Լող

15.02.2017

Ուսեյն Բոլտը հաղթել է «Laureus»-ի լավագույն մարզիկ մրցանակը

Կարճ վազքուղիների վարպետ ջամակայցի թեթևատլետ Ուսեյն Բոլտը 4-րդ անգամ արժանցել է «Laureus»-ի տարվա լավագույն մարզիկ մրցանակին՝ այդ ցուցանիշով հավասարվելով Ռոջեր Ֆեդերերին և Սերենա Ուիյամսին: Բոլտին հաջողվել է  դառնալ Օլիմիպիական խաղերի կարճ վաղքուղիներում միակ մարզիկը, ով 3 Օլիմիպիադա անընդմեջ ոսկե մեդալ է նվաճել: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուսեյն Բոլտը զրկվել է 2008 թվականի՝ Պեկինի օլիմպիական խաղերի 4×100մ վազքի ոսկե մեդալից, քանի որ թիմակից Նեստա Կարտերի հանձնած արյան նմուշում հայտնաբերվել է մեթիլգեկսանամին արգելված խթանիչը: Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը» ստացավ «Սպորտի ոգի» մրցանակը: Իսկ ամերկուհի մարմնամարզիկ Սիմոնե Բայլսը ճանաչվել է նախորդ տարվա լավագույն մարզուհի: Օլիմիպիական խաղերի պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր՝ նվաճած մեդալների քանակով (23) Մայքլ Ֆելպսը ստացել է  2016 թվականին սպորտային աշխարհում «Լավագույն վերադարձ» մրցանակը:
11.01.2017

Laureus մրցանակի հավակնորդները

Հայտնի են դարձել Laureus World Sports Awards-ի հավակնորդների անունները: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 14-ին Մոնտե Կառլոյում: Տարվա լավագույն մարզիկ Ուսեյն Բոլտ(թեթև աթլետիկա) Ստեֆեն Կարի(բասկետբոլ) Մոհամեդ Ֆարա(թեթև աթլետիկա) Լեբրոն Ջեյմս(բասկետբոլ) Էնդի Մարեյ(թենիս) Կրիշտիանու Ռոնալդու(ֆուտբոլ) Տարվա լավագույն մարզուհի Սիմոնե Բայլզ(մարմնամարզություն) Էլիսոն Ֆելիքս(թեթև աթլետիկա) Անժելիկ Կերբեր(թենիս) Քեթլին Լեդեկի(լող) Էլեյն Թոմփսոն(թեթև աթլետիկա) Լորա Տրոտ(հեծանվասպորտ) Տարվա վերադարձ Ռուտ Բեյտիա(թեթև աթլետիկա) Մայքլ Ֆելպս(լող) Խուան Մարտին դել Պոտրո(թենիս) Ֆաբիեն Սենտ-Լուիս(եռամարտ) Նիկ Սկելտոն(ձիասպորտ) Ակսել Սվինդալ(դահուկային սպորտ) Տարվա հայտնություն Ալմազ Այանա(թեթև աթլետիկա) Ֆիջիի հավաքական(ռեգբի) Իսլանդիայի հավաքական(ֆուտբոլ) «Լեսթեր»(ֆուտբոլ) Նիկո Ռոսբերգ(Ֆորմուլա 1) Ուեյդ վան Նիկերկ(թեթև աթլետիկա) Տարվա թիմ Բրազիլիայի հավաքական(ֆուտբոլ) «Քլիվլենդ»(բասկետբոլ) «Քաբս»(բեյսբոլ) «Մերսեդես»(Ֆորմուլա 1) Պորտուգալիայի հավաքական(ֆուտբոլ) «Ռեալ Մադրիդ»(ֆուտբոլ)
04.01.2017

Ռեկորդներ, որոնք գերազանցվեցին 2016թ.

Մարզումներ, ցավ, փորձություններ, հիասթափություն, տքնաջան աշխատանք, կամքի ուժ, հաջողություն, կրկին մարզումներ ու ամեն ինչ նորից. ահա այս խոսքերն են բնորոշում յուրաքանչյուր մարզիկի հաղթանակ տանող ճանապարհը: Նրանց բոլորին միավորում է մրցահարթակի ամենաբարձր սանդղակին կանգնելու ձգտումը և թունելի վերջում երևացող ոսկու փայլը նվաճելու ցանկությունը: Այս տարին սպորտային իրադարձությունների ու նոր ռեկորդների իսկական տեղատարափ էր. տեղի ունեցան 31-րդ Օլիմիպիական խաղերը, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը և Ամերիկայի հոբելյանական գավաթի խաղարկությունը: Իսկ ռեկորդակիները իրենց անունը հավերժ տպեցին պատմության մեջ: Vivaronews.am-ը առանձնացրել է անցնող տարում գերացանցված ամենաուշագրավ ռեկորդները: Օլիմիպիական խաղերի արքա - Մայքլ Ֆելպս Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆրեդ Ֆելպսի համար Օլիմիպիական ռեկորդը գերազանցելը նման է մեկ բաժակ սառը ջուր խմելուն, իսկ աշխարհի ռեկորդ արձանագրելը նման է մոտակա խանութից հաց գնելու: Երբ 2012 թվականին 27 տարեկան հասակում Ֆելպսը հայտարարեց, որ ավարտում է կարերիան, ոչ ոք անգամ չէր մտածի, որ 4 տարի անց Ֆելպսը կնվաճի 5 ոսկե մեդալ և կդառնա Օլիմիպիական խաղերի պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր՝ նվաճած մեդալների քանակով (23): «Բալթիմորյան փամփուշտը» (այդպես են անվանում Ֆելպսին իր հայրենիքում) դարձավ առաջին մարզիկը Օլիմպիական խաղերի պատմության մեջ, որը 30 տարեկանից մեծ հասակում անհատական մրցաձևում արժանացավ ոսկե մեդալի: Այս նվաճումներից հետո Մայքլը հայտարարեց կարերիան ավարտելու մասին. դուք նույնպես մտածեցի՞ք, որ սա վերջը չէ:
01.01.2017

2016-ի 16 ակնթարթերը

2016 թվականը սպորտային առումով հագեցած տարի էր: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք հավերժ կհիշվեն ու կգրվեն պատմության էջերում: VMag ամսագրի տարեվերջյան համարում մենք առանձնացրել ենք այդ իրադարձություններից 16 ամենահիշարժանները:  1. Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական չեմպիոն Գյումրեցի ըմբիշը 20 տարվա ընդմիջումից հետո Օլիմպիական ոսկին բերեց Հայաստան, իսկ նրա պատվին Հայաստանի դրոշը ծածանվեց Ռիոյի երկնակամարում: Հունահռոմեական ոճում ըմբիշը հիանալի ելույթ ունեցավ 98 կգ քաշային կարգում: Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ Արմեն Նազարյանից հետո, որը նույն հունահռոմեական ոճի ըմբշամարտից ոսկե մեդալ էր նվաճել 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում: 2. Մայքլ Ֆելփսը՝ Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն Սպորտի պատմությունը դեռ երկար է սպասելու երկրորդ Մայքլ Ֆելփսին: Ամերիկացի լողորդը գերազանցեց բոլոր հնարավոր ու անհավանական թվացող ռեկորդները, իսկ Ռիոյում կարողացավ իր օլիմպիական ոսկիների քանակը հասցնել 23-ի: Ընդհանուր առմամբ նա նվաճել է 28 օլիմպիական մեդալ: Համեմատության համար նշենք, որ պատմության մեջ երկրորդ ամենաշատ ոսկիներ նվաճած մարզիկը եղել է Լարիսա Լատինինան՝ ԽՍՀՄ-ից, ով 9 ոսկե մեդալի է արժանացել մարմնամարզությունում: 3. Հուսեյն Բոլտը կրկին ամենաարագն է Ճամայկացի արագավազորդ Հուսեյն Բոլտը կրկին ապացուցեց, որ ամենաարագն է աշխարհում: Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնը ժամանել էր Ռիո իր՝ ամենաարագ լինելը վերահաստատելու: Եվ նրան հաջողվեց երեք ոսկի նվաճել Բրազիլիայում՝ հաղթող ճանաչվելով 100 մ, 200 մ ու 4x100 մ մրցատարածություններում: 4. Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն Պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիայի ազգային հավաքականը կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կրիշտիանու Ռոնալդուն ու թիմակիցները անպարտելի մնացին մրցաշարի ողջ ընթացքում, իսկ եզրափակիչ խաղում Էդերի միակ գոլի շնորհիվ Ֆերնանդու Սանտուշի թիմը հաղթեց մրցաշարը հյուրընկալող Ֆրանսիայի ընտրանուն:
22.12.2016

Քանի՞ մեդալ են նվաճել հայ մարզիկները 2016թ.

ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարությունը ամփոփել է անցնող տարին: Այսպես, 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: 2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:
30.11.2016

Հայաստանը լողի Աշխարհի առաջնությունում կներկայացնի 3 մարզիկ

Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը Vivaronews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Կանադայի Վինձոր քաղաքում կայանալիք լողի Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու է 3 լողորդ: Անի Պողոսյանը հանդես կգա ազատ ոճի 50մ ու 100մ մրցատարածություններում, Վահան Մխիթարյանը՝ 50մ և 100մ ազատ ոճում ու 50 մ բաթերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը՝  50մ և 100մ ազատ ոճում: Հայաստանի լողի հավաքականի անդամ և բազմակի չեմպիոն Մոնիկա Վասիլյանը չի կարողանա մասնակցել մրցաշարին, քանի որ նոր է վերսկսել մարզումները Ռիոյի Օլիմիպիական խաղերում վնասվածք ստանալուց հետո: «Մոնիկա Վասիլյանը Ռիոյում արմունկային հոդի վնասվածք էր ստացել: Շուրջ 3 ամիս չմարզվեց խաղերից վերադառնալուց հետո, նոր է սկսել լողալ և չէր կարող մասնակցել Աշխարհի առաջնությանը: Մեր մասնակիցներից էլ ակնկալում ենք լավ արդյունք»,-հավելեց Միսակ Գաբրիելյանը: Նշենք, որ լողի Աշխարհի առաջնությունը կայանալու է դեկտեմբերի 6-11-ը: Մեր լողորդները ելույթ կունենան 9-11 ընկած ժամանակահատվածում:
12.09.2016

Ռիո 2016. Մարգարիտա Հովակիմյանն ավարտեց ելույթը Պարալիմպիկ խաղերում

Ռիոյում շարունակվում է Պարալիմպիկ խաղերը: 100մ բրաս և 50մ ազատ լողաոճերում ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Հովակիմյանը: 50մ ազատ լողաոճում Հովակիմյանն ընդգրկված էր 2-րդ ենթախմբում: Հովակիմյանը հավաքեց 46,82 միավոր ու զբաղեցրեց վերջին՝ 7-րդ հորիզոնականն այս ենթախմբում՝ չկարողանալով որակավորվել եզրափակիչ փուլ: 100մ բրաս լողաձևում ևս Մարգարիտա Հովակիմյանն ընդգրկված էր 2-րդ ենթախմբում: Նա հավաքեց 2:22.57 միավոր ու զբաղեցրեց վերջին՝ 7-րդ հորիզոնականն այս ենթախմբում: Այսպիսով՝ Ռիոյի Պարալիմպիկ խաղերում իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի ներկայացուցիչները: http://www.vivaronews.am/rioyi-paralimpik-xagher-greta-vardanyann-zbaghecrec-5-rd-horizonakaneh http://www.vivaronews.am/articles/rioyi-paralimpik-xagher-vovkher-en-nerkayacnum-hayastaneh
11.09.2016

Ռիոյի պարալիմպիկ խաղեր. Գրետա Վարդանյանն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը

Ռիոյում ընթանում է 15-րդ պարալիմպիկ խաղերը: Ծանրամարտի(փաուերլիֆթինգ, հրում պառկած դիրքից) կանանց 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրետա Վարդանյանը բարձրացրել է 96 կգ(առաջին մոտեցում՝ 90 կգ, երկրորդ մոտեցում՝ 95 կգ, երրորդ մոտեցում՝ 96 կգ)՝ Խաղերում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականն ու սահմանելով անձնական ռեկորդ: Մեքսիկան ներկայացնող Ամալյա Պերեսը բարձրացրել է 130 կգ՝ սահմանելով աշխարհի ու պարալիմպիկ խաղերի ռեկորդ: Նշենք, որ լողի կանանց 50 մ ազատ ոճի մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Մարգարիտա Հովակիմյանը, սակայն նա չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: http://www.vivaronews.am/articles/rioyi-paralimpik-xagher-vovkher-en-nerkayacnum-hayastaneh
01.09.2016

Ռիոյի Պարալիմպիկ խաղեր. Ովքեր են ներկայացնում Հայաստանը

Դիմավորեցինք մեր օլիմպիականներին՝ արժանավայել կերպով: Ռիո 2016-ը արդեն անցավ պատմության գիրկը, մնացել են միայն հիշողություններն ու զգացողությունները, ձեռքբերումներն ու ափսոսանքը: Սակայն ամեն ինչ չէ, որ ավարտված է Ռիո դե Ժանեյրոյում: Համենայնդեպս, մենք դեռ չենք ավարտել մեր մասնակցությունը: Դեռ 2 մարզուհի սպասում են իրենց ելույթներին: Առջևում է Պարալիմպիկ խաղերը: VivaroNews.am-ը զրուցել ու հիմա էլ ներկայացնում է նրանց՝ սպորտում ու դրանից դուրս: Մարգարիտա Հովակիմյան (լող / 100մ բրաս, 50մ կրոլ) Մարգարիտան երիտասարդ օլիմպիականներից մեկն է, ծնվել է 1995թ. ապրիլի 15-ին Երևանում: Նա հանդես է գալիս 100մ բրաս և 50մ կրոլ լողաձևերում: Լողով զբաղվում է  8 տարեկանից: Առաջին հաջողություններից հետո որոշել է էլ ավելի լուրջ վերաբերվել սպորտին և արդեն 6 տարի է, ինչ պրոֆեսիոնալ դաշտում մրցում ու նվաճում է մեդալներ, նոր արդյունքներ գրանցում իր հաշվին: Նրան մարզում է Այծեմիկ Մինասյանը: Առաջին միջազգային հաջողությունը իրեն սպասեցնել չտվեց. Առաջին մրցաշարում՝  2010թ. Տյումենում անցկացվող Աշխարհի առաջնությանը Մարգարիտան նվաճեց 2 արծաթե մեդալ: Հաջորդ տարում՝ 2011թ.-ին Ռուսաստանում՝ Դերժինսկի մրցաշարում, մեդալների թիվը հասցրեց 6-ի: 3 արծաթ, 2 բրոնզ և 1 ոսկի: Պարալիմպիկ խաղերի մասնակցության փորձ նա արդեն ունի, առաջինը Լոնդոնի խաղերն էին, որի վարկանիշային մրցաշարի ժամանակ Միացյալ Նահանգներում 3-րդ տեղով վաստակել է ուղեգիրը: Ի դեպ, Մարգարիտան այստեղ է գրանցել իր անձնական ռեկորդը: Ավելի ուշ, 2014թ.-ին Աշխարհի առաջնությունում  100մ բրասում ու 400 մ կրոլում գրավել է 10-րդ տեղը, իսկ 50 մ կրոլում 7-րդն է եղել: Հիմա արդեն նախապատրաստվել, ուժերը կենտրոնացրել է Ռիոյի համար, որին մասնակցում է սպիտակ քարտով: Նրա ելույթը սեպտեմբերի 11-ին է: «Շատ ոգևորված եմ ու հպարտ, քանի որ արդեն 2-րդ անգամ ներկայացնում եմ Հայաստանը Պարալիմպիկ խաղերում: Ես ամեն ինչ անում եմ, գլուխ չեմ պահում, դա իմ սկզբունքներից  մեկն է: Գնում եմ փորձ ձեռք բերելու,  թիմային աշխատանքի շնորհիվ ես հասնում մեդալի, մրցումների մասնակցելը  շատ կարևոր է մարզիկի աճի ու առաջ շարժվելու համար,  իսկ արդյունքների մասին գուշակություն չեմ ուզում անել,  Ռիոյում կերևա ամեն ինչ, - նշեց Մարգարիտան, - Ինձ ուժ է տալիս իմ ընտանիքի աջակցությունը ու ելույթից առաջ աղոթում եմ, խաչակնքում» Չնայած ավելի շատ ու կանոնավոր մարզվելու դժվարություններին ու պայմանների թերություններին, Մարգարիտան լավատեսորեն է տրամադրված, այս հարցում նրան շատ է օգնում իր ընտանիքը: Նա ունի իրենից մեծ եղբայր և 8 տարեկան փոքրիկ քույր: Նրա եղբայրը նույնպես զբաղվել է լողով, բայց չի շարունակել պրոֆեսիոնալ մակարդակով: Իսկ փոքրիկ քույրը, գուցե, նույնպես դառնա Մարգարիտայի նման պրոֆեսիոնալ լողորդուհի, համենայնդեպս հիմա գեղարվեստական մարմնամարզությամբ է զբաղվում, շուտով կսկսի նաև լողի պարապմունքները: Մարգարիտան, մարզումներից բացի ունի այլ նախասիրություններ: Շատ է սիրում լուսանկարվել, ինչպես նաև ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացնել: Գրետա Վարդանյան (ծանրամարտ / 55կգ) Գրետա Վարդանյանը ծնվել 1986թ. փետրվարի 20-ին, ապրում ու արդեն 8 տարի մարզվում է Գյումրիում: Նրա անձնական մարզիչը Արտակ Ներսիսյանն է: Գրետան ծանրամարտով սկսել է զբաղվել Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի խորհրդով ու նախաձեռնությամբ, ինչպես Գրետան է սիրում ասել, ծանրամարտը գյումրեցիներին վայել մարզաձև է: Նրա փորձը մեծ է, 2 անգամ հասցրել է մասնակցել Պարալիմպիկ խաղերին: 2008թ.-ին Պեկինում և 2012-ին էլ Լոնդոնում, որտեղ գրավել է 7-րդ հորիզոնականը: Ավելի վաղ, 2007թ.-ին Հունաստանում՝ Կավալայի միջազգային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել: Գրետան, 2010թ. ԱՄԷ-ի Դուբայում անցկացվող Աշխարհի առաջնությանը,  կրկին արծաթ է նվաճել, հաջորդ տարում նույն մրցաշարում բրոնզ է ստացել: Անցյալ տարի Հունգարիայի Էգեր քաղաքում միաժամանակ ընթացող Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում գրավել է 5-րդ տեղը 82կգ ցուցանիշով նաև սահմանել է իր անձնական ռեկորդը: Գրետան մեդալի հույսեր ունի, ճանաչում է գրեթե բոլոր մրցակիցներին, միասին մրցաշարերի արդյունքում կարողանում է գնահատել իր հնարավորությունները: «Հույսերս շատ մեծ են, զգում եմ, որ հաղթանակին մոտ եմ, մրցակիցներին գրեթե բոլորին ճանաչում եմ, միասին մրցումներ շատ ենք ունեցել-  Գրետան այսպես գնահատեց իր շանսերը Ռիոյում, - ամենակարևորը ամեն մոտեցման ժամանակ հավատն է, իսկ հետո փոքրիկիս մասին եմ մտածում, իր համար եմ այսքան տանջվում, նաև ազգիս ուրախացնելու համար»: Ազգին ուրախացնելու, Հայաստանի պատիվը բարձր պահելու ու ամենակարևորը՝ 7-ամյա փոքրիկ Օֆելյայի համար անվերջ կամքի ուժ ու մեծ աշխատասիրություն դրսևորել: Ի դեպ, Գրետան մարզումներին զուգահեռ նաև աշխատում է ԱԻՆ-ի Գյումրու բաժնում: Նունե Գրիգորյան
18.08.2016

Արի՛ տուն. 15 հայ մարզիկներ, ովքեր հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո – Մաս 2

«Վիվառո նյուզը» գտել և ձեզ է ներկայացնում այն մարզիկներին, որոնք ունեն հայկական ծագում ու ներկայանում են այլ երկրների կազմում:  Նրանք ներկայանում են տարբեր մարզաձևերում, ունեն անցած սպորտային հարուստ ուղի, նվաճումներ, հիմա էլ եկել են Ռիո գագաթնակետին հասնելու: Արայիկ Մարության (բռնցքամարտ (69կգ)/ Գերմանիա) Գերմանիայի թիմի կազմում հանդես եկող սիրողական բռնցքամարտիկ Արայիկ Մարությանը ծնվել է 1992թ. օգոստոսի 15-ին Արմավիրում: Հիմա նա մարզվում է Շվերեն քաղաքում, մարզիչը Մայքլ Թիմն է: Արայիկի կարիերայի ամենահաջող տարին 2013-ն է, այս տարում նա Աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, ինչպես նաև Մինսկում անցկացվող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ:  Նախորդ տարիներում`  2010թ. և 2012թ.-ին, դարձել է Գերմանիայի չեմպիոն:  Անցյալ տարի Աշխարհի առաջնությունում Արայիկ Մարությանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: 31-րդ օլիմպիական խաղերում՝ Ռիոյում, Արայիկը որակավաորման փուլում ռինգում հանդիպեց Վենեսուելան ներկայացնող Գաբրիել Մաեստրենի հետ, սակայն 2:1 հաշվով պարտվեց և այլևս չշարունակեց իր պայքարը: Արայիկի մականունը «առյուծ է»: Նա փոքր ժամանակից ցանկացել է զբաղվել որևէ մարտարվեստով, ամենից շատ դուր է եկել բռնցքամարտը և հենց այս մարզաձում էլ շարունակել է մարզումները: Արայիկը չունի թալիսմաններ, նրան մոտիվացնում է Fabolus - "Foreigners" երգը, իր հարցազրույցներում նշել, որ ցանկանում է հանդիպել Լիոնել Մեսիին:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: