Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական գոտին

Հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, Համբուրգում հուլիսի 31-ին կայացած մենամարտում պաշտպանել է WBA չեմպիոնական գոտին գերթեթև քաշային կարգում:

28-ամյա Կենտիկյանը չեմպիոնական գոտու համար մենամարտն անցկացրել է խորվաթ Նեվենա Միկուլիչի դեմ և հաղթել միավորներով: Սա 36-րդ հաղթանակն էր Կենտիկյանի համար՝ անցկացրած 39 մենամարտերում:

«Չափազանց բարդ մենամարտ էր: Մրցակիցս մշտապես միտված էր նոկաուտ անելու, և ես պետք է շատ ուշադիր լինեի: Նա շատ ուժեղ էր, բայց ինձ հաջողվեց հասնել նպատակիս: Պայքարելու եմ նոր գոտու համար»,-ասել է Կենտիկյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ