Վարուժան Սուքիասյան. «Առանց Մխիթարյանի էլ կփորձենք լավ ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Ի՞նչ եք հասցրել անել այս 2 օրվա ընթացքում և ի՞նչ կարող է անել Հայաստանի հավաքականն առաջիկա խաղում առանց Հենրիխ Մխիթարյանի:

-Հավաքականն այսօր լուրջ կադրային խնդիրներ ունի: Ճիշտ է, Հենրիխ Մխիթարյանը մեր առաջատար ֆուտբոլիստներից է, բայց ֆուտբոլը թիմային խաղ է: Կարծում եմ, մենք պետք է մոռանանք վերջին պարտությունը, որովհետև խաղից առաջ ունեցանք խաղացողի կորուստ, և արդեն 3-րդ րոպեին 11 մետրանոց ու հեռացում: Դա մի բան էր, որ ոչ ոք չէր սպասում: Կարծում եմ, վաղվա խաղին արդեն մենք լարվածության մեջ կպահենք ֆուտբոլասերին:

-Լեհաստանի հետ խաղից առաջ մրցակցի ո՞ր խաղերն եք վերլուծել:

-Ես նայել եմ անգամ Եվրոպայի առաջնության Լեհաստան-Պորտուգալիա խաղը, այնպես որ լավ ծանոթ ենք մրցակցին:

-Ո՞ր թիմն ունի ամենամեծ շանսերը խմբից դուրս գալու:

-Ես կարծում եմ ամենամեծ շանսերն ունեն Դանիայի հավաքականը և Լեհաստանի հավաքականը, Մոնտենեգրոն էլ է նրանց միացել: Ռումինիան էլ լավ խաղ ցուցադրեց մեր հետ խաղում:

-Ռումինիայի հավաքականի դեմ խաղից թիմին միացավ Ռուսլան Կորյանը, ինչպե՞ս տրվեց այդ որոշումը: Պաշտպանության գծում փոփոխություններ լինելո՞ւ են:

-Ինչպես տեսնում եք ես հարցերին շատ փակ եմ պատասխանում: Այդ պատճառով չեմ պատասխանի այդ հարցին:

-Եթե վաղը պարտվենք, կարո՞ղ ենք ընտրական փուլը ձախողված համարել:

-Եկեք լավատես լինենք: Տեսնենք՝ ինչպես կլինի: Եթե հիշում եք մենք ԱՄՆ-ում լավ հանդիպումներ անցկացրեցինք: Այդ ժամանակ կորուստներ չունեինք:

-Ընտրական փուլից առաջ ի՞նչ առաջադրանք էիք դրել Ձեր առաջ:

-Կարելի է ասել, որ բոլոր երկրպագուներն էլ ցանկանում են լավ խաղ տեսնել: Սակայն վիճակահանության հարցով մեր բախտը չբերեց, ծանր խումբ ընկանք:

-Ռումինիայի հետ խաղից հետո ասացիք, որ հրավիրել եք Յուրա Մովսիսյանին հանդիպման, բայց նա չի եկել: Ի՞նչ նպատակով էիք ցանկանում հանդիպել Մովսիսյանի հետ:

-Նախ ես նրան չեմ հրավիրել, պարզապես պայմանավորվածություն է եղել:

Տեսանյութը`  առաջիկա րոպեներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ