«Սուպեր» Մարիոն և Օզբիլիսը կարող են թիմակիցներ դառնալ

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան, ով նաև հանդիսանում է հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչը, հայտնել է, որ իր հաճախորդը մոտ է «Բեշիքթաշ» տեղափոխվելուն:

«Ես առաջարկել եմ Մարիոյի ծառայությունները «Բեշիքթաշին»: Սպասում եմ այդ ակումբի պատասխանին:

Սակայն վստահ եմ, որ այս տրանսֆերը կիրականանա»,- ասել է Մինո Ռայոլան:

Ավելացնենք, որ «Բեշիքթաշի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ