Սուրեն Դեր Բոգոսյանը միացել է «Ուրարտուին»

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբին է միացել 26-ամյա կենտրոնական Սուրեն Դեր Բոգոսյանը՝ հայտնում է թիմի ֆեյսբուքյան էջը:

Սուրեն Դեր Բոգոսյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 20-ին: Մինչև 2014 թվականը Սուրենը հանդես է եկել ԱՄՆ-ի լավագույն ակումբներից մեկում՝ NCAA – «UCLA»-ում, այնուհետև՝ 2014 թվականին տեղափոխվել է «Դրեքսել» ակումբ:

Հասակը՝ 2.08 սմ:
Քաշը՝ 115 կգ:
Սուրենը «Ուրարտու» ակումբում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ