմին են միացել Պոլ Պոգբան, Ուեյն Ռունին, Զլատան Իբրահիմովիչը, Ջեսի Լինգարդը, Անտոնի Մարսիալը և այլ ֆուտբոլիստներ:
31.01.2017

«Ֆուլհեմի» դարպասապահ Մարկուս Բետինելին 30 վայրկյանում 2 11մ հարված է հետ մղել (տեսանյութ)

29.01.2017

ESPN-ի փորձագետ. «Մոուրինյոն պարզապես ծաղրածու է»

Շոտլանդիայի ազգային հավաքականի ու «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Կրեյգ Բերլին, ով այժմ փորձագետ է ESPN-ում, խոսել է Ժոզե Մոուրինյոյի՝ «Հալ Սիթիի» դեմ խաղից հետո արած մեկնաբանության մասին: Հիշեցնենք, որ պորտուգալացին հայտարարել էր, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի, և «Յունայթեդը» չի պարտվել: «Մոուրինյոն պարզապես ծաղրածու է, ուղղակի ծաղրածու: Ռոխոն քաշեց մրցակցին, ու նշանակվեց 11-մետրանոց: Ամոթ է»,- ասել է Բերլին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: