Սուարեզի նախկին գործակալ. «Լուիսը վախկոտ է՝ հոգեբանական խնդիրներով»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս  Սուարեզի նախկին գործակալ Դանիել Ֆոնսեկան գտնում է, որ ուրուգվայցին լուրջ հոգեբանական խնդիրներ ունի: Ավելի վաղ Լուիս Սուարեզը մեղադրել էր վերջինիս 200 հազար եվրո պարտքը չվճարելու մեջ:

«Սուարեզը խաբում է:  Նա երեխա է՝ հոգեբանական խնդիրներով, բոլորը գիտեն այդ մասին:  Նա մինչև հիմա հոգեբանի չի դիմել, որն էլ իր արդյունքն է տալիս:

Երբ Սուարեզը խաղում էր երիտասարդական հավաքականի կազմում, նրա թիմակիցները ինձ զանգահարեցին և ասացին, որ լեզու չեն գտնում Լուիսի հետ: Ես ստիպված էի նրան մի տհաճ բան ասել, որ չեմ պատմի մինչ մահս: Սակայն նա չկարողացավ ընդունել դա: Վախկոտը պետք է պատմի ողջ ճշմարտությունը, այլ ոչ թե ինձ մեղադրի իրեն 200 հազար եվրո չվճարելու մեջ, բայց նա անգամ համարձակություն չունի՝ դա խոստովանելու»,-bleacherreport-ն է մեջբերում Ֆոնսեկայի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ