Սուարեզ. «Ռոնալդուն հաղթել է կարևոր տիտղոսներ, սակայն Մեսին բոլորից ուժեղ է»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեզը իր թիմակից Լիոնել Մեսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և ընգծել, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը այս տարի հաղթել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի առաջնության գավաթները, չի կարող համեմատվել արգենտինացու հետ:

«Այո՛, Ռոնալդուն հաղթել է կարևոր տիտղոսներ, սակայն կասկած չունեմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսին է: Անկախ նրանից Լեոն կստանա այդ մրցանակը, թե ոչ միևնույն է նա բոլորից ուժեղ է: Ոչ մի ֆուտբոլիստ այդքան մեծ ազդեցություն չի ունենում խաղի վրա, ինչպես նա:

Նրան չհաջողվեց հաղթել Կոպա Ամերիկայի գավաթը Արգենտինայի հավաքականի հետ, սակայն նա շատ տիտղոսներ ունի «Բարսելոնայի» հետ: Այսպիսով, կարծում եմ, որ նա արժանի է Ոսկե գնդակին»,-Սուարեզի խոսքերն է մեջբերում Goal-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ