Արթուր Սարկիսով

20.03.2017

Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին և այլ ֆուտբոլիստներ հավաքականին կմիանան վաղը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը, մարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականն սկսել է  նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը: Այսօր կայացած վերականգնողական թեթև մարզմանը մասնակցել են 16 ֆուտբոլիստ: Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը, հավաքականին կմիանան այսօր երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին՝ մարտի 21-ին, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին: http://www.vivaronews.am/arthur-petrosyaneh-hraparakec-azgayin-havakhakani-verjnakan-haytacucakeh
20.03.2017

«Փյունիկի» վստահ հաղթանակը և Մխիթարյանի բացակայությունը. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք մարտի 19-ի իրադարձությունների քրոնիկոնը: Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրը: Վերջին խաղում «Բանանցը» հյուրընկալել է «Փյունիկին» և պարտվել 0-3 հաշվով: Հաջողության են հասել Կարեն Հայրապետյանը, Վարդան Պողոսյանը (11մ) և փոխարինման դուրս եկած Արմեն Նահապետյանը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել «Միդլսբրոյի» նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին: Մանկունյական թիմն ընթանում է 5-րդ հորիզոնականում: Պորտուգալիայի առաջնության 26-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Արոկային»: Գևորգ Ղազարյանը խաղադաշտ է դուրս եկել 86-րդ րոպեին: «Մարիտիմուն» 6-րդ հորիզոնականում է: Հունաստանի Սուպերլիգայի 25-րդ տուրում «Քսանտին» հյուրընկալել է «Լևադիակոսին» և փոխանակել 2-ական գնդակ: Մարկոս Պիզելին փոխարինման է դուրս եկել 60-րդ րոպեին: «Քսանտին» 6-րդ տեղում է: Բելառուսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Տորպեդո-Բելազը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է «Սլուցկին» և, երկու խաղերի արդյունքում զիջելով 1-2 հաշվով, դուրս մնացել հետագա պայքարից: Կամո Հովհաննիսյանը խաղադաշտ է դուրս եկել 59-րդ րոպեին, իսկ Անդրեյ Խաչատուրյանը մասնակցել է ամբողջ խաղին: Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Զարյան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Վոլինին»: Գեղամ Կադիմյանը խաղադաշտ է մտել 76-րդ րոպեին: «Զարյան» եզրափակում է լավագույն եռյակը: Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի (2-րդ դիվիզիոն) 27-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտություն է կրել «Շիննիկից»: Ռուսլան Կորյանն անցկացրել է ամբողջական հանդիպում: «ԲՄԱ-Խաբարովսկը» գտնվում է 3-րդ տեղում:
12.03.2017

Համբարձումյանի գոլային փոխանցումները և Անդոնյանի կարմիր քարտը. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք մարտի 12-ի իրադարձությունների քրոնիկոնը: Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը: Կենտրոնական խաղում չեմպիոն «Ալաշկերտը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել առաջատար «Շիրակի» նկատմամբ՝ նրանից միավորների տարբերությունը հասցնելով մեկի: Դեռ առաջին խաղակեսում աչքի են ընկել Արտակ Եդիգարյանը, Արտակ Դաշյանը և Ուրոշ Նենադովիչը: Ընթացքի մեջ է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի «Զարյա» - «Շախտյոր» հանդիպումը: Գեղամ Կադիմյանը հայտավորված է իր թիմի պահեստայինների նստարանին: Հունաստանի Սուպերլիգայի 24-րդ տուրում «Վերիյան» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Պլատանիասին»: Գաել Անդոնյանը խաղադաշտից հեռացվել է 23-րդ րոպեին: «Վերիյան» 16-րդ հորիզոնականում է ընթանում: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 1-0 հաղթել է «Անժիին»: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն ընթանում է 11-րդ հորիզոնականում: Հունաստանի Սուպերլիգայի 24-րդ տուրում «Քսանտին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Կերկիրային»: Մարկոս Պիզելին խաղադաշտ է դուրս եկել 74-րդ րոպեին: «Քսանտին» 5-րդ տեղում է: Կիպրոսի առաջնության վտանգավոր գոտում գտնվող թիմերի պայքարի 1-ին տուրում «Կարմիոտիսան» սեփական հարկի տակ 5-3 հաշվով հաղթել է «Էտնիկոսին»: Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ խաղին՝ ստանալով դեղին քարտ, իսկ Դավիթ Մանոյանը վնասվածքի պատճառով չի ընդգրկվել հայտացուցակում: Մակեդոնիայի առաջնության 22-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Բրեգալնիցայի» դարպասը: Հովհաննես Համբարձումյանը 88-րդ և 90-րդ րոպեներին դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Տիգրան Բարսեղյանը խաղացել է մեկ խաղակես՝ ստանալով դեղին քարտ: «Վարդարն» 1-ին հորիզոնականում է: Ռուսաստանի ազգային լիգայի 26-րդ տուրում «Ֆակելը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել «Խիմկիի» հետ հանդիպումը: Արթուր Առուստամյանը խաղադաշտ է դուրս եկել 82-րդ րոպեին: «Ֆակելը» 5-րդ հորիզոնականում է: Ղազախստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Աստանան» հյուրընկալվելիս մեկական գնդակ է փոխանակել «Իրտիշի» հետ: Գևորգ Նաջարյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Աստանան» 11-րդ հորիզոնականում է:
10.03.2017

«Փյունիկի» «չոր» հաղթանակը և նոր ակումբներ ՀՀ առաջնությունում. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք մարտի 10-ի իրադարձությունների քրոնիկոնը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Տուլայի «Արսենալին»: Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին: «Ուրալը» 12-րդ հորիզոնականում է: Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը: «Փյունիկը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտության է մատնել «Արարատին»: Աչքի են ընկել Գևորգ Հարությունյանը, Ռազմիկ Հակոբյանը և Արթուր Նադիրյանը: Բուլղարիայի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում Պլովդիվի «Լոկոմոտիվը» մրցակցի հարկի տակ մեկական գնդակ է փոխանակել «Դունավի» հետ: Էդուարդ Երանոսյանը «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչն է: Թիմն ընթանում է 4-րդ հորիզոնականում: Նորվեգական «Օսանեն» սեփական հարկի տակ ընկերական խաղում 1-1 հաշվով է ավարտել «Արենդալի» հետ հանդիպումը: Դավիթ Մկրտչյանը փոխարինվել է 74-րդ րոպեին: Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է երրորդ տեղը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցմանը նա հավաքել է ձայների 23 տոկոսը: Փոխարենը, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում: ՀՖՖ-ն արտոնագրել է հանձնել «Էրեբունի» և «Լոռի» ակումբներին՝ նրանց իրավունք ընձեռելով մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի 2017/2018 թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2017 թվականի օգոստոսին: Արթուր Սարկիսով. ««Ենիսեյն» իմ ծառայություններով հետաքրքրված էր դեռ մրցաշրջանի մեկնարկին, բայց ես այն ժամանակ արդեն պայմանավորվել էի «Մորդովիայի» հետ, տվել էի բանավոր համաձայնություն ու չէի կարող մարդկանց հուսախաբ անել: «Ենիսեյի» ղեկավարները ձմռանը գործակալներիս հերթական առաջարկը կատարեցին, և այս անգամ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»:
08.03.2017

Մոուրինյոյի անորոշությունը և Արսեն Պապիկյանի հիշողությունները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք մարտի 8-ի իրադարձությունների քրոնիկոնը: «Արմավիրի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյան. «Հայաստանում անցկացրած հավաքից հիանալի հիշողություններ են մնացել: Երևանի ֆուտբոլի ակադեմիան եվրոպական չափանիշներով կառույց էր: Խաղացինք «Արարատի», «Բանանցի» և «Բանանց-2»-ի հետ, որոնք Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մակարդակի թիմեր էին»: «Ռոստովի» մարզիչ Իվան Դանիելյանց. «Հաճելի է, որ հայրենակիցս՝ Հենրիխ Մխիթարյանը, խաղում է «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակի թիմում: Վաղը մարզադաշտում մեծ թվով հայեր կլինեն, ովքեր կաջակցեն Հենրիխին: Բայց մենք նրանց հետ պայմանավորվել ենք, որ նրանք պետք է հայերեն բացականչեն՝ «Հենրի՛խ, մի՛ խփիր»: «ՍԿԱ-Էներգիան» Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 25-րդ տուրում հյուրընկալվել է «Ֆակելին» և գրանցել գոլազուրկ ոչ-ոքի: «ՍԿԱ-Էներգիայից» Ռուսլան Կորյանը խաղադաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին, իսկ «Ֆակելից» Արթուր Առուստամյանը մնացել է պահեստայինների նստարանին: Ժոզե Մոուրինյո. «Դժվարանում եմ հավատալ, որ վաղը խաղալու ենք նման վատ խոտածածկով մարզադաշտում, եթե դա կարելի է խոտածածկ համարել: Չգիտեմ՝ ովքեր մեր թիմի կազմում դուրս կգան խաղադաշտ: Նաև չեմ կարող ասել՝ կխաղա՞ Մխիթարյանը, թե՞ ոչ»: Ղազախստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Աստանան» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտություն է կրել «Օրդաբասիից»: Գևորգ Նաջարյանը խաղադաշտ է դուրս եկել 82-րդ րոպեին: «Աստանան» 11-րդ հորիզոնականում է:
07.03.2017

Հավաքականի հայտացուցակը և Մխիթարյանի թռիչքը դեպի Ռոստով. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք մարտի 7-ի իրադարձությունների քրոնիկոնը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն 18 լեգեոներների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու Ղազախստանի ընտրանու հետ ընտրական հանդիպմանը: Հավաքականի հայտացուցակ են վերադարձել Էդգար Մանուչարյանը և Տիգրան Բարսեղյանը: http://www.vivaronews.am/henrix-mxitharyann-u-evs-17-futbolistner-hravirvel-en-hayastani-havakhakan Հենրիխ Մխիթարյանն ընգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Ռոստովի» հետ առաջիկա հանդիպման հայտացուցակում և թիմի հետ մեկնել Ռուսաստան: Հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց էր թողել մանկունյանցիների նախորդ երկու հանդիպումները: Ռուսական «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնով. «Մեր թիմ են տեղափոխվել երեք ֆուտբոլիստներ, ովքեր Ռուսաստանի առաջին դիվիզիոնում խաղալու հարուստ փորձ ունեն՝ Արթուր Սարկիսովը, Պետր Տենը և Սերգեյ Սամոդինը: Նրանք բոլորն էլ մեծապես կօգնեն մեզ առաջիկայում»: Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարում «ԲԿՄԱ»-ի Մ-19 թիմը 0-2 հաշվով պարտվել է «Բենֆիկայի» հասակակիցներին: Արտյոմ Ավանեսյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին՝ ստանալով դեղին քարտ: «ԲԿՄԱ»-ն դուրս է մնացել մրցաշարից:  
20.02.2017

«Ենիսեյը» զիջել է «Չերտանովոյին». Սարկիսովը մասնակցել է խաղին, Մալոյանը գոլ է խփել 11-մետրանոցից (տեսանյութ)

Միջմրցաշրջանային ФНЛ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հետխաղյա 11-մետրանոցներով զիջել է Մոսկվայի «Չերտանովոյին»: Թիմերի միջև հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հետխաղյա 11-մետրանոցներով 5-3 հաշվով հաղթել է «Չերտանովոն»: «Ենիսեյի» կազմում խաղի մեկնարկից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը, որին 87-րդ րոպեին փոխարինել է Արթուր Մալոյանը: Հետխաղյա 11-մետրանոցներից մեկն արդյունավետ իրացրել է Արթուր Մալոյանը:
18.02.2017

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 17-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 17-ի իրադարձությունների քրոնիկոնը: Արգենտինական «Տեմպերլեյն» ընկերական խաղում 2-4 հաշվով պարտություն է կրել «Ինդեպենդիենտեից»: Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլի հեղինակ: Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության В խմբի երրորդ տուրում «Ենիսեյը» 3-1 հաշվով հաղթել է «Զենիթ-2»-ին: Արթուր Սարկիսովը 16-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 33-րդ րոպեին դարձել է արդյունավետ փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել Կոզլովին: Սարկիսովը փոխարինվել է 77-րդ րոպեին, իսկ Արթուր Մալոյանը միաժամանակ դուրս է եկել խաղադաշտ: Իրանի առաջնության 22-րդ տուրում «Փադիդեն» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Սանատ-Նաֆտի» դարպասը: Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին: ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի Մ-16 հավաքականը նվազագույն հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի ընտրանուն: Միակ գոլը հեղինակել է Գրենիկ Պետրոսյանը: 23-ամյա հարձակվող Դավիթ Ղանդիլյանը, ով մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է լիբանանական «Հոմենթմենում», վերադարձել է «Արարատ»: «Բոկա Խունիորսի» սան, բելառուսական «Բելշինայի» նախկին ֆուտբոլիստ Ֆակունդո Զամարյանը կարիերան կշարունակի Վենեսուելայի երկրորդ լիգայի «Մարգարիտու» թիմում: Հորդանանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Ալ-Ջազիրան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով առավելության է հասել «Շաբաբ Ալ-Օրդոնի» նկատմամբ: Մարդիկ Մարդիկյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին՝ դառնալով գոլի հեղինակ: «Ալ-Ջազիրան» առաջին հորիզոնականում է:
17.02.2017

Արթուր Սարկիսովը հերթական գոլն է խփել (տեսանյութ)

Կրասնոյարսկի «Ենիսեյը» միջմրցաշրջանային ФНЛ գավաթի շրջանակում հանդիպում է անցկացրել «Զենիթի» երկրորդ թիմի դեմ: «Ենիսեյն» առավելության է հասել 3-1 հաշվով ու նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր: «Ենիսեյի» առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը, որը եղել է մեկնարկային կազմում: 77-րդ րոպեին Սարկիսովին փոխարինել է Արթուր Մալոյանը:
16.02.2017

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 15-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 15-ի իրադարձությունների քրոնիկոնը: Ամերիկյան «Չիկագո Ֆայրն» ընկերական խաղում 4-1 հաշվով պարտության է մատնել «Մոնրեալ Իմպակտին»: Դավիթ Արշակյանը խաղադաշտ է դուրս եկել 72-րդ րոպեին: Հայաստանի Մ-16 հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարում՝ նվազագույն հաշվով պարտվելով տանտերերին՝ Մալթայի ընտրանուն: Մեր հավաքականի հաջորդ մրցակիցը փետրվարի 17-ին լինելու է Ջիբրալթարի հավաքականը: «Շիրակը» երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Թուրքիայում: Գյումրեցիները 0-1 հաշվով պարտություն են կրել ուկրաինական «Ալեքսանդրիայից»: «Բանանցը» նույնպես ուսումնամարզական հավաք է անցկացնում այդ երկրում: Արթուր Ոսկանյանի սաները 1-2 հաշվով զիջել են թուրքմենական «Ալտին Ասիրին»: Երևանյան թիմից աչքի է ընկել Գրիգոր Աղեկյանը: «Գանձասար-Կապանը» Կիպրոսում անցկացնելու է ստուգողական 3 հանդիպում: Աշոտ Բարսեղյանի սաները փետրվարի 16-ին, 18-ին և 21-ին կմրցեն համապատասխանաբար լատվիական «Վենտսպիլսի», լիտվական «Ատլանտասի» և լեհական «Վիգրի Սուվալկիի» հետ: «Ենիսեյն» ընկերական խաղում 7 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուրալի» փոխարինող կազմի դարպասը: Արթուր Մալոյանը խաղացել է 61 րոպե՝ դառնալով գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ Արթուր Սարկիսովը խաղադաշտ է դուրս եկել 69-րդ րոպեին՝ կատարելով գոլային փոխանցում: Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությունում «Կրասնոդար-2»-ը 3-8 հաշվով պարտվել է «Ֆակելին»: Վերջինիս կազմում Արթուր Առուստամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ մասնակցելով երկրորդ խաղակեսին, իսկ «Կրասնոդար-2»-ից 90 րոպե են հանդես եկել Լևոն Բայրամյանը և Հարություն Գրիգորյանը: Արայիկ Հովսեփյանը մնացել է պահեստայինների նստարանին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: