Sunday People. «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լեսթերը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Լեսթերի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դենի Դրինքուոթերը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Sunday People-ը, եթե «Յունայթեդը» որոշի առաջարկություն անել Դրինքուոթերին, ապա ԱՊԼ-ի չեմպիոնը իր հերթին կպահանջի «կարմիր սատանաների» ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Դրինքուոթերը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան: Manchester News Evening-ը գրում է, որ անգլիացու ծնողները մինչ օրս հաճախում են «Յունայթեդի» տնային խաղերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ