Բարսելոնա

24.01.2017

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան առաջիկա օրերին

Շաբաթվա միջնամասը նույնպես հագեցած է ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներում կկայանան գավաթային հանդիպումներ: VivaroNews-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առանձնակի ուշադրության:   «Յուվենտուս» - «Միլան» Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ, 25-ը հունվարի, մեկնարկը՝ 23:45-ին Կորուստները. «Յուվենտուս»՝ Մեհդի Բենատիա, Մարիո Լեմինա (մասնակցում են Աֆրիկայի ազգերի գավաթին), Ֆեդերիկո Մատիելո, Կլաուդիո Մարկիզիո (վնասվածքներ) «Միլան»՝ Ռիկարդո Մոնտոլիվո (վնասվածք) Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ «Յուվենտուսը» հաղթել է 2 անգամ, «Միլանը»՝ մեկ, Իտալիայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում «Յուվենտուսը» հաղթել է լրացուցիչ ժամանակում (1-0), իսկ Սուպերգավաթի խաղարկությունում «Միլանն» առավելության է հասել 11-մետրանոց հարվածաշարում (1-2)
24.01.2017

Mundo Deportivo. «Ռեալը» 8 հավելյալ միավոր է վաստակել մրցավարական սխալների հաշվին

Իսպանական Mundo Deportivo-ն ուսումնասիրել է «Ռեալի» և «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում և պարզել, որ մրցավարական սխալներից «Արքայական» ակումբը շահել է, կատալոնականը՝ տուժել: Պարբերականի հաշվարկով՝ «Ռեալը» մրցավարական սխալ որոշումների հաշվին վաստակել է հավելյալ 8 միավոր, իսկ «Բարսելոնան»՝ կորցրել 4-ը: Այսպես, ըստ աղբյուրի՝ «Սելտայի» հետ խաղում Ալվարո Մորատայի գոլը եղել է խաղից դուրս վիճակից, «Մալագայի» հետ խաղում Ռամոսը գոլերից մեկը՝ ևս: Սխալներ են եղել նաև «Էսպանյոլի» և «Դեպորտիվոյի» հետ խաղերում: Իսկ ահա «Բարսելոնայի» խաղերում մրցավարական սխալներ են տեղի ունեցել «Սելտայի», «Մալագայի» և «Վիլյառեալի» հետ խաղերում, ընդ որում՝ ակումբը մի դեպքում վաստակել է հավելյալ 1 միավոր, մյուս դեպքերում կորցրել 5-ը, արդյունքում՝ գրանցելով 4 միավորի կորուստ:
24.01.2017

Sport. Լիոնել Մեսիի համար նոր պայմանագիրը արդեն պատրաստ է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մոտ ժամանակներս կարող է նոր պայմանագիրը ստորագրել ակումբի հետ: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը առաջիկա ժամերի ընթացքում պայմանագրի նոր առաջարկ կանի արգենտինացուն: Նշվում է, որ Մեսիին կառաջարկվի 5 տարվա պայմանագիր և եթե հարձակվողը որոշի ստորագրել նոր գործարքը, ապա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ներկա պահին նոր պայմանագիրը Բարտոմեուի ձեռքերում է և նա ցանկանում է անձամբ քննարկել Մեսիի հետ այն: Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի ներկայիս  պայմանագիրը սպառվում է 2018թ. ամռանը:  
23.01.2017

Ինյեստան ստացել է Սոֆյա թագուհու մրցանակը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Մադրիդում ստացել է Սոֆյա թագուհու մրցանակը 2015 թվականին սպորտում ներդրման ու արդար խաղի համար՝ հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Այն, որ 32-ամյա ֆուտբոլիստն ստանալու է այս մրցանակը, հայտնի էր դարձել դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն Ինյեստային այսօր է հանձնվել մրցանակը: Ինյեստային մրցանակը հանձնել է Սոֆյա թագուհին Էլ Պարդո պալատում:
23.01.2017

«Ռեալը» գլխավորում է Չեմպիոնների լիգայի 25 խաղարկությունների մրցաշարային ամփոփ աղյուսակը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 25 խաղարկությունների մրցաշարային ամփոփ աղյուսակը, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: «Արքայական» ակումբը 319 միավորով է առաջատարը, երկրորդը «Բարսելոնան» է 314 միավորով, երրորդը՝ «Բավարիան»՝ 284 միավորով: Մրցաշարային ամփոփ աղյուսակի լավագույն տասնյակը. 1. «Ռեալ» (Իսպանիա) – 319 միավոր 2. «Բարսելոնա» (Իսպանիա) – 314 3. «Բավարիա» (Գերմանիա) – 284 4. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 272 5. «Արսենալ» (Անգլիա) – 207 6. «Յուվենտուս» (Իտալիա) – 200 7. «Միլան» (Իտալիա) – 197 8. «Չելսի» (Անգլիա) – 190 9. «Պորտու» (Պորտուգալիա) – 185 10. «Լիոն» (Ֆրանսիա) – 134 Ամբողջական աղյուսակը
23.01.2017

Հայտնի է դարձել, թե որքան բաց կթողնի Սերխիո Բուսկետսը (Ֆոտո)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկեստսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Էյբարի» հետ խաղի ժամանակ (4:0): Նշվում է, որ 28-ամյա կիսապաշտպանը վնասել է կոճը և նրա ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ: Այսպիսով, Բուսկետսը չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի հետ առաջին խաղի ժամանակ (փետրվարի 14):  
23.01.2017

Անգլիական ֆուտբոլային դրաման, ինքնատիպ Մոուրինյոն և Ռունիի մեգաառաջարկը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 22-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:   10. Տիերի Անրի. «Եղել եմ նույն իրավիճակում, որում այժմ Օզիլն է»  Տիերի Անրի. «Կցանկանայի մեկ թիմում խաղալ Մեսութ Օզիլի հետ. նա շատ ավելի լավ ֆուտբոլիստ է, քան մարդիկ պատկերացնում են: Նորմալ է, որ նա մինչ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելը ցանկանում է իմանալ, թե ինչ ապագա է սպասվում Արսեն Վենգերին: Ես եղել եմ նույն իրավիճակում 2007 թվականին՝ «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ, երբ Վենգերի պայմանագիրը կրկին մոտ էր ավարտին: Որպես «Արսենալի» երկրպագու՝ շատ եմ ցանկանում, որ Օզիլը մնա թիմում»:
23.01.2017

«Բարսելոնան» ոչ մի հնարավորություն չթողեց «Էյբարին» (տեսանյութ)

Լա Լիգա, 19-րդ տուր «Էյբար» 0-4 «Բարսելոնա» Գոլերը՝ Դենիս Սուարես 31՛, 0-2 Մեսի 50՛, 0-3 Լուիս Սուարես 68՛, 0-4 Նեյմար 90+1՛ «Էստադիո Մունիսիպալ դե Իպուրուա», Էյբար  «Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 41 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Էյբարը» 26 միավորով 9-10-րդ հորիզոնականներն է կիսում «Էսպանյոլի» հետ:
22.01.2017

«Էյբար» – «Բարսելոնա». Թիմերի մեկնարկային կազմերը

Լա Լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Էյբարին»: Կատալոնական թիմը ներկա պահին իր ակտիվում գրանցել է 38 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Էյբարը» 26 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը. «Էյբար». Յոել, Կապա, Դոս Սանտոս, Լեխենե, Լունա, Գարսիա, Էսկալանտե, Պեդրո Լեոն, Ադրիան, Ինուի, Էնրիկ: «Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ռոբերտո, Ումտիտի, Մատյո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Թուրան, Նեյմար, Սուարես, Մեսի: Հանդիպումը կմեկնարկի 23:45-ին:
22.01.2017

Նեյմարն այսպես է դիմադրում ձմռան ցրտին (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը թիմի մարզման ժամանակ այսպիսի պարով է տաքացրել մկաններն ու դիմադրել եղանակային պայմաններին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: